Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Կյանքը՝ նոր տողից

by Հեղինե Մինասյան
Հունիս 17, 2024
0

Ամեն առավոտ ժամը 4։30-ից սկսվում է Հակոբի և Շուշիկի աշխատանքային օրը, արթնանում, միասին սուրճ են խմում, որից հետո Հակոբը նստում է մեքենան և բարձրանում տնից մեկ կիլոմետր հեռու գտնվող վարձակալությամբ վերցրած գոմը, որտեղ իրենց անասուններին են պահում։ Շուշիկը վերցնում է կերով լցված դեղին դույլը, շտապում կերակրել թռչուներին, իսկ փետրավորները լսելով նրա ոտնաձայները հավաքվում են դռան մոտ։

Մինչև տեղահանվելը ապրում էին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում։ Տեղափոխվելուց հետո պարապ չեն նստել, Շուշիկը որոշել է  զբաղվել թռչնաբությամբ։ Զուգահեռ փորձում են նաև բազմացնել ճագարներ։

 

1 of 3
- +

1.

2.

3.

Հեշտ չի, իհարկե, մի քանի ժամում կորցնել տուն, տեղ, երեսուն տարվա ունեցվածք և մտածել ապագայի մասին, բայց կարողացել է հաղթահարել դժվարությունները, և այսօր Սիսիանի տարածաշրջանի Բնունիս գյուղում արդեն իսկ փոքր ֆերմա ունի։

 

-Մեկս մյուսիս հետ քննարկում ենք, միմյանց խորհուրդներ տալիս, ուսումնասիրում դաշտը, որպեսզի հասկանանք ինչպես աշխատենք, նոր շուկա է մեզ համար, զբաղմունքը նույնն է, սակայն բոլորովին անծանոթ վայրում,- ասում է Հակոբ Գասպարյանը։

Արցախում բոլորը միմյանց ճանաչում էին։  Էն ժամանակ կարևոր էր, որ գյուղում գիտեին, վստահ էին, որ լավ ապրանք են վաճառում, հիմա նաև վստահություն ձեռքբերելու խնդիր ունեն։

Բնունիս գյուղում սերտիֆիկատով կիսավեր առանձնատուն են գնել, պետությունից ստացած գումարներն էլ հավաքել ու կոսմետիկ վերանորոգել։ Թռչնաբուծությունը զարգացնելու համար  նոր տարածք ու վանդակներ են անհրաժեշտ։ Ածան հավերի բազմացումը, որպես բիզնեսի առաջին շահույթ, սկսվում է հինգ ամսականից։ Տարեկան մեկ հավի համար պահանջվում է 36կգ կեր, որը գնելու դեպքում ինքնարժեքը բարձրանում է։

Բնունիս տեղափոխվելու առաջին տարում հասկացան, որ գյուղում հողատարածքներ շատ կան, որոնք չեն մշակվում։ Վարձակալեցին և շատ հետևողական եղան ագրոտեխնիկական կաննոների պահպանության հարցում, արդյունքում  բավական բարձր բերք ստացան։

 

1 of 2
- +

Շուշիկը շաբաթը  երկու օր Բնունիսից Գորիս է հասնում ՝ Իմփաքթ Հաբ Սյունիքում  տեղահանված կանանց ու երիտասարդների սոցիալական ներգրավման և տնտեսական հզորացմանն ուղղված զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար։

Ասում է, որ ստացած գիտելիքները և նոր մարդկանց հետ շփումներն օգնել են մխիթարվել պատերազմում զոհված տղայի կորուստի ցավից ու մտածել կյանքը շարունակելու, ընտանիքին նեցուկ լինելու հարցում։

Շուշիկը նաև կարուձև է սիրում, բայց Արցախում երբևէ դրանով չի զբաղվել։ Կարի մեքենա ուներ, որն օգտագործում էր միայն անհրաժեշտության դեպքում։ Տեղափոխությունից հետո սկսել է ավելի հաճախ զբաղվել, գրեթե ամեն օր։ Մասնակցել է Սիսիանում «Լուսէ» Բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված երկամսյա կար ու ձևի և հագուստի մոդելավորման դասընթացին և հիմա անգամ հագուստ կարելու պատվերներ ունի։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.