Գեորգին Ակներ գյուղից է: Ունի հենաշարժողական խնդիրներ, որն ի հայտ է եկել ծնված օրվանից: Չնայած հաշմանդամություն ունենալուն, նա մյուսների պես սովորել է դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Գորիսի պետական քոլեջում, սովորել, ավարտել է, իսկ այժմ տանն է, քանի որ չի կարողանում աշխատանք գտնել, պայմանավորված առողջական խնդիրներ ունենալու հետ: Վերջինս տարիներ շարունակ հաճախում է վերականգնողական կենտրոններ, աշխատում, պայքարում է ոտքի կանգնելու համար:
Գեորգին երիտասարդների բնորոշմամբ պայքարող կերպար է, ով իր օրինակով ցույց է տալիս, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ, որ չնայած այդ խնդրին, բոլորն հավասար են և ունեն նույն իրավունքները՝ ապրել, սովորել, պայքարել, աշխատել։
Երիտասարդների կարծիքով Գեորգիի անձնական պատմությունն բարձրաձայնելով, շատ կարևոր խնդրի են անդրադառնում: Այն, որ մեր օրերում նման մարդկանց սոցիալականացնելը, աշխատանքի ընդունելն ու ներգրավվելը ցանկացած գործընթացից զանց է եղել, և կարելի է ասել շատ դեպքերում անտեսված է: Ուստի թե՛ հերոսը, և թե՛ երիտասարդները ցանկանում են ֆիլմի միջոցով մարդկանց փոխանցել այն գաղափարախոսությունը, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:
