Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր հեղինակային

Մենք այստեղ ենք․ շարունակում ենք աշխատել, և մեր արժեքները չեն փոխվել

by mediapoint
Մարտ 24, 2025
0

Վերջին օրերին Գորիսում տարածվող խոսակցությունները, թե մեր կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը կամ փակվել է, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մեկնաբանությունները, մի կողմից գուցե բխում են մի շարք համապետական ծրագրերի փակման ֆոնից, սակայն անհրաժեշտ ենք համարում հստակ հայտարարել, որ մենք շարունակում ենք աշխատել՝ առավել վճռականությամբ և պատասխանատվությամբ։

Գորիսի մամուլի ակումբը միշտ եղել է անկախ, սկզբունքային և անաչառ ձայն՝ մեր տարածաշրջանի քաղաքացիական հասարակության, մամուլի և հանրային շահերի պաշտպանության դաշտում։ Մենք երբեք չենք գործել փոփոխական իրավիճակների թելադրանքով, չենք առաջնորդվել ժամանակավոր շահերով, այլ մեր գործը միշտ արել ենք՝ հավատալով արժեքների, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջնահերթությանը։

Մեր դռները բաց են։ Մեր ծրագրերը շարունակվում են։ Եվ դեռ շատ անելիք ունենք։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի համար բախտորոշ այս շրջանում, առավել քան երբևէ, պետք է շարունակենք ամրապնդել վստահությունը՝ թափանցիկության, երիտասարդների առաջնորդության ապահովման, հանրային երկխոսության և համայնքային դիմադրողականության հանդեպ։

Մեր թիմը մնում է հավատարիմ իր մանդատին՝ մնալով անաչառ, հավասարակշիռ և սեփական սկզբունքներին նվիրված։ Մենք երբեք չենք փորձել լինել ամենաբարձր ձայնը, բայց մեր ձայնը միշտ եղել է ճշմարիտ ու անկողմնակալ, վստահելի և ծառայել է հանրային շահին։ Եվ այդպես էլ շարունակելու ենք։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատացել և շարունակում են հավատալ մեզ։

Մենք  այստեղ ենք։ Ու դեռ շատ գործ ունենք անելու։ Նաև առաջիկա ամիսներին տոնելու ենք մեր քառորդդարյա հոբելյանը։

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.