Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզպետը խոստացել է վճարել համայնքների 10 % ներդրումը

by mediapoint
Դեկտեմբեր 18, 2013
0

31475Սուսաննա Շահնազարյան
Դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ կայացավ  ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հայցերի քննությունն ընդդեմ մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների: Ծրագրերի իրականացման գրասենյակը գազիֆիկացման շինարարական աշխատանքների իրականացման համար համաֆինանսավորման պայմանագրով ամրագրված պարտավորությունները չապահովելու պատճառով պահանջում է նշված գյուղական համայնքներից բռնագանձել համապատասխանաբար`  27 մլն 932 հազար դրամ, 14 մլն 674 հազար դրամ եւ 14 մլն 590 հազար դրամ:

Վաղատուր համայնքի դեմ ներկայացված հայցով դատական նիստին երեկ չէին ներկայացել ոչ հայցվոր, ոչ էլ պատասխանող կողմերը: Նիստի քարտուղարի տեղեկացմամբ` հայցվորի ներկայացուցիչ Աննա Գաբրիելյանը նախապես տեղեկացրել էր, որ չնայած դատական նիստին չի մասնակցելու, այնուամենայնիվ, հայցն ամբողջությամբ պնդում էր և խնդրում դատական նիստն իրականացնել իր բացակայությամբ: Դատավոր Մ. Հովակիմյանը դատարանին տեղեկացրեց, որ ավելի ուշ հայցվորը հեռախոսագրով միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովումը երկամսյա ժամկետով հետաձգելու մասին: Դատարանը բավարարեց հայցվորի պահանջը, այսպիսով պատասխանողին՝ Վաղատուրի համայնքային իշխանությանը, հնարավորություն տալով երկկամսյա ժամկետում ապահովել 10%-ի չափով նախատեսված եւ պայմանագրով ամրագրված պարտավորությունը:

Ավելի ուշ պատասխանողի ներկայացուցիչ Վաղատուր համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննեսյանը նշեց, որ համայնքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Սյունիքի մարզպետը, և երկամսյա ժամկետ է սահմանվել նաև մյուս պատասխանողների՝ Խոզնավար ու Խնածախ համայնքների համար:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.