Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքապետարանը Գորիսի վթարային շենքերը քանդելու կամ ամրացնելու ծրագիր չունի

by mediapoint
Հունվար 17, 2014
0

32020Մարիամ Մաթևոսյան
Գորիսի Գրիգոր Տաթեւացի 13 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որտեղ 14 ընտանիք է բնակվում, ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Տունը պատկանել է խնձորեսկցի Լալազարին: Հակաստալինյան դիրքորոշում ունենալու պատճառով նրան աքսորում են Սիբիր, որից հետո պետությունը տունը բռնագրավում է: Սկզբում այն ծառայել է որպես մանկավարժական ուսումնարան, հետո՝ Միկրոշարժիչ գործարան, իսկ 1990-ական թվականներից վերածվել է բնակելի շենքի: Դրանից հետո շենքի տանիքն ու փայտյա պատշգամբը երբեւէ չեն նորոգվել: Բնակիչների խոսքով՝ այդ մասին բազմիցս ահազանգել են քաղաքային իշխանությանը, բայց ապարդյուն:

«Շենքի հիմքերը խարխուլ են, տանիքը փոխելու ենթակա է, ընդհանուր միջանցքով վախով ենք քայլում»,- ասում է տկն Արմանուշն ու հավելում, որ դիմումներին, բողոքներին ի պատասխան՝ մշտապես լսում են, որ բնակելի տների սեփականատերերը բնակիչներն են ու հենց իրենք էլ պետք է կատարեն վերանորոգման աշխատանքները:Վերջերս ուժեղ քամիներից բազմաթիվ շենքերի տանիքներ էին վնասվել: Քամու հետեւանքով տանիքներին պատճառված վնասը հատուցելու համար համայնքային բյուջեից հատկացված 1,4 մլն դրամից բաժին է հասել նաեւ Գր. Տաթեւացու 13 շենքի բնակիչներին: Այս շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ քանդվել էր: «Տանիք չէր մնացել, քամին քշել-տարել էր, դիմեցինք քաղաքապետարան, ամեն ընտանիքի 20 հազար դրամ են տվել, դա էլ հերիքեց միայն մեխ առնելուն»,- ասում է Արմանուշը: Ավելի ուշ քաղաքապետարանի օգնությամբ տանիքի հարցը մասամբ լուծվեց:

vtarayin (1)Վթարային շենքերում առկա խնդիրներն ավելի են սրվում գարնանը՝ հեղեղումների ժամանակ: «Մարտից մինչեւ մայիս անձրեւաջրերը հոսում են պատերով, միջանցքով զոնտիկով ենք գնում-գալիս: Ամեն օր գործիս անունը ցեխը վերցնել ու խոր անցքերը փակելն է:  Յոթ տարի ա տղաս դրսերն ընկած աշխատում ա, որ տունը խելքի բերենք, չքանդվի»,- ասում է նույն շենքի բնակիչ Սիլվարդ Օհանյանը:           

Գրիգոր Տաթեւացի 13 հասցեում գտնվող շենքը թվարկված է Գորիս համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրի վթարայնություն ունեցող շենքերի ցանկում: Համաձայն ծրագրի՝ այդ շենքերում նախատեսվում է կատարել ամրացման աշխատանքներ, ինչպես նաեւ տանիքների, ջրհորդանների, խմելու ջրագծերի, կոյուղագծերի, շքամուտքերի վերանորոգում: Կոմունալ բնակարանային տնտեսության պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ 375 մլն դրամի գերակշիռ մասն ակնկալում են դոնորներից եւ պետական բյուջեից, համայնքի  ներդրումը կազմելու է 60 մլն դրամ:

Ըստ քառամյա զարգացման ծրագրի իրականացման ժամանակացույցի՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, շքամուտքերի բարեկարգման համար համայնքային բյուջեից պլանավորված 60 մլն դրամի  ներդրումը կատարվելու էր 2013 թվականին: «2013թ. Գորիս քաղաքի  բազմաբնակարան հինգ շենքում տեղադրվել է 8 շքամուտքի դուռ, 7 այլ բազմաբնակարան շենքերում կատարվել է պատուհանների ապակեպատում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1,37 մլն դրամ, մեկ բազմաբնակարան շենքում կատարվել է տանիքի եւ շքամուտքի նորոգում, որը կազմել է 1,2 մլն դրամ»,- անցնող տարում կոմունալ ոլորտում իրականացված աշխատանքներն է ներկայացնում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

vtarayin_1Քաղաքապետարանի  քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանի խոսքով՝ շենքերի հիմքերի ամրացումների համար մեծ գումարներ են հարկավոր. «Բյուջեի գումարները հիմնականում ուղղվում են տանիքների, շքամուտքերի վերանորոգումներին, ամրացումներ կատարելու համար համաֆինանսավորում է անհրաժեշտ միջազգային կազմակերպություններից, պետական բյուջեից»: Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետը հավելեց, որ համայնքային բյուջեից ֆինանսական հատկացումներ են արվում հիմնականում վթարային եւ ոչ վթարային շինությունների կոսմետիկ վերանորոգմանը: «2014 թվականին եւս համայնքային բուջեով նախատեսված գումարներն ուղղված են լինելու ընթացիկ վերանորոգումներին: Վթարային շենքերում կլինեն ընթացիկ, բայց ոչ կապիտալ նորոգումներ»,- հայտնեց կոմունալ տնտեսության բաժնի պետը:

Խոսելով շենքերի վթարայնության աստիճանի մասին, Խ. Միրզոյանը նշում է, որ ոչ մի շենքի համար վթարայնության աստիճանի վերաբերյալ մասնագիտացված կառույցի եզրակացություն չունեն: «Վթարայնության աստիճանը որոշելու համար եւս ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Քանդման ենթակա է միայն Անկախության 107 հասցեում (Գորիսում հայտնի «պաժառնու շենքը») գտնվող շենքը»,- ասում է Խ. Միրզոյանը: ՀՀ Կառավարության փոխհատուցումներով որոշ ընտանիքներ տեղափոխվել են, մյուսներն էլ բավարար գումար չստանալով՝ շարունակում են ապրել կիսաքանդ շենքում:

Գորիս համայնքի քառամյա զարգացման ծրագրի «Բնակարանային-կոմունալ տնտեսություն» բաժնում նշված է, որ համայնքում հաշվեգրված է 13 վթարային շինություն, մինչդեռ վթարայնություն ունեցող շինությունների անվանացանկում քաղաքապետարանը թվարկել է ութ հասցե (Գր. Տաթեւացի 7 եւ 13, Գուսան Աշոտի 14, Մաշտոցի 48, Անկախության 107, Խորենացի 39, Սյունիքի 25 Ա, Սարյան 7):

Աղբյուրը՝ hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.