Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնը նշում է հիմնադրման 5-ամյակը

by Մանե Կարապետյան
Նոյեմբեր 5, 2026
0

«Սանտե Արմենի» (Sante Arménie) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ 2021 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացված ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնն սկսել է իր գործունեության հինգերորդ տարին»:

Կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի  Արցախյան պատերազմից հետո՝ հանրապետության հեռավոր ու սահմանամերձ շրջանում բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով: Ինչպես նշում է կենտրոնի ղեկավար Կարինե Շահբազյանը, անցած հինգ տարիների ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ, իսկ մատուցվող ծառայությունները միտված են եղել մարդկանց կյանքում դրական փոփոխություններ բերելուն։

Հնգամյա գործունեության ընթացքում Գորիսի վերականգնողական կենտրոնն ընդլայնել է իր ծրագրերը՝ ապահովելով մի շարք   առանցքային ուղղություններ,  որոնց շրջանակներում ընտանեկան բժիշկները  այցելություններ են կազմակերպում մարզի գյուղեր՝ բնակչությանն անվճար բժշկական ծառայություններ մատուցելու համար։ Կենտրոնում գործում են մեծահասակների և մանկական վերականգնողական բաժանմունքներ, որոնք սպասարկում են նյարդաբանական, օրթոպեդիկ, ռևմատիկ և այլ խնդիրներ ունեցող պացիենտների: Գործում է հոգեբանների թիմ, որն իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ: Վերջերս գործարկված նոր ծրագրի շրջանակում կանանց առաջարկվում են համապարփակ հետազոտություններ, այդ թվում՝ գինեկոլոգիական, մամոգրաֆիկ և արյան լաբորատոր անալիզներ:

 

1 of 5
- +

1.

2.

3.

4.

5.

Կենտրոնի հիմնասյուներից է հայ-ֆրանսիական փորձի և գիտելիքների փոխանակումը: Ֆրանսիայից ժամանած բժշկական մասնագետները պարբերաբար մասնակցում են տեղում բուժառուների ընդունելություններին, շահառուների խնամքի կազմակերպմանը:

Տեղի բուժաշխատողների կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվում են առցանց վերապատրաստման դասընթացներ, բազմամասնագիտական առցանց ժողովներ և մասնագիտական կոնֆերանսներ։ Հայաստանյան մասնագետների համար հասանելի է դարձել նաև ֆրանսիական բժշկական պարբերականի թարգմանությունը:

Այսօր կենտրոնը սպասարկում է ոչ միայն Գորիսի, այլև Սյունիքի մարզի այլ համայնքների բնակիչների: Արդյունավետ համագործակցություն է հաստատվել տեղական իշխանությունների, մարզպետարանի, ինչպես նաև Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄՀԱԿ) հետ:

Կենտրոնի ղեկավար Կարինե Շահբազյանը տեսաուղերձով անդրադարձել է անցած ճանապարհին՝ հիշելով, որ 2021 թվականի սեպտեմբերին ֆրանսիացի գործընկերների հետ առաջին անգամ ուղևորվել է Երևանից Գորիս, և այդ պահից սկսած՝ իր գործունեությունը կապել է Սյունիքի հետ։ Շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի մասնագետներին, նա շեշտել է, որ կենտրոնը պետք է լինի ոչ միայն սարքավորումներով հագեցած շենք, այլև գիտելիքի և մարդկային ջերմ վերաբերմունքի վայր:

Ապագա կարևորագույն առաջնահերթություններից Կարինե Շահբազյանն առանձնացնում է մի շարք ուղղություններ՝աուտիզմի սպեկտրի խանգարումների վաղ ախտորոշում, ինսուլտ տարած հիվանդների, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո վերականգնողական բուժման ծրագրերը։

 

Մանե Կարապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Գորիսի ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնը նշում է հիմնադրման 5-ամյակը

    Գորիսի ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնը նշում է հիմնադրման 5-ամյակը

    Նոյեմբեր 5, 2026
    Գորիսում և Տեղում սոցիալական ծառայություններ՝ երեխաների և տարեցների համար

    Գորիսում և Տեղում սոցիալական ծառայություններ՝ երեխաների և տարեցների համար

    Նոյեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.