Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի 66 մլն դրամ արժողությամբ դիահերձարանը չեն շտապում գործարկել

by mediapoint
Հունվար 30, 2014
0

32261Սուսաննա Շահնազարյան
Մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ Գորիսում դիահերձումը կատարվում է ոչ տիպային շենքում, մեղմ ասած` սանիտարական ոչ բավարար պայմաններում: Դիահերձման համար նախատեսված տարածքները վերջին տարիներին մի քանի անգամ փոխվել են, չնայած նրան, որ պատերազմական գոտում գտնվող տարածաշրջանում ժամանակակից պահանջներին համապատասխան դիահերձարանի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի: Գորիսի դիահերձարանը շահագործման է հանձնվել ամիսներ առաջ, սակայն դիահերձումը շարունակում են կատարել 15 քառակուսի մետրանոց մի տարածքում, որը «Գորիսի բժշկական կենտրոն»-ի վերանորոգումից հետո նախատեսված էր որպես ավտոտնակ: 

Սա այն դեպքում, երբ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ»-ի  Առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված վարկային միջոցներով կառուցվող «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիարանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Դիահերձարանի շինարարական աշխատանքներն իրականացնող «Մաստարա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Կարո Փարսյանը տեղեկացնում է, որ շինարարությունն ավարտվել 2013թ.-ի մայիսի 8-ին:

11166 մլն դրամ արժողությամբ 200 քառակուսի մետր տարածք ունեցող ախտաբանաանատոմիական ծառայության շենքում նախատեսված են դիահերձման, սառնարանների, լաբորատորիայի համար նախատեսված սենյակներ: Քաղաքից դեպի «Թոսկապ» գերեզմանատուն տանող ճանապարհի վրա գտնվող դիահերձարանի համար կառուցվել է նաեւ 150 մ երկարությամբ ջրատար:

«Նախագծով դիամշակման համար երկու մասնաշենք էր նախատեսվում, սակայն կառուցվել է մեկը, խնայված միջոցներն ուղղվել են 270 մ երկարությամբ կոյուղագծի կառուցմանը»,- ասում է շինարարը: Կոյուղին միացվել է մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող բազմաբնակարան շենքի ցանցին, որտեղ կառուցվել է նաեւ մաքրման հոր:

«Շինարարության ընթացքում առաջարկություն եղավ վերանայել նախագիծը եւ տարածքում հերձուքի թաղման հոր նախատեսել, սակայն հաշվի առնելով կառույցի տեղանքի դիրքը, որի պատճառով հերձուքը կարող էր խառնվել գրունտային ջրերին, առաջարկը չընդունվեց»,- նշում է Գ. Փարսյանը եւ իր տարակուսանքը հայտնում, որ շենքի շահագործումից  բավական ժամանակ է անցել, սակայն այն դեռեւս չի գործում: «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սլավիկ Ամիրյանի խոսքով` պատճառը շինարարության ձգձգումն էր մինչեւ նոյեմբեր: Սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպե՞ս է նա դեռեւս 2013թ. մայիսի 10-ին ստորագրել շինարարական օբյեկտի ավարտման ակտը: Դիահերձարանն ըստ նրա` կգործի մարտի 1-ից, իսկ այդ դեպքում հնարավո՞ր է ավարտին հասցնել այն բոլոր գործընթացները, որոնք անհրաժեշտ են կառույցի գործարկման համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ դեռեւս ձեռք չեն բերվել անհրաժեշտ սարքավորումներ, որի համար, պրն Ամիրյանի ասելով, մրցույթ է հայտարարվել անցյալ տարվա դեկտեմբերին: Իրականում ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիարանի համար սարքավորումների մատակարարման, տեղադրման, ուսուցման նպատակով պայմանագրի առաջարկության մրցույթի վերջնական ժամկետ էր հայտարարել անցյալ տարվա մարտի 4-ը: Մրցույթի արդյունքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ դիարանների համար սարքավորումների մատակարարման, տեղադրման եւ ուսուցման պայմանագիրը շնորհվել է «Ա-ՄԵԴԵՔ» ՍՊԸ –ին»:

Մրցույթի անցկացման փաստը հաստատում է նաեւ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ  տնօրենի պաշտոնակատար Ն. Զուլոյանը, ով «Հետք»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, թե դիահերձարանն իբր հագեցած է ժամանակակից  սարքավորումներով եւ երկու ամիս է, ինչ արդեն գործում է: Պաշտոնյան ըստ էության անտեղյակ էր, որ «Գորիսի բժշկական կենտրոն»-ը դիահերձարանի գործարկման համար պարտավոր է օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որը չի արվել: Սլավիկ Ամիրյանի խոսքով` արտոնագրման փաստաթղթերը կներկայացվեն մոտակա օրերին: Պարտավոր էր նաեւ նորակառույցի փաստագրման ակտի համար դիմում ներկայացրել համայնքային իշխանությանը, որը նույնպես հունվարի 25-ի դրությամբ չէր արվել:

Առաջին լուսանկարում` նորակառույցը
Աղբյուրը` hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.