Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Երբ արթնանում եմ ու տեսնում` օրն արևոտ է, երջանկանում եմ»

by mediapoint
Փետրվար 18, 2014
0

32610Շուշան Օհանյան
Կարինե Մանանյանը առաջին կարգի հաշմանդամ է: Սայլակին գամվել է ավտովթարից հետո, մի քանի վիրահատությունների է ենթարկվել, բայց քայլել այդպես էլ չի հաջողվել: Ապրում է քրոջ հետ, ով նրան նաեւ խնամում է: «Մոտ քառասուն տարի է, սալյակի վրա եմ: Եղել են ժամանակներ, երբ մենակ եմ ապրել, էդ  ժամանակ կարողացել եմ ինձ խնամել: Հիմա արդեն, առանց քրոջս օգնության, ինձ համար շատ դժվար կլինի»,- ասում է նա:
«Վաղուց արդեն հարմարվել եմ իմ այս վիճակին, չնայած թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ սայլակին գամվի, բայց, կյանք է, եւ ոչ մեկը ոչնչից ապահովագրված չէ: Երբեմն-երբեմն տնից դուրս եմ գալիս, քաղաքում եմ լինում, քույրս, նաեւ` հարեւաններս են ինձ այդ հարցում օգնում: Հաղթահարել եմ մարդկանց` ինձ գամվող հայացքների բարդույթը, նրանց էլ եմ փորձում հասկանալ, բայց հաշմանդամություն ունեցող շատերն, առավելապես տղամարդիկ, խուսափում են շփումներից, նրանք ավելի շատ են բարդույթավորվում»,- երեւի ինձ զրույցի ներքաշելու համար ասում է Կարինեն:Նա համարյա անգիր գիտի Գորիս քաղաքի բոլոր այն մարդկանց, ովքեր տեղաշարժման խնդիրներ ունեն, ճակատագրով, ինչպես ինքն է ասում, իր բախտակիցներն են: «Մենք էլ մի յուրովի ընտանիք ենք:  Մեզ հուզող խնդիրները համապատասխան մարմիններին հասցնողը հիմնականում ես եմ լինում ու դա ինձ համար արդեն սովորական է, ես նրանց հասկանում եմ,- դեմքին թույլ ժպիտ ուրվագծելով` պատմում է Կարինեն,- բոլորի հետ շփվում եմ, հանդիպումներ հաճախակի չենք կարողանում ունենալ, բայց հեռախոսով միշտ կապի մեջ ենք»:

Կարինեն ասում է, որ իր բախտակիցների հետ զրույցների առանցքում մի մշտական խնդիր է դրված, որը բոլորին է հուզում. ուզում են քաղաքում մի սենյակ ունենալ, որտեղ գոնե շաբաթական մեկ անգամ մի քանի ժամով հանդիպեն: «Չեմ կարծում, թե շատ դժվար կամ ծախսատար բան ենք ուզում: Գորիսում շատ են կառույցները, որոնք հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, դրա համար էլ մարդիկ խուսափում են դուրս գալ տնից, որովհետեւ ամենուր նրանց ազատ տեղաշարժը կասեցնող պատնեշներ են, իսկ եթե քաղաքում նման մի վայր լիներ, վստահեցնում եմ, որ մենք հաճույքով կայցելեինք, ամենքս  էլ մեզ այդ հարցում օգնող կգտնեինք: Է~հ, գիտե՞ք, ժողովուրդը մի լավ խոսք ունի` ցավը տերն է քաշում. էն ակտիվ քայլող ղեկավարը ի՞նչ գիտի, թե  ինչ է մեզ համար մարդ տեսնելու, տարրական շփման հաճույքը»,- շարունակում է նա:

Ազատ տեղաշարժվելու հնարավորության  մասին իր մտահոգությունն է հայտնում նաեւ Կարինեի քույրը` Կարմենը. «Մարդ է, կին է` ինքն էլ կոկիկ ու նրբաճաշակ, ուզում է խանութ մտնել, իր ճաշակով հագուստ գնել, իսկ դա մեր քաքաղում գործնականում անհնար է: Մի կերպ հասնում ենք խանութի մոտ, քույրս խանութի դռնից  ներս է նայում, «տեսանելի» հագուստներից մի բան է հավանում, … գնումներն այդպես ենք անում»: Նա նշում է, որ   սոցիալական ծառայության շենքի աստիճաններն առողջ մարդու համար անգամ հեշտ հաղթահարելի չեն եւ այցելելիս ստիպված դրսում է սպասում, որ աշխատողն ինքը դուրս գա ու գրագրություն իրականացնի: Կարինեն դրվատանքով  է նշում, որ վերանորոգումից հետո Գորիսի բժշկական կենտրոնի մուտքի մոտ թեքահարթակ է կառուցվել, ավելին` կենտրոնի ներսում էլ ազատ տեղաշարժվելու հնարավորություն է ստեղծված:«Օրենքներ գուցե եւ կան, չգիտեմ, բայց ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում մեր քաղաքում. ի՞նչ օրենքների մասին է խոսքը, եթե քաղաքապետարանն անգամ թեքահարթակ չունի:

Քաղաքապետարան
Քաղաքապետարան

Դա նշանակում է, որ մենք երբեք հնարավորություն չենք ունենա մեր իշխանություններին ինչ որ հարցով դիմելու: Ուրախալի է, որ վերջերս եկեղեցու մուտքն է հարմարեցվել»,- շարունակում է Կարինեն:

Կարինեն քրոջը լրացնելով ասում է, թե թեքահարթակները, որոնք առանց այն էլ քիչ են քաղաքում, անհարմար են տեղաշարժվելու համար, որոշներով ձիավորն անգամ չի կարող անցնել, բռնակներ չկան, երեւի կառուցվել են, ուղղակի, «պտիչկա» դնելու համար: «Հասարակ մի բան ասեմ` չեմ կարող մտնել մի սրճարան ու մի բաժակ սուրճ խմել, իսկ դրա` բոլորի հետ, բոլորի պես, բոլորի կողքին նստելու պահանջը ես այնքա~ն  շատ ունեմ….»:

Եկեղեցու մուտքի թեքահարթակը դժվար է հաղթահարելը
Եկեղեցու մուտքի թեքահարթակը դժվար է հաղթահարելը

Չնայած բազմաթիվ խնդիրներին, Կարինեն հորդորում է, որ իրեն էնպես չներկայացնեմ, որ մարդիկ խղճան: Ասում է, որ իրենից ավելի ծանր վիճակում գտնվող մարդիկ կան, որոնք օգնության, կարեկցանքի կարիք ունեն: Եվ զարմանալիորեն ինքն է փորձում օգնել ուրիշներին:

Շուկայի թեքահարթակը
Շուկայի թեքահարթակը

Նրան սփոփում է այն միտքը, որ տեսողական, լսողական խնդիրներով մարդիկ թերեւս կարող են իրենց հարմար աշխատանք գտնել, վաստակել, բայց այդ առումով հենաշարժողական խնդիրներ ունեցողները որեւէ հնարավորություն չունեն ամենից առաջ տեղաշարժման պատճառով: Վեց ամիս առաջ ստացած սայլակն արդեն կոտրվել է, իսկ վերանորոգումը  8000 դրամ արժե, որն իր եկամտի` հաշմանդամության թոշակի եւ սոցիալական նպաստի համեմատ զգալի գումար է: Եվ այսպես, նա ստիպված է դիմանալ երկու տարի, մինչեւ  նոր սալյակ ստանալը: 

Տեղաշարժվելու դժվարություններից բացի, Կարինեն սոցիալական այլ խնդիրներ էլ ունի, որոնցից ամենակարեւորը ջեռուցումն է. դիմել է քաղաքապետարան, նրան աջակցել են 10 հազար դրամով,  ստիպված նամակ  է ուղարկել մարզպետարան, բայց դեռեւս պատասխան չի ստացել: Հույսը դնում է եղանակի բարեհաճության վրա:

Ճանապարհելիս նա հայացքը հառեց երկնքին, գոհունակությամբ կկոցեց աչքերն ու դառնալով ինձ ասաց. «Աստծո ամեն առավոտ, երբ արթնանում եմ ու տեսնում` օրն արեւոտ է, երջանկանում եմ. իմ ամենամեծ հովանավորը` Տերը հոգաց…»:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.