Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում ընտրական շաբաթը ուրբաթից շուտ է սկսվել

by mediapoint
Փետրվար 27, 2014
0

32818Սուսաննա Շահնազարյան
Վերջին երեք ամիսներին արդեն երկրորդ անգամ Գորիս համայնքի ավագանու նիստը հայտարարված օրը չի կայանում: Փետրվարի 25-ին նախատեսված նիստից առաջ ավագանու ինն անդամներ քաղաքապետին էին ներկայացրել մի նամակ` «Ավագանու անդամների հանդիպման եզրակացություն» վերնագրով: Նամակով հայտնել են, որ «համատեղ քննարկել են համայնքային բյուջեով իրականացվելիք աշխատանքների ցանկը եւ առաջարկում են նախորդ տարվա` 2013թ.-ի բյուջեի մնացորդը, որը կազմում է մոտ 80 մլն դրամ, ուղղորդել համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը` բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, նախակրթական հաստատությունների բարեկարգում, վերանորոգում, Տաթեւացի հրապարակի բարեկարգում, լուսավորության ապահովում, փողոցների նշագրում, ճանապարհային նշանների տեղադրում եւ այլն: Նույն օրը կայացել է նամակի հեղինակների եւ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի այլ անդամներ:

«Քննարկվել են ավագանիների առաջարկները, նրանց ներկայացվել է համայնքի մշակած եւ արդեն իսկ կիրառության մեջ գտնվող «2014թ. համայնքային բյուջեով առաջարկվող ծրագրերի ցանկը»: Քննարկման արդյունքում, ավագանու անդամներից մեկի առաջարկով, առաջնահերթության կարգով, կարեւորվել է նոր խնդիր` մանկական գրադարանի վերանորոգումը: Որեւէ խոսակցություն կամ մեկնաբանություն չի եղել այսօրվա նիստը հետաձգելու մասին: Ավելի ուշ համացանցում առաջարկվող խնդիրները հայտնվել են արդեն կոնկրետ գումարներով»,- հայտնեց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

Սակայն մեկ օրով հետաձգված ավագանու նիստը, ինչպես նշվեց, դարձյալ չի կայացել: Հայտարարված ժամից մեկ ժամ առաջ այս անգամ արդեն ավագանու տասն անդամները նոր եզրակացություն-նամակով դիմել են քաղաքապետին` «միջնորդելով» հետաձգել փետրվարի 26-ին նախատեսվող ավագանու նիստը` նախապես վեր հանված հիմնախնդիրների առաջնահերթությունների որոշման համար հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Ավագանու անդամներն իրենց հերթական առաջարկը հիմնավորել են նրանով, որ ըստ իրենց` քննարկումը հնարավորություն կընձեռի «բյուջեի նախագծման մեջ» հաշվի առնել նաեւ բնակիչների կարծիքները եւ առաջարկությունները:

Այն, որ հանրային քննարկումները համայնքային իշխանության թափանցիկ, հրապարակային գործունեության լավագույն գործիք են, կասկած չկա: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33.1 հոդվածի առաջին մասի 3)-րդ կետով եւ 54.1 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ մասով համայնքային իշխանությունները պարտավոր են հանրային բաց լսումներ կազմակերպել, այնուամենայնիվ, զարմանալի է, որ նման նախանձախնդրություն ավագանին հանդես չի բերել, երբ հաստատվում էր 2014 թ. բյուջեն: Ինչո՞ւ հանկարծ բյուջեի` մոտ 15%-ի ծախսերը մտահոգիչ դարձավ ավագանու անգամ այն անդամի համար, ով դեկտեմբերին բյուջեի քննարկմանը չմասնակցելով` հեռակա կողմ քվեարկեց բյուջեի նախագծի հաստատմանը:

Բացի դրանից, անհասկանալի է, թե ինչու ավագանու անդամները նույնչափ չեն կարեւորել ավագանու նիստի օրակարգում ընդգրկված այն հարցերը, որոնցով առանց աճուրդի, ուղղակի վաճառքով նախատեսվում է օտարել մի քանի հարյուր քառակուսի մետր համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները: Փետրվարի 25-ին նշանակված ավագանու նիստին նամակի հեղինակ ավագանու անդամներից մասնակցում էր միայն Ռուստամ Ակլունցը: Նա հայտնեց, թե ակնկալում էր, որ նիստը կկայանա եւ օրակարգային հարցերն հաստատելու ժամանակ ինքը կքվեարկի քաղաքապետի ներկայացրած` համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու առաջարկը օրակարգից հանելուն կողմ:

Մնում է ենթադրել, որ կամ Գորիսի համայնքային իշխանության մաս կազմող ավագանին իսկապես ժողովրդավարության, սկզբունքայնության քայլեր է սկսել ձեռնարկել կամ հունիսին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների գործընթացն արդեն մեկնարկել է: Հարցի պատասխանը կհստակեցվի փետրվարի 28-ին «Գորիս համայնքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին» թեմայով քաղաքապետարանի հրավիրած հանրային քննարկմանը: Հանրային քննարկում հրավիրելն արդարացված կլինի, եթե ակտիվ լինեն նամակի հեղինակ ավագանու անդամների ընտրողները, հակառակ պարագայում, վստահաբար, կարելի է նշել, որ ընտրական շաբաթը ուրբաթից շուտ է սկսվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին հայտարարված ավագանու նիստը, որի օրակարգում 2014թ. բյուջեի հաստատման հարցն էր դրված, հետաձգվեց քվորում չլինելու պատճառով: Ավագանու ինն անդամներն այն ժամանակ նիստին չմասնակցելը պատճառաբանեցին նրանով, որ երկու օր առաջ նամակով դիմել էին քաղաքապետին` իրենց հետաքրքրող որոշ հարցերի պատասխանները ստանալու համար: Մասնավորապես պահանջել էին ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների հաստիքացուցակները: Հետաձգված նիստը կայացավ նույն ամսվա 25-ին, որտեղ 2014թ. բյուջեն, գրեթե առանց քննարկելու, հաստատվեց 10 կողմ, 1 ձեռնպահ արդյունքով: Ընդ որում, կողմ քվեարկողների գերակշիռ մասը ավագանու այն անդամներն էին, ովքեր նախորդ նիստին չէին մասնակցել: Այս անգամ, սակայն, օրակարգում չէր ընդգրկվել համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների հաստատմանն առնչվող հարցը, որի մասին իրենց առարկությունն էին ներկայացրել նամակի հեղինակները:      hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.