Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ալվանք համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.5 տոկոսը

by mediapoint
Մարտ 10, 2014
0

33047Սուսաննա Շահնազարյան
«Էսօր առավոտ իմացա, որ մեր գյուղում ընտրություններ են. վեչ մի թօղթ են կախ տամ պատին, վեչ ժողով են անում, վեր քինանք, մի խոսք էլ մենք ասենք, լսենք: Ֆարշ գործ ա»,- ասում է Սյունիքի Մեղրիի տարածաշրջանի Ալվանք գյուղի բնակիչ Պավել Հաջիյանը: Նրա կարծիքով` ընտրություններից առաջ պիտի հայտարարություններ լինեին, մարդիկ խոսեին, թե ինչ գործեր են անելու: Պավելը նաև տեղյակ չէ, թե քանի մարդ է ուզում գյուղապետ ընտրվի, չի էլ որոշել` կգնա՞ընտրության, թե՞ ոչ:

«Հազար գործ ունեմ, վաղը Երևան եմ գնալու, աղջիկս բնակարան է առել, տնավորվել քաղաքում, գնամ տեսնեմ, մի քիչ էլ ուտելիք տանեմ: Առավոտ շուտ տաքսի եմ կանչել, մարդը 10 հազար փող կտանք, Երևան կհասցնի: Եթե ժամանակ ունեցա, կգնամ ընտրության, չէ` պարտադիր չի»,- շուտասելուկի նման վրա է տալիս նա: Պավելի խոսքով` գյուղի գործերը վատ չեն, ասում է, որ երբ 88-ին Շամխորից Ալվանք եկավ, միջհամայնքային ճանապարհները գրեթե անանցանելի էին, հիմա ասֆալտապատվել են, խմելու, ոռոգման ջուր ունեն, հույսներն էլ այգուց ստացված բերքն է, հիմնականում նուռը:Պավելի հետ համամիտ է Սեմյոն Զախարյանը` շեշտելով, որ էդ բերքի բախտն էլ բնության ձեռքին է, եթե կարկուտ եկավ, դատարկ ձեռքով կմնան: Այն հարցին, թե ընտրություններից առաջ համայնքի ղեկավարի թեկնածու, գործող գյուղապետ Վարուժան Թումանյանը նախընտրական խոստումներ չի տվել, Պավելը պատասխանում է հարցականով. «Հի՞նչ պիտի խոստանա, ամեն մարդ իրա հետի ապրում ա, ասենք թե գազը պերալ ա հըսցըրալ գյուղ, փող կա՞, վեր տանք, գազը կապենք, էդ էլ մի ճար կանենք, բա վառած գազի փողը հու՞կտա»: Սեմյոնը ընտրելու պարտքը կատարել է առավոտ վաղ. «Գործ ա, էլի, գնացի, արանքից հանեցի»:

Նրանից հետո մինչև ժամը 14-ը Ալվանք համայնքի 232 ընտրողներից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել էր 60 ընտրող: «Կգան, դեռ օրն առջևում է»,- ասում է 38/1 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկուշ Հովսեփյանը:

Ժամը 14.30-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի ութ անդամներից ներկա էր 5-ը: Բացակայում էր նաև ընտրական հանձնաժողովի քարտուղարը: Իսկ ընտրության մասնակիցների մատյանը գտնվում էր նախագահի մոտ: «Դրսում են, հեսա կգան»,- բացատրեց նրանց գործընկերներից մեկը: Մեկ ուրիշը, հավանաբար չլսելով նրան, տեղեկացրեց. «Հերթով գնում են հաց ուտելու»: Դժվար էր հավատալ վերջինիս, քանի որ հենց այդ պահին նույն սենյակում, քվեատուփի, քվեախցիկի հարևանությամբ, 1-2 մետր հեռու աշխույժ հացի պատրաստություն էին տեսնում»: Ինչ-որ մարդիկ սկուտեղներով սնունդ էին հասցնում և շտապեցնում հանձնաժողովի անդամներին. «Պրծեք, քանի տաք ա, եկեք»,- հորդորում էին նրանց: «Հո բան չի պակաս, կարծես թե ամեն ինչ կա»,- հանձնաժողովի նախագահին դիմեց համայնքի ղեկավարի թեկնածու, գործող գյուղապետ Վարուժան Թումանյանը, ով գտնվում էր մթերքներով ծանրաբեռնված սեղանի մոտ և մասնակցում դրա հարդարմանը: Վերջապես նա բացեց կոնյակի շիշը, բայց երևի նկատելով լրագրողիս վկայականի տվյալները գրանցող հանձնաժողովի նախագահի ձեռքի անհանգիստ շարժումները, մեկ անգամ ևս տնտղեց սեղանը և արագ քայլերով դուրս եկավ տեղամասից:

Անցավ մեկ ժամ, սակայն հանձնաժողովի քարտուղար Ռոմիկ Համբարձումյանը, ով Ագարակից էր, այդպես էլ տեղամաս չեկավ: Այդ ընթացքում նկատեցի տեղամասի մուտքին փակցրած քվեարկության թերթիկի «նմուշը», որտեղ, հավանաբար նկատի ունենալով, որ ընտրողների գերակշիռ մասը փախստականներ են, հայերենի բավարար գիտելիքներ չունեն, ռուսերենով ուղղորդված էր, թե… ինչպես պետք է քվեարկել և նշում էր կատարված կողմի վանդակում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընտրությունների նախնական արդյունքներով համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 80 մարդ կամ ընտրողների 34.5տոկոսը, որից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 74 հոգի, դեմ քվեաթերթիկների թիվը  եղել է 3-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.