Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Զարմանում եմ, ամեն անգամ ինչու են փող ծախսում, ընտրություններ կազմակերպում»

by mediapoint
Մարտ 10, 2014
0

33069Անահիտ Բաղդասարյան
Մեղրիի տարածաշրջանի Վարդանիձոր համայնքի բնակիչ Արտուշ Համբարձումյանն այդպես էլ ընտրության չգնաց: Նրա կարծիքով, ընտրությունները ձևական բնույթ են կրում. գրեթե բոլոր գյուղերում ընտրության միակ թեկնածուն գործող գյուղապետն է լինում. «Չեմ ուզում գնալ ոչ մի ընտրության: Զարմանում եմ, թե ինչո՞ւ են ամեն անգամ փող ծախսում, ընտրություններ կազմակերպում, եթե միայն գործող գյուղապետն է թեկնածուն լինելու»,-վրդովված խոսում է նա: Արտուշը եզակի չէ, նրան համակարծիք են շատերը . «Ժողովուրդն արդեն հոգնել է էդ ընտրություններից, երբ տեսնում է, որ ոչ մի դրական փոփոխություն չկա»,- ասում է Ռուդիկ Կարապետյանը:

Չնայած, որ Վարդանիձոր համայնքում խնդիրները շատ են, բայց ընտրողների մի մասն էլ շարունակում է  իրենց համայնքի ղեկավարի պաշտոնում հարմար թեկնածու տեսնել Ալբերտ Բեկլարյանին: Ասում են՝ գյուղում ուրիշ մեկին չեն պատկերացնում այդ պաշտոնում:

Նրանց կարծիքով, միայն գյուղապետի ջանքերով շատ բան չի կարող փոխվել. կառավարությունը պիտի աջակցի և լուծի  համայնքի խնդիրները. «Բեկլարյանը արժանի թեկնածու ա: Շատ ժողովրդական մարդ ա ու միշտ գյուղացիրների կողքին ա: Ինչ էլ ձեռից գալիս ա, անում ա»,- ասում է  Լյուդմիլա Պետրոսյանը:

volodya-chagaryanԲնակիչները, սակայն, որևէ կերպ չեն հասկանում ավագանու անդամների դերակատարությունը: Նրանցից ոմանք նույնիսկ չգիտեին, որ այդ օրը նաև ավագանու ընտրություններ են. «Գյուղամիջով անցնող մարդիկ ասացին, որ էսօր ընտրություն ա: Ես էլ գնացի գյուղապետին ընտրեցի եկա, բայց ավագանիներից ոչ մեկին չեմ ընտրել. չեմ ճանաչում, ի՞նչ ընտրեմ: Պիտի իմանաս ով ա, ինչ պիտի անի, նոր ընտրես,-ասում է Վոլոդյա Ճագարյանը: Նա ավելացնում է, որ ոչ մեկը տեղյակ չի պահել, որ ընտրություններ են լինելու. «Մեկը գար ասեր ընտրություններ են, ինքն էլ մեկի փոխարեն երկուսը»: Իսկ Ժաննա Գյոզալյանը մտածում է, որ պիտի գյուղապետը իմանա, թե ինչու են ավագանի ընտրում. «Բոլոր ավագանու անդամներին էլ ճանաչում ենք. մեր գյուղացիներն են, բայց ես հինչ իմանամ, թե հինչ պիտի իրանք անեն. թող գյուղապետը իմանա»,- իմ հարցից զարմացած պատասխանում է նա:

Վարդանիձորի միակ թեկնածու, 2003թ-ից համայքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանը նախընտրական ծրագիր չուներ, քանի որ գյուղում բոլորը ծանոթ են իր գործունեությանը. «Բոլորն ինձ լավ են ճանաչում, ծանոթ են իմ գործունեությանը, -բայց  «միանշանակ» վստահ չէր, որ կընտրվի, քանի որ անցած ընտրություններին 15 հոգի դեմ է քվեարկել,- չեմ կարող ասել. գյուղացիներն են  որոշում` ընտրե՞ն, թե՞ ոչ»:  

vardanadzorԱլբերտ Բեկլարյանը նշեց, որ ընտրվելուց հետո կշարունակի սկսած գործերը. խմելու ջրի հարցը վերջնականապես կլուծի, գյուղի ճանապարհները կասֆալտապատի, համայնքապետարանը կվերանորոգի: Գյուղապետը խոստացավ նաև կազմել Վարդանիձորի քառամյա զարգացման ծրագիրը. «Կազմած-պատրաստ չունեմ, բայց կգրեմ»,- ասաց նա:

Վարդանիձորի համայնքի ՏԻՄ ընտրություններին 201 ընտրողներից մասնակցել է 160-ը:  Հանձնաժողովի նախագահ Թևոս Ալեքսանյանի խոսքով, ոչ մի ընտրախախտում չի գրանցվել: Ալբերտ Բեկլարյանն 150 ձայնով հերթական անգամ ընտրվել է Վարդանիձոր համայնքի ղեկավար: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 8 հոգի էլ դեմ է քվեարկել:

 
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.