Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

ՀՀ ոստիկանապետի հրամանով Սյունիքի 5 ավագ դպրոցներում կլինեն ոստիկանության աշխատակիցների հաստիքներ

by mediapoint
Մարտ 14, 2014
0

vostikanapet2-300x225ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր այցելեր էր Սյունիք մարզ, աշխատանքային խորհրդակցություն ունեցել ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների հետ, այնուհետև Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցել մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և կրթական հաստատությունների տնօրենների հետ:

Մարզպետ Վահե Հակոբյանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպման անցկացումը, որի նախադեպը Սյունիքում դեռ չէր եղել:  Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքում նշեց, որ ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումների դրական արդյունքները նկատելի են մայրաքաղաքում, բայց մարզերում դեռեւս թերություններ կան, ուստի 2014թ.-ին ընտրել են մարզերի հետ աշխատելու մարտավարությունը: Անդրադառնալով դպրոցների, անչափահասների հետ տարվող աշխատանքային ուղղությունների մասին, ոստիկանապետը նաեւ տեղեկացրեց, որ իր հրամանով Սյունիքի մարզի հինգ ավագ  դպրոցներում կլինեն ոստիկանության աշխատակիցների հաստիքներ:«Ոնց  մենք՝ ոստիկաններս, չենք հանդուրժում մեր մեջ զոռբա ոստիկանի, զոռբա ուսուցչի մի հանդուրժեք, ոնց անգրագետին չենք հանդուրժում մեր մեջ, ում ծանոթը, բարեկամն ուզում է լինի,  ում թրի տակ ուզում է գտնվի, հավաստիացնում եմ ձեզ, ի սեր Աստծո, չկա այս երկրում օրենքից բարձր մի մարդ, ովքեր իրենց օրենքից բարձր են համարում՝ հերթագրված են մեզ մոտ», -իր խոսքում նշեց պարոն Գասպարյանը:  Իսկ համայնքի ղեկավարներին ուղղված իր խոսքում, ընդգծեց, որ այսօր կան գյուղապետեր, ովքեր օրենքով նախատեսված գործողությունները կատարում են անօրինական ճանապարհով եւ հակառակը: «Ձեր բախտը բերել է, որ նման մարզպետ ունեք. պարկեշտ, ազնիվ, սրտացավ ,կրթված ղեկավար: Հարիր չի նման մարզպետի պայմաններում  ունենալ անգրագետ, չտիրապետող, բոշա, այլանդակ, հանցագործ, անբարիշտ մարդ, ղեկավար, սակայն ես մեծ համոզմունք ունեմ, որ ներկա գտնվողների մեջ նշվածներս չկան: Իսկ, եթե կան որոշակի շեղումներ՝ իմ ամբողջ պատվախնդրությամբ հայտարարում եմ՝ պատրաստ ենք խոնարհությամբ օգնել, կանգնել նրանց կողքին, շտկել…», – հավելեց Վլադիմիր Գասպարյանը:

Վերջինս նաեւ հավաստիացրեց, որ օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են անօրինական զենք-զինամթերք պահող բնակիչները, եթե նախքան այդ ինքնական չհանձնեն իրավապահ մարմիններին: «Այս տարածքում՝ Իրանի հետ դարպասներում, թմրանյութեր կան ու շատ կան, ինձանից լավ գիտեք, որտեղ ով է բերում, դուք գիտեք այդ շշուկները, ուղղակի անպատասխանատու եք, թվում է, թե թմրանյութը ձեզ չի վերաբերում, սակայն այստեղ նստած չեք հասկանալու ոնց է ձեր զավակը թմրամոլ դառնալու,  կործանվելու, զավակների հարցում իմն ու քոնը չեն անում», -իր խոսքում ասաց ոստիկանապետը եւ ավելացրեց, որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար  ե՛ւ առաջին գիծն է, ե՛ւ թիկունքն է առաջին գծի,  իր պատմությունով, կենսագրությունով ապացուցել է, որ ամուր է, ձիգ է, պատմական փորձ ունի:
www.37-38.com

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.