Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գ. Պապյանի սպանության գործով վկաների դատաքննական ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին

by mediapoint
Մարտ 21, 2014
0

53530Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում մարտի 18-ին եւ 19-ին շարունակվեց Գրիգոր Պապյանի սպանության գործով Գեւորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների հոր՝ Հակոբ Թոսունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալ Հակոբ Թոսունյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պապյանին սպանության գործով որպես վկա Նոնա Սպարտակի Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է կեղծ ցուցմունք տալ և օժանդակել է առանձին պաշտոնատար անձանց՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն:Դատական նիստին որպես ամբաստանյալներ ներկա էին նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ովքեր մեղադրվում էին Գրիգոր Պապյանի սպանության գործով ապացույցներ կեղծելու մեջ: 

Դատարանը լսեց վկաներ Միհրան Գրիգորյանին և Անդրանիկ Սաֆարյանին, որոնց տված ցուցմունքները չէին համապատասխանում նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին:

Նոնա Հարությունյանի նախկին ամուսնու՝ Անդրանիկ Սաֆարյանի` դատաքննության ընթացքում տված ցուցմունքը հակասում էր նախաքննության ընթացքում տված 2 ցուցմունքներին: Դատախազ Արման Հակոբյանի միջնորդությամբ  հրապարակվեց նախաքննության ընթացքում Ա. Սաֆարյանի տված ցուցմունքը: «Թե ինչու չէր պատմում այն, ինչ գրել է նախորդ երկու ցուցմունքներում» դատախազի հարցին վկան պատասխանեց, որ չէր հիշում:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը նաև հարցրեց, թե դատական նիստում հրապարակված ցուցմունքներից որը կարող է դատարանը հիմք ընդունել, վկա Ա. Սաֆարյանը  պատասխանեց` վերջինը:

 Հ. Թոսունյանի պաշտպան Վահագն Մանուկյանը հայտարարեց, որ ապացույցների գնահատման շրջանակներում պետք է հաշվի առնվեն նաև վկա Անդրանիկ Սաֆարյանի սկզբնական ցուցմունքները, քանի որ կատարվածի վերաբերյալ պակաս կարևոր չի նաև վկայի առաջին խոսքը: Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, դատարանը չհասցրեց լսել վերջին վկային՝ Գարիկ Կոստանյանին:

Մարտի 19-ի դատական նիստին դատարանը պետք է լսեր ևս 4 վկայի, սակայն ներկայացել էին երկուսը՝ Մարինե Հայրապետյանն ու Սևակ Սաֆարյանը: Վկա Մարինե Սաֆարյանի տված ցուցմունքը չէր համապատասխանում նախաքնությանն փուլում նրա տված ցուցմունքին, որը  դատախազ Ա. Մանուկյանի միջնորդությամբ հրապարակվեց: Իսկ թե ինչու չէր համապատասխանում, Մ. Սաֆարյանը պարզաբանեց, որ տարիներ են անցել և լավ չէր հիշում: Նախաքննության ընթացքում ինքն է գրել ցուցմունքը, ոչ ոք չի թելադրել: Մարինեն դատարանին հայտնեց, որ, ճանաչելով Նոնա Հարությունյանին, չի հավատում, որ Հակոբը կամ Գարիկը սպառնացել են նրան: 

«Նման հակասական և ոչ արժանահավատ ցուցմունքների արդյունքում ես արդեն մեկ տարի յոթ ամիս գտնվում եմ անազատության մեջ: Ես համոզված եմ, որ չկա որևէ հիմնավոր փաստ ինձ մեղադրելու համար, և  մենք դրանում համոզվում ենք այս և այլ դատական նիստերում»,- հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հակոբ Թոսունյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.