Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Վետերանների հաշվետու ժողովին չէին մասնակցում տեղական իշխանությունները և նրանց ներկայացրած խնդիրները մնացին… օդի մեջ

by mediapoint
Ապրիլ 11, 2014
0

IMG_0350Մարիամ Մաթևոսյան
Գորիսի տարածաշրջանի աշխատանքի և Մեծ հայրենականի վետերանները հերթական անգամ ապրիլի 10-ին հավաքվեցին Մշակույթի տան սրահում՝ հիշելու, խոսելու իրենց հերոսական անցյալի, ներկա պայմանների, մտահոգությունների մասին:

Գորիսի տարածքային վետերանների խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց կամզակերպության երկու տարիների կատարած աշխատանքները:  

Գորիսի վետերանների խորհուրդը ստեղծվել է 1987 թվականին, որին անդամագրվել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ, իսկ  հետագայում կազմակերպությանը միացել են նաև աշխատանքի, զինված ուժերի, իրավապահ մարմինների վետերաններ, ինչպես նաև  պատերազմում զոհված ազատամարտիկների այրիներ: Խորհրդի ստեղծման առաջին տարիներին կազմակերպությունն ունեցել է 750 և ավելի անդամ, իսկ այժմ վետերանների թիվն անհամեմատ նվազել է, հասնելով՝ 190-ի, որից պատերազմի մասնակիցներ են 26, իրավապահներ՝ 27, աշխատանքի վետերաններ՝ 130 հոգի, իսկ զոհվածների այրիներ գրեթե չկան: Անդամների թվի նվազումը պայմանավորված է ոչ միայն մահացությամբ /ի դեպ վերջին 2 տարվա ընթացքում մահացել է 65 վետերան/, այլև այն հանգամանքով, որ սկսած 1990թվականից, Հանրապետության ոչ մի քաղաքացի վետերանի կարգավիճակ չի ստացել, այսինքն կազմակերպությունը նոր անդամներով չի համալրվել ու ինչպես Ա. Գրիգորյանն է ասում` «դարձել է ծերերի կազմապերպություն»:

Վետերանների խորհրդի նպատակն ի սկզբանե եղել է պետական մարմինների, հիմնարկ-ձեռնարկությունների, բարեգործական հիմնադրամների, անհատ ձեռներեցների հատկացված միջոցներով լուծել վետերանների խնդիրները, բարելավել նրանց սոցիալ-կենցաղային պայմանները, կազմակերպել օգնություններ հիվանդ, միայնակ, խիստ կարիքավոր վետերաններին, հոգատարություն տանել նրանց նկատմամբ, ինչպես նաև խորհրդի նպատակներից է մատաղ սերնդին, երիտասարդությանը, դպրոցականներին ներկայացնել հայ ժողովրդի անցած փառավոր ու հերոսական էջերը:

Վետերաններն իրենց մտահոգությունը հայտենցին այն մասին, որ պետական իշխանությունները վերջին 3-4 տարիների ընթացքում դադարել են իրենց օգնություն ցուցաբերել: Վետերանների խորհրդի նախագահը իրենց աջակցելու համար բազմաթիվ նամակ-գրություններ է ուղարկում տարբեր կառույցներին:

IMG_0352
Նոբել Վարդանյան

«Մենք գնահատված չենք պետության կողմից, մինչդեռ մեր հայրենիքի համար արյուն ենք թափել, աշխատել, բարիք ստեղծել: Ամենավատն այն է, որ վետերանների մեջ էլ են տարբերություն դնում: «Ինչ ա՞ նշանակում, ամեն տարի մայիսի 9-ին շարքային զինվորներիս բերել ու մեդալ նվիրել: Մեդալը տալիս եք ի՞նչ անեմ, փոր ա՞  կշտացնում, ես էլ թոռնիկիս եմ տալիս՝ որպես խաղալիք: Դրանով մեզ ծաղրում են, իսկ մենք այդ հաղթանակի համար արյուն ենք թափել»,-մտահոգվում է Նոբել Վարդանյանը:

«Ամեն տարի հաղթանակի տոնի առթիվ, փորձում ենք պատերազմի վետերաններին դրամական օգնություն տրամադրել, քանի որ բոլորն արժանի են ուշադրության: 2012-2013թթ.-ին Նոր տարվա տոնակատարությունների համար քաղաքի շուրջ 70 վետերանների սննդամթերք են տվել»,-ասում է խորհրդի նախագահը:

Վերջերս Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակի 70 ամյակի առթիվ, վետերաններ Սարգիս Աբրահամյանն ու հարժիսցի Տիգրան Հովհանիսյանը շնորհակալագրական նամակ են ստացել Վոլգոգրադի մարզպետից:

Գորիսի տարածքային խորհրդի մեջ են մտնում նաև գյուղական համայնքների վետերանները:

Խորհրդի անդամների մտահոգություններից էին նաև գյուղերում Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողների անբարեկարգ վիճակը: «Քաղաքի հուշարձանը քիչ թե շատ բարկարգ է, պատկերն այլ է գյուղերում, այդ իսկ պատճառով առաջիկայում գրություններ կուղարկենք համապատասխան գյուղապետերին, տարածքները բարկարգելու համար»,-նշում է Ա. Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ցավալի մի փաստ է արձանագրել, ըստ որի, տարիներ առաջ մայիսի 9-ին մարդկանց հոսքը հուշարձաններ մեծ է եղել, իսկ այժմ տարեցտարի, կարծես թե հարգանքի տուրք մատուցելու կուլտուրան մեզանում վերացել է: «Խնդիրն ավելի արդիական է գյուղական համայքներում: Կան գյուղեր, որ նույնիսկ այդ օրը գոնե ծաղկեպսակ չեն դնում հուշակոթողին: Ես գտնում եմ, որ մեղավորությունը համայնքի ղեկավարինն է»,- ավելացնում է Գորիսի տարածքային վետերանների խորհրդի նախագահը:

Գորիս քաղաքում կա Վետարանների տուն, որտեղ նրանք հավաքվում են նարդու ու շախմատի շուրջ ու ժամանակ անցկացնում, բայց տարածքը վերանորոգման ենթակա է: Այդ հարցը ևս բարձրացվեց հանդիպման ժամանակ: Խորհրդի նախագահն իր խոսքում նշեց, որ բազմաթիվ նամակներ է ուղարկել տարբեր կառույցներին, և կարծես թե, առաջիկայում այդ խնդիրը հնարավոր է լուծվի:

IMG_0337Հանդիպումը գնալով ավելի թեժացավ, քանի որ երկու տասնյակից ավելի վետերանները ցանկանում էին, ինպես իրենք են ասում  «գոնե բողոքենք սրտներս հովանա»:

Բողոք-ելույթով հանդես եկավ Երվանդ Հովսեփյանը. «Հայրենական Մեծ պատերազմի վետերան եմ: Սովետի ժամանակ մի քանի կոպեկ եմ բանկ գցել, ասեմ նեղ օրվա համար ա, էսօր էտ ավանդը մեզ չեն տամ, դիմել եմ ամեն տեղ, ասում են էս տարի ավանդները  Ղարաբաղի վետերաններին են տալու:  Ինչո՞ւ մեզ էլ չեն տալիս, սպասում են, որ մեռնենք, նոր տա՞ն»,-ասում է նա:

Հանդիպումը դեռ երկար կշարունակվեր, եթե վերջում նստած վետերանը բարձր ձայնով չասեր. «Հինչ ա տուս կամ խուսալի միջան, օզում եք սաղդ էլ խուսացեք, պան ա՞ փոխվում. մեկա երկիրը քանդված քում ա»:

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.