2014թ. հունիսի 8-ի ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն ավարտվել է Գորիսի քաղաքապետի ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Այսպիսով, համայնքի ղեկավարի համար կպայքարեն 4 թեկնածու՝ Վաչագան Ադունցը, Արա Բուդաղյանը, Տիգրան Կարապետյանը, Հրայր Յոլյանը:
Չշտապելով եզրակացություններ կատարել նրանց սատարող քաղաքական ուժերի, նախընտրական ծրագրերի մասին, հետամուտ կլինենք լուսաբանել նաև նրանց գրանցման գործընթացը, ինչպես նաև ընտրողներին կներկայացնենք նրանց եկամուտների մասին հայտարարագրերը:Հիշեցնենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողվի կողմից թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մայիսի 14 է, իսկ քարոզարշավը կմեկնարկի միայն մայիսի 21-ին:
Ընտրությունների մասին ՀՀ օրենքով կարծես թե թեկնածուներին երկար ժամանակ չի տրվում քարոզարշավ իրականացնելու համար, ուստի մենք ևս կփորձենք ընտրողներին ծանոթացնել նրանց քաղաքական հայացքներին, և այն ծրագրերին, որոնց միջոցով նրանք նախատեսում են նպաստել Գորիս համայնքի խնդիրների լուծմանը:




