Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Վերջին զանգը. ոստիկանությունը շնորհավորում է եւ հորդորում

by mediapoint
Մայիս 22, 2014
0

54731Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում աշակերտներին հորդորում է վերջին զանգի օրը հասարակական կարգն ու երթևեկության կանոնները խստագույնս պահպանել.

«Մայիսի 23-ին հանրապետության ավագ դպրոցներում կհնչի վերջին զանգը՝ երեկվա աշակերտներին առաջնորդելով դեպի մեծ կյանք: Կլինի լուսավոր թախծի, զնգուն ուրախության ու երջանիկ սպասումի օր, և պետք է ամեն ինչ անել, որ այդ օրը պայծառ մնա բոլորի հիշողության մեջ:

«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ  ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները արդեն իսկ այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, բացատրել հատկապես տոնական օրը հասարակական կարգն ու երթևեկության կանոնները խստագույնս պահպանելու, արկածախնդիր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունը, որպեսզի տոնը չմթագնվի որևէ անցանկալի միջադեպով:Ոստիկանությունը կրկին կոչ է անում տոնի տերերին՝ երեխաներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչքներ չօգտագործել, հարգալից լինել միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:

Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Հարկ եղած դեպքում ինքներդ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք նրանց զանգվածային միջոցառումների ժամանակ, ձեր ներկայությամբ հետ պահեք անխոհեմ քայլերից, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք պարեկող ոստիկանների օգնությանը:

Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ, արվելու է առավելագույնը հասարակական կարգն ու մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար:

Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ»:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.