Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Կառավարությունը նվազեցրել է ավանդատուներին փոխատուցելու տարիքային շեմը

by mediapoint
Մայիս 22, 2014
0

54752Մարիամ Մաթևոսյան
ՀՀ Կառավարությունը 2014թ.-ի ապրիլի 23-ին կայացրած N 460-Ն որոշումով  փոփոխել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխատուցման տրամադրման կարգը: Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ Արա Մելիքյանը տեղեկացրեց, որ Կառավարության N 460-Ն որոշման համաձայն` ավանդ ունեցող քաղաքացիների տարիքային շեմն իջել է: «Նախկինում, եթե հաշվառում էինք 89 տարին լրացած քաղաքացիներին, ապա այս որոշումով, հնարավոր է հաշվառել 85 տարեկաններին»,- ասաց Ա. Մելիքյանը:Կառավարության հիշյալ որոշման համաձայն` ավանդատուն, եթե մահացել է, նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին): Նոտարի տված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա վճարման ցուցակում ներառվում են ժառանգի տվյալները:

Գորիսի սոցիալական ծառայությունների գործակալության պետի կարծիքով՝ կատարված փոփոխությունն ամենակարեւորն է, քանի որ մինչ այդ, այն երբեւէ օրենքի ուժ չի ստացել: Սոցիալական ծառայությունն այս ընթացքում Գորիսում եւ նրան հարեւան համայնքներում 89 տարեկան 29 ավանդատու է հաշվառել, իսկ առաջիկայում կհաշվառվեն 85 եւ դրանից բարձր տարիք ունեցող ավանդատուներին, եւ ցանկը կներկայացնեն աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների նախարարություն:

Ինչպես Կառավարության այլ որոշումներում, այս անգամ եւս 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներում ապրող ավանդատուն զրկվում է իր ավանդն ստանալու իրավունքից: Ա. Միքայելյանը պարզաբանում է, որ 86-87 տարեկան յուրաքանչյուր ավանդատու, եթե ցանկանա փաստագրվել, ապա պետք է նախ եւ առաջ որոշել այդ ընտանիքի անապահովության միավորը, որն ըստ նրա, նույն է, ինչ ընտանեկան նպաստ նշանակելու գործընթացը:

«Ամենակարեւոր հանգամանքը եղել ու մնում է ավանդատուի ընտանիքի եկամուտի չափը: Ավանդատուի ընտանիքի անդամը, եթե ունենա որեւէ սեփականություն, որի արժեքը կամ որից ստացված եկամուտը գերազանցում է անապահովության նիշը, ավանդատուն չի փոխհատուցվելու, եթե ընտանիքում 89-ը լրացած նույնիսկ չորս անդամ լինի»,- ավելացնում է սոցիալական ծառայության պետը:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.