Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզում նախատեսվում է Ազատ տնտեսական գոտու ստեղծում

by mediapoint
Հունիս 4, 2014
0

231997661401861668Սյունիքի մարզում, Իրանի հետ սահմանի վրա, նախատեսվում է Ազատ տնտեսական գոտու ստեղծում: Ծրագրի արժեքը կկազմի 15 մլն դոլար: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի ղեկավար, «Սյունիք» Ազատ տնտեսական գոտու Խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:

Նրա խոսքով, ծրագիրը վերջերս է ներկայացվել կառավարության հավանությանը: Նա նշել է, որ, ըստ բիզնես-պլանի, ԱՏԳ հիմնականում կունենա արդյունաբերական ուղղվածություն, չնայած, կարող է ունենալ նաև էներգետիկ բաղադրիչ, կապված նավթաքիմիայի նախագծերի զարգացման հետ: Միջոցները նախատեսվում են ներդնել համապատասխան ենթակառուցվածքներում: «Ես վստահ եմ, որ իրական ներդրումները կգերազանցեն 15 մլն դոլարը»,-ասել է Աղաբեկյանը:Նա նշել է, որ ԱՏԳ ստեղծվում է հարևան երկրների, մասնավորապես, Իրանի հետ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով: Այդ հարթակը կարելի է օգտագործել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը զարգացնելու համար: Նախագծի հիմնադիրն է Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը: Ծրագիրն այսօր Երևանում ներկայացվել է Աբու Դաբիի Առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ գործարար հանդիպմանը:

slaq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.