Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքապետին հիմնականում դիմում են սոցիալական խնդիրներով

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Քրիստինե Հայրապետյան

Գորիս քաղաքի բնակչուհի Ռայան առաջին անգամ չէ քաղաքապետի մոտ ընդունելության գալիս: Դեռեւս այս տարվա հունվարին ուժեղ քամուց վնասվել էր Արեւշատ թաղամասում գտնվող մանկապարտեզի նախկին շենքի տանիքը, որտեղ անապահով վեց այլ ընտանիքների հետ ապրում է նաեւ Ռայան:

Առաջին անգամ դիմելուց հետո համայնքային իշխանությունը հանձնաժողով ձեւավորեց, որի ուսումնասիրության արդյունքներով 10 հազար դրամ աջակցություն տրվեց նրան: Այդ գումարով Ռայան կարողացել է ընդամենը պոլիէթիլենով ծածկել վնասված տանիքը: Նրա խոսքով, այդ աջակցությունը բավարար չէ բնական աղետի հետեւանքները վերացնելու համար, ուստի ինքը շարունակում է «թակել» քաղաքապետարանի դռները:

Համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանը նշում է, որ քաղաքապետի մոտ ընդունելության եկած դիմողների հիմնական մասը դիմում է սոցիալական աջակցություն ստանալու համար: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին` հունվարից մինչեւ մայիս ամիսը, քաղաքապետարանը տեղական բյուջեից այդ նպատակի համար դիմողներին հատկացրել է մոտ 3 մլն դրամ, որից 610 հազար դրամը հատկացվել է 61 անապահով ընտանիքների, հունվարին քամուց վնաս կրած բնակիչներին` 800 հազար, իսկ մարտ, ապրիլ ամիսներին նույպես քամուց վնաս կրած տնտեսություններին` 1 մլն 80 հազար դրամ, մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ 193 հազար դրամ տրվել է 13 վետերանների եւ 50 հազար դրամ` «Հայոց մարտիկներ» հ/կ-ին:

Գագիկ Հայրապետյանի խոսքով` չնայած համայնքի ղեկավարի ընդունելության օրն ուրբաթն է, այնուամենայնիվ, գրեթե ամեն օր քաղաքացիները դիմում են քաղաքապետին, նաեւ` դիմում-նամակներ են ուղարկում: Ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ քաղաքապետարանում մուտքագրվել է 502 դիմում եւ գրություն, որոնցից 291-ը վերաբերում են հողահատկացման, շինարարության թույլտվության, աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու եւ այլ սոցիալական հարցերի: Մեծ թիվ են կազմում նաեւ տնամերձ հողամասերի նախկինում եղած թերություններին, ապօրինի շինությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների վթարային վիճակին վերաբերող դիմումները: Եւս 211-ը՝ տարբեր գերատեսչություններից ստացված գրություններ են, որոնք վերաբերում են մշակութային, քաղաքաշինության եւ այլ հարցերի:

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկվում են 1 ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների: Իրենց դիմումների պատասխաններին քաղաքացիները տեղեկանում են քաղաքապետարանից կամ պաշտոնական կայքից»,- նշում է աշխատակազմի քարտուղարը: Նա նաեւ հավելում է, որ դիմում-նամակների մասին տեղեկատվություն տրամադրվում է տարածքային կառավարման նախարարությանը, Սյունիքի մարզպետարանին, եւ չնայած ՀՀ ՔԱԴԲՔԿ օրենքի 7-րդ հոդվածի պահանջին, ըստ որի` պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան եռամսյակը մեկ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման մասին, այնուամենայնիվ, քաղաքապետարանը դեռեւս իր պաշտոնական կայքում անգամ չի հրապարակում այդ տեղեկատվությունը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.