Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում օրն ավարտվում է երթուղային տաքսու վերջին պտույտի հետ

by mediapoint
Հունիս 26, 2013
0

Մարիամ Մաթևոսյան
«Ամեն անգամ թատրոն կամ որևէ այլ միջոցառման գնալիս ստիպված եմ կիսատ թողնել, որպեսզի հասցնեմ քաղաքային տրանսպորտով տուն վերադառնալ, քանի որ վերջին ուղերթն ավարտվում է ժամը 18-ին»,- ասում է Նելլին:

Գորիս քաղաքում գործում է քաղաքային տրանսպորտի չորս երթուղի, որոնք սպասարկող միկրոավտոբուսներն աշխատանքն սկսում են առավոտյան ժամը 8-ից մինչև 18:30՝ բացի կիրակի և տոն օրերից: Անգամ Ամանորին քաղաքային տրանպորտը չի գործում:

Գորիսի համայնքային իշխանությունը, ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն, կազմակերպում է ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում երթուղիներն ու չվացուցակները:«Գորիս քաղաքի համար նախատեսված հինգ երթուղուց չորսը պարբերաբար ուղևորափոխադրումներ են իրականացնում քաղաքում: Ներկայումս երթուղին սպասարկում են «Լաստ» և «Սամուել տրանս» ՍՊԸ-ները` յուրաքանչյուրը երկուական միկրոավտոբուսով: Մեկ երթուղային գիծ մնացել է թափուր, քանի որ այլ տրանսպորտային կազմակերպություն մանակցության հայտ չի ներկայացրել որևէ մրցույթում»,- ասում է Գորիսի քաղաքապետարանի մրցույթային հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը:

Արդեն 8-րդ տարին է, ինչ «Լաստ» ՍՊԸ-ն ուղևորափոխադրումներ է իրականացնում քաղաքում: «Վերջին անգամ մրցույթը կայացել է 2012թ. ապրիլին, մեր կազմակերպությունն ընտրվել է երեք տարի ժամկետով: Աշխատում ենք 8:30-ից մինչև 18:30-ը, հատուկ չվացուցակով՝ կես ժամը մեկ հաճախականությամբ»,- ասում է ընկերության տնօրեն Սմբատ Արզումանյանը: Նրա խոսքով՝ հաճախ են նախատեսված ժամային գրաֆիկից հետ ընկնում մարդկանց հոսքի պակասի պատճառով: Դրա հետ միասին Ս. Արզումանյանը նշում է, որ տասներեք հոգու համար նախատեսված միկրոավտոբուսը հիմնականում տեղափոխում է 20 և ավելի ուղևոր:

Ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքնային գրաֆիկը սահմանում է քաղաքապետարանի միցութային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ: Թեև համայնքի ղեկավարը երթուղիների համար աշխատանքային ժամ է սահմանել առավոտյան 8:00-ից մինչև 21:00-ն, բայց իրականում տրանսպորտն աշխատում է մինչև 18:30-ը:

Ինչո՞ւ երթուղին սահմանված ժամանակով չի աշխատում: Տիգրան Բարխուդարյանը պարզաբանում է. «Աշխատանքային մեկ օրվա համար սահմանել ենք 18 երթ, վերջին երեքը խտացվում է, քանի որ օրվա ավարտին պահանջարկը մեծ է լինում»:

Ստացում է այնպես, որ քաղաքապետարանի մշակած չվացուցակի համաձայն՝ միկրոավտոբուսը պետք է շարժվի ժամը մեկ, բայց տրանսպորտային կազմակերպություններն առավել շահավետ աշխատելու համար երթերը խտացնում են:

«Օրենքը մեզ թույլ է տալիս ութժամյա աշխատանքից դուրս ևս չորս ժամ ընդհանուր առմամբ աշխատել, որից ութ ժամը հիմանական աշխատաժամանակ, իսկ չորս ժամը՝ լրացուցիչ աշխատաժամանակ, որը հավելյալ վճար կպահանջի, բայց ընկերությունն ի վիճակի չէ արտաժամյա աշխատանքի համար վճարել», -ասում է «Լաստ» ՍՊԸ-ի տնօրենը:
                                                                                                               hetq.am

 
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.