Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի անապահով երեխաները ամառային հանգիստը կանցկացնեն ճամբարում

by mediapoint
Հունվար 24, 2021
0

27772 (1)Քրիստինե Հայրապետյան
Սյունիքի մարզպետարանը, քաղաքապետարանների միջնորդությամբ, արդեն մի քանի տարի ամառային ճամբար է կազմակերպում անապահով, ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքների մինչև տասնչորս տարին լրացած երեխաների համար: Այս տարի ևս 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով գլխավոր մասնագետ Վ. Այվազյանի խոսքով՝ ճամբար կմեկնեն Սյունիքի բոլոր քաղաքներից՝ Գորիսից, Կապանից, Սիսիանից, Ագարակից, Մեղրուց հավաքագրված երեխաները: Ճամբարը կսկսվի հուլիսի1-ից ևկգործի երկու հերթափոխով, յուրաքանչյուրը՝ քսան օր տևողությամբ: Երեխաների հանգստի կազմակերպման ծախսերը կհոգան մարզպետարանն ու քաղաքապետարանները:
Գորիսի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և առողջապահության հարցերի մասնագետ Երվանդ Հակոբջանյանի խոսքով՝ Գորիսից ճամբարին կմասնակցի 30 երեխա, անապահով ընտանիքի երեխաներից շատերը չեն ցանկացել համալրել ճամբար մեկնողների շարքերը: Չցանկացողները հիմնականում այն երեխաներն են, ովքեր մեկ անգամ եղել են այդ ճամբարում, ծանոթ են այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երվանդ Հակոբջանյանի ասելով՝ երեխաների համար դժվար է երկար ժամանակով կտրվել ընտանիքից, կարոտում են ծնողներին: Ճամբարում արգելվում է հեռախոս պահելը, եղել են դեպքեր, երբ երեխաները չեն դիմացել և շուտ են տուն վերադարձել:

Աշխատակազմն ունի գլխավոր պատասխանատուներ, ջոկատավարներ, ընդգրկված են նաև ուսանողներ, ովքեր կամավոր աշխատելու են երեխաների հետ: 13-ամյա Հայկը, ով անցյալ ամառ նույն ծրագրով մեկնել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, գոհ է իր հանգստից, ասում է, որ հետաքրքիր ժամանակ է անցկացրել հասակակիցների հետ և լավ տպավորություններով է վերադարձել:

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շնորհիվ միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին դրամական օժանդակություն է ցուցաբերում, իսկ դրանից բացի, ամռանը 12-16 տարեկան երեխաներին ուղարկում են Վայոց ձորի մարզի «Սիրանույշ» ճամբար: Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանն ասաց, որ այս տարի նույնպես երեխաների հանգիստը նախատեսել էին կազմակերպել ճամբարում, սակայն իրենց հովանավոր Տիկնանց միությունը ֆինանսները տնօրինել է այլ ուղղվածությամբ. դրանք հատկացվելու են Տավուշի մարզի մանկապարտեզներին ու մանկատներին:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.