Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Պաշտպանները պնդում են, որ դեպքի վայրի զննության արձանագրությունները անթույլատրելի ապացույցներ են

by mediapoint
Հունիս 26, 2014
0

55394Անահիտ Բաղդասարյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում հունիսի 24-ին և 25-ին շարունակվեց Գրիգոր Պապյանի սպանության գործով դատաքննությունը: Այս անգամ դատարանում վկայություն տվեց ամբաստանյալ Սահակ Սահակյանի եղբայրը՝ Արգամ Սահակյանը: Ա. Սահակյանը  հայտնեց այն, ինչ գրել էր դատարանին ներկայացրած իր դիմումում:

Արգամ Սահակյանին լսելուց հետո դատարանը սկսեց հետազոտել այս գործով ապացույցներն ու փաստաթղթերը: Մեղադրող Արման Հակոբյանը հրապարակեց վկա Գարիկ Կոստանդյանի, ինչպես նաև` Ալվինա Տատինյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությունները: Այնուհետև Վիլեն Գրիգորյանի պաշտպան Կ. Սարյանը և Թոսունյանների պաշտպան Վ. Մանուկյանը  հանդես եկան հայտարարությամբ, համաձայն որի` երկու արձանագրություններն էլ անթույլատրելի ապացույց են, քանի որ խախտվել են Քրեական օրենսգրքի 217 և  218 հոդվածների դրույթները:  «Վկան ոչ թե հայտնաբերել է այն, ինչ տեսել է, այլ վկայի ցուցմունքը վերարտադրվել է արձանագրության տեսքով»,- նշեց Վ. Մանուկյանը, իսկ Կ. Սարյանը հավելեց, որ «քննչական անունը դնելով զննության արձանագրություն` ստեղծվել են անօրինական, շինծու ապացույցներ»:Մեղադրողը հրապարակեց նաև որոշ առերես հարցաքննությունների արձանագրություններ, ապացույցներ, ինչպես նաև` Գրիգոր Պապյանի` 2012թ. հոկտեմբերի 16-ին կատարված արտաշիրիմման մասին արձանագրությունը և հավելվածները: Պաշտպան Վ. Մանուկյանը հայտնեց դատարանին, որ ինքը փորձաքննությանը մասնակցելու միջնորդություն էր ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, սակայն վերջինս այդ միջնորդությունը քննարկման առարկա չէր դարձրել ու այն մերժելու կամ բավարարելու մասին որևէ որոշում չէր կայացրել: «Որևէ պատասխան չստանալով՝ պաշտպանական կողմը տեղեկացված չի եղել այդ փորձաքննության կատարման ընթացքի մասին, չի ծանոթացել փորձագետների կազմին և զրկվել է օրենքով սահմանված կարգով իր առարկությունները, փաստարկները, բացարկները ներկայացնելու իրավունքից:  Խախտվել են 199 և 247 հոդվածների դրույթները, և համաձայն  քրեական դատավարության 105 հոդվածի, այս ապացույցը իմ պաշտպանյալների մասով անթույլատրելի է»,- ասաց Թոսունյանների պաշտպանը և ավելացրեց, որ այդ եզրակացությունը պաշտպանական կողմին է տրամադրվել միայն նախաքննության ընթացքում, այս գործով մյուս ապացույցների պատճենների հետ միասին:

Ամբաստանյալ Սահակ Սահակյանի պաշտպան Կարմեն Սահակյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել և իր պաշտպանյալի մասով որպես ապացույց ճանաչել 2012թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության պետի՝ Ս. Մելքոնյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ- մայոր Գ. Համբարձումյանին ուղղված գրությունը, որով հաստատվում է, որ Սահակ Սահակյանը վիճաբանության 2-րդ դրվագով դեպքի վայրում չի գտնվել: Սույն գրության համաձայն` Գևորգ Թոսունյանը վազելով մտել է սրճարանի խոհանոց, Վիլեն Գրիգորյանը և Գրիգոր Պապյանը «իրար դոշերը հավաքած», Գ. Պապյանի ընկերների հետ միասին, բացառությամբ Սահակ Սահակյանի, իրար քաշքշելով` բարձրացել են զբոսայգու շատրվանների ուղղությամբ, որոնց քիչ անց միացել է նաև Գևորգ Թոսունյանը: «Իմ պաշտպանյալը շատրվաններ չի բարձրացել և, բնականաբար, Գ. Պապյանին հարվածներ չի հասցրել»,- ավելացրեց Կ. Սահակյանը:

Պաշտպաններ Կ. Սարյանն ու Վ. Մանուկյանը առարկեցին այս միջնորդությանը: «Առարկում եմ որպես փաստաթուղթ ճանաչել մի օպերատիվ տեղեկություն, որն ամբողջությամբ հակասում է գործի հետազոտված ապացույցներին, որի ձեռքբերման աղբյուրն էլ հայտնի չէ: Մեղադրական կողմը վկայակոչեր` ուրիշ բան… »,- վրդովված հայտարարեց Վ. Մանուկյանը, իսկ Կ. Սարյանը «խնդրեց Կ. Սահակյանին վերանայել իր որոշումը, քանի որ այն նաև Սահակ Սահակյանի շահերից չի բխում»:

Կ. Սահակյանին հակաճառեց նաև իր պաշտպանյալը՝ բարձրաձայնելով, որ «էդ գրությունը սուտ ա. հենց սկզբից էլ լրիվ ուրիշ ձև ա շարադրված»:

Դատարանը, քննարկելով պաշտպան Կ. Սահակյանի միջնորդությունը, որոշեց հետազոտված սույն գրությունը ճանաչել որպես այլ փաստաթուղթ-ապացույց:

«Խնդրում եմ այդ փաստաթուղթը միայն իր պաշտպանյալի մասով ճանաչել որպես ապացույց, որպեսզի իմ գործընկերները չմտածեն, թե ես ինչ-որ բան ունեմ իրենց պաշտպանյալների դեմ: Իմ միջնորդությունը վերաբերում է միայն իմ պաշտպանյալի մասով»,- ևս մեկ անգամ հայտարարեց Կ. Սահակյանը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը առարկեց՝ հիշեցնելով, որ դատարանն արդեն որոշում կայացրել է:

Թոսունյանների պաշտպան Վ. Մանուկյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել Գևորգ Թոսունյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու առթիվ գրված եզրակացությունը եւ այն ճանաչել որպես ապացույց: Չնայած մեղադրող կողմն առարկեց, բայց դատարանը որոշեց անդրադառնալ  փորձագիտական եզրակացությանը՝ տալով ապացույցի նշանակություն:

Սույն գործով փաստաթղթերի ուսումնասիրությունը կշարունակվի հուլիսի 16-ին: 
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.