Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Լրացավ Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցի պաշտոնավարման 100-րդ օրը

by mediapoint
Նոյեմբեր 7, 2014
0

IMG_5402Մարիամ Մաթևոսյան
Պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ Գորիսի Մամուլի ակումբի սրահում տեղի ունեցավ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի ասուլիսը:

Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընտրված քաղաքապետը պաշտոնավարման ընթացքում 85-ից ավելի որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվել են հիմնականում տարբեր հանձնաժողովների ստեղծմանը,  կառույցների վերահասցեավորմանը, ինքնակամ շինությունների օրինականացմանը և այլն: Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքացիներից ստացվել է 168 դիմում, տարբեր կազմակերպություններից` 170 գրություն: Դիմումներում բարձրացված հարցերն առնչվել են աշխատանքի տեղավորման, բնակարանների խնդիրների լուծման, սոցիալական հարցերի բարելավման, բնակարանի հասցեավորման, հողհատկացման, շինարարության և առեւտրի ու սպասարկումների թույլտվությանը:Հուլիսից նոյեմբեր ամիսների ընթացքում  118-ից ավելի քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել, դրամական օգնություն է տրվել դժվար իրավիճակում հայտնված, սոցիալապես անապահով 40 ընտանիքների:

Անդրադառնալով 100 օրվա ընթացքում համայնքային իշխանության կողմից իրականացված աշխատանքներին, Վաչագան Ադունցը կարևորեց քաղաքի որոշ փողոցներում լուսակիրների տեղադրումը փողոցների, եզրառուների սանիտարական մաքրումը, աղբահանության կազմակերպման համար  նոր աղբամանների տեղադրումը: Քաղաքապետի խոսքով  կարճ ժամանակում Գորիսում կազմակերպվել է մշակութային մասայական երկու միջոցառում՝ Թթի փառատոնը և Գորիսի տոնը, որոնց ընթացքում քաղաքում հյուրընկալվել են նաև քույր քաղաքների Ֆրանսիայի Վիենի եւ Բելոռուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վաչագան Ադունցը նշեց, որ  նախատեսվում են փոսային նորոգումներ կատարել, Ավանգարդ փողոցում հեղեղատար կառուցել: Առաջիկայում տեղական իշխանությունների աջակցությամբ մասնակի կվերանորոգվեն համայնքային ենթակայության տակ գտնվող որոշ նախադպրոցական հաստատություններ:

Ասուլիսի մասնակիցներին հետաքրքրեցին նաեւ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում համայնքային իշխանության կողմից՝ քաղաքի հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծման համար, որոնց թվում են, մասնավորապես, վթարային շենքերի պահպանությունը, աղբահանությունը, հասարակական տրասպորտի երթուղիների կարգավորումը  և այլն:

Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը վերջում ավելացրեց, որ բարձրացրած խնդիրներին լուծում տալու համար խստացնելու է վարչարարությունը` կիրառելով անգամ վարչական տուգանքներ:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.