Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ուշադրության կենտրոնում են Գորիսի քաղաքաշինական խնդիրները

by mediapoint
Նոյեմբեր 10, 2014
0

1415365364Մարզային այցելությունների շրջանակում քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարար Նարեկ Սարգսյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում, մանր ճարտարապետական դետալների վերստեղծում),Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր։Անդրադառնալով Գորիսի քաղաքաշինական հիմնահարցերին, նախարար Սարգսյանը կարևորել է Գորիսը որպես պատմաճարտարապետական  նկարագիրը պահպանած քաղաք ` առաջարկելով նախ` համատեղ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչել քաղաքի նոր  գլխավոր  հատակագիծը, ապա, նաև`քաղաքաշինական, բարեկարգման   ծրագրեր առաջարկել, որոնց իրականացմանը լրջորեն  կաջակցի քաղաքաշինության նախարարությունը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի «Խելացի քաղաքներ, կանաչ ճարտարապետություն» ծրագրին, որի  իրականացման նախատիպ որպես` իր աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների և քաղաքաշինական ենթակառուցվածքների շնորհիվ` հենց Գորիսն է ընտրվել:
Նախարարը նաև շրջայց է կատարել` տեղում ուսումնասիրելով Գորիսի քաղաքապետի կողմից առաջարկվող բարեկարգման անհրաժեշտություն ունեցող մի քանի հատվածներ:

Աղբյուրը՝ www.mud.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.