Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի ավագանին տաքսի ծառայություններին ազատեց տեղական տուրքից

by mediapoint
Դեկտեմբեր 23, 2014
0

57904Սուսաննա Շահնազարյան
Նույն ավագանին նախկինում դեմ էրքվեարկել նախակրթարաններիանապահով ընտանիքներիերեխաներին վարձավճարիցազատելու հարցին
Գորիս համայնքի ավագանին երեկ հրավիրված հերթական նիստում հաստատեց համայնքի 2015թ·-ի բյուջեն, տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը: Օրակարգային բոլորը հարցերի քննարկումն ու քվեարկությունը տեւեց մոտ մեկ ժամ:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի խոսքով՝ նման ծավալուն հարցերի մասին արագ որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախապես ավագանիներից ոմանց հետ քննարկվել էին ներկայացված որոշումների նախագծերը, ինչպես նաեւ համայնքի 2015թ.  բյուջեի հանրային քննարկում էր կազմակերպվել:Այն, որ համայնքային կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ քննարկումների, երկխոսության գործընթացի ավանդույթ է ստեղծվում, անշուշտ, ողջունելի է: Միաժամանակ անհասկանալի է, որ այդքան կարեւոր հարցերից ձեւավորված օրակարգով ավագանու նիստին մասնակցում են 15 անդամներից ընդամենը 8-ը:

2014 թ·-ի համեմատությամբ` համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում գրեթե փոփոխություններ չեն կատարվել, բացառությամբ մեկի՝ քաղաքապետը հաջորդ տարվանից խորհրդական կունենա:

Քաղաքապետ Վ· Ադունցի խոսքով՝ եկող տարվա կեսին նախատեսվում է վերանայել համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը, որոնք մասամբ պայմանավորված են սպասվող կառուցվածքային փոփոխություններով, որի ժամանակ չի բացառվում նաեւ հաստիքների վերանայում:

«Առայժմ պլանավորել ենք հունվարի 1-ից հանգստի ուղարկել կենսաթոշակային տարիքի աշխատակիցներին, նրանց փոխարինել երիտասարդ կադրերով եւ, հաշվի առնելով, որ անգամ նվազագույն աշխատավարձով սոցիալական խնդիր է լուծվում, առայժմ խուսափում ենք կրճատումներից` որքան էլ դրանք հրատապ են»,- նշեց քաղաքապետը: Վերջինս տեղեկացրեց, որ  նախատեսվում է, փոխել համայնքի «մշակութային տնտեսության», ինչպես նաեւ «Գորիս ՏՆՏ» ընկերության կարգավիճակները:

Համայնքի 2015թ. բյուջեն կազմում է 508 մլն 964 հազար դրամ, որից 320 մլն 191,200 դրամը նախատեսված է որպես քաղաքապետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձ: 2014թ·-ի համեմատությամբ, օրինակ, մշակութային նախաձեռնությունների համար ավելի մեծ գումարներ են նախատեսված, որը պայմանավորված է հիմնականում  նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ: Նույն սկզբունքով ավելացել են նաեւ գիշերային լուսավորության համար նախատեսված հատկացումները, ինչն, ըստ քաղաքապետարանի Ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Էդիկ Ադունցի, կատարվել է հաշվի առնելով էլեկտրաէներգիայի գնի բարձացումը եւ քաղաքում նոր լուսակիրների տեղադրումը:

Ի դեպ` նույն ավագանու նիստի օրակարգի առաջին հարցը Գորիս քաղաքային համայնքի 2014թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից ծախսեր կատարելու  մասին էր: Վերոնշյալ պատճառներով լրացուցիչ 393 հազար դրամ ուղղվելու է քաղաքի լուսավորության ապահովմանը, եւս 500 հազար դրամ համայնքային իշխանության աշխատակազմից ազատված աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկին, ինչպես նաեւ 2,5 մլն դրամ` քաղաքում ամանորյա միջոցառումների կազմակերպման, կենտրոնական տոնածառ տեղադրելու եւ զարդարելու, նախակրթարանների երեխաներին նվերներ ձեռքբերելու համար:

2015թ. համայնքի բյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 475 մլն դրամ, որտեղ ըստ նախագծի, ներառված էր նաեւ համայնքի տարածքում մարդատար տաքսու ծառայություն իրականացնելու տարեկան թույլտվության համար սահմանված տեղական տուրքը: Նախորդ տարվա 1 մլն դրամի փոխարեն 2015-ին՝ նախատեսվել էր 600 հազար դրամ: Այս եւ տեղական այլ տուրքերի դրույքաչափերի մասին հարցը ներկայացնելուց հետո քաղաքապետը նշեց, որ տարվա ընթացքում նշված հարկի հավաքագրումը կատարվում էր նախատեսվածի քառորդ չափով, քանի որ այդ հիմքով նրանց գործունեությունը դադարեցնելու մեխանիզմներ չկան: Քաղաքապետը կարծիք հայտնեց տուրքի չափը փոփոխելու մասին, նշելով, որ դրա հետ կապված մեծ դժգոհություններ կան:

Ավագանու անդամներից մեկն առաջարկեց նախորդ տարի սահմանված տարեկան 15 հազար դրամը դարձնել 10 հազար, սակայն մինչեւ քվեարկության կդրվեր նրա առաջարկը, ավագանու անդամներից Արծրուն Միրզաթունյանը հավելեց, որ «տաքսիստները խեղճ, տուժված ժողովուրդ են» եւ ինքը կողմ է տեղական այդ տուրքն առհասարակ զրոյացնելուն: Կարճատեւ քննարկումից հետո նիստը վարող քաղաքապետը մեկ անգամ եւս դիմեց առաջարկության հեղինակին, հարցնելով, թե պնդո՞ւմ է իր առաջարկը: «Ինձ հետի սերավնո ա, հինչ օզում եք՝ ըրեք»,- պատասխանեց Արծրունը, բայց ավելի ուշ կողմ քվեարկեց տաքսիստների համար սահմանված տարեկան տուրքը հանելուն: Որոշումն ընդունվեց 6 կողմ եւ 2 ձեռնպահ ձայնով:

Հարկային բեռի թեթեւացումը, բնականաբար, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար լավագույն խթան կարող է լինել: Սակայն համայնքում տաքսու ծառայություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցներն արդյոք  սոցիալական այն անապահով խավն են, որոնց համար արդարացի է նվազեցնել համայնքի բյուջեի եկամուտները, այն դեպքում, երբ պարբերաբար շրջանառվում է համայնքների եկամուտներն ավելացնելու հնարավոր ռեսուրսներ ներգրավելու հարցը: Ավելի շահեկան չէ՞ր համայնքի բազայում գրանցված 57 տաքսի ծառայություն իրականացնողների հետ անհատական աշխատանքներ իրականացնել տեղական տուրքը գանձելու համար, քան համայնքային խնդիրները լուծելու հարցում զրոյացնել նրանց մասնակցությունը: Հատկապես, երբ նույն ավագանին նախկինում դեմ էր քվեարկել քաղաքի նախակրթարանների անապահով ընտանիքների երեխաներին վարձավճարից ազատելու հարցին:

Ի դեպ` ավագանիների ցանկում նաեւ նրանք են, ովքեր տարիներ առաջ դեմ չեղան, որ 400 հազար դրամի գույքահարկի զեղչ կիրառվի «Մերսեդես», «Տոյոտա», «Շեվրոլետ», «ԲՄՎ» մակնիշի մեքենաների սեփականատերերի համար: Պատճառն այն էր, որ հարկային այս արտոնությունից օգտվողների հիմնական մասը ավագանու անդամներն էին, իսկ թե այս անգամ ինչ ենթատեքստ ուներ նոր արտոնությունը տաքսի ծառայություն մատուցողների համար, դեռեւս պարզ չէ:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.