Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Համայնքի ղեկավարի տնավարի ընտրություն Լոր գյուղում

by mediapoint
Մարտ 16, 2015
0

Սուսաննա Շահնազարյան
Համո Սահյանի ծննդավայրում՝ Լորում, գյուղի փողոցների երկայնքով ամենուր  բանաստեղծի ստեղծագործությունների վահանակներ են: Մի քանի փողոց անցնելով՝ կարող ես ստեղծագործություններ անգիր անել: Դրա կողքին, սակայն, ոչ մի հիշեցում, ցուցանակ, որ համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գյուղամիջում թղթախաղ խաղացող տղամարդիկ հրաժարվում են իրենց կարծիքն ասել ընտրությունների մասին, նրանցից մեկը հանդիմանում է «հարցաքննելու» համար, հետո էլ թե «…Էդ խի Նազարբաևը կարա ցմահ թագավորի, մեր գյուղապետը՝ չէ»: «Բայց Թուրքմենստանում գազը, լույսը անվճար են, մարդիկ աշխատանք ունեն»,-չեմ նահանջում ես: «Դե եթե լավ ղեկավարի տեղ գիտես, տար, թող երկիրդ ղեկավարի, հինչ ես անտեղի խոսում, եկալ ես մեր շենը կռեւ քիցես, մարդ ա էլի, ինձ հինչ, մինա նույն հաշիվն ա»,- վրա է տալիս նրանցից մեկը և խորհուրդ տալիս, որ ընտրության գնացողների կարծիքը հարցնեմ:Հարցուփորձից հետո վերջապես գտնում եմ տեղամասը, որտեղ անց է կացվում համայնքի ղեկավարի ընտրությունը: Միակ թեկնածուն գործող գյուղապետ Դավիթ Առուստամյանն է, ավելի վաղ ինքնաբացարկ է ներկայացրել մյուս թեկնածուն՝ Զոյա Գրիգորյանը, ով գյուղապետի կնոջ քույրն է: «Արդյոք տեղյակ է պատճառի մասին» հարցին գյուղապետը պատասխանում է, թե թող տանը նստի, իրա գործով զբաղվի:

Ընտրական տեղամաս ասվածը, որտեղ տեղի էր ունենում ընտրրությունը, մոտ 20քառակուսի մետր տարածքով սենյակ էր, որտեղ հանձնաժողովի 8 անդամները հազիվ էին տեղավորվում, եթե չհաշվենք, որ սեղաններից մեկը ծանրացած էր սննդամթերքով լի փաթեթներով. «Հաց էինք ուտում»,-ասաց հանձնաժողովի նախագահ Ռադիկ Հովհաննիսյանը: Քվեախցիկը, որը գտնվում էր հանձնաժողովի անդամների սեղանից 50-60սմ հեռավորության վրա, պատրաստված էր ստվարաթղթից և փոքր տարածքի պատճառով ուղղակի հնարավոր չէր սենյակում գտնվող մյուս ընտրողների աչքից վրիպեր, թե ինչպես են ընտրում:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ պարբերաբար հիշեցնում էր քվեախցիկի մոտ նստածին, որպեսզի կնիք դնի անձնագրում, իսկ քվեարկողի անձի իսկությունը նրան ընդհանրապես չէր հետաքրքրում:

Ընտրական տեղամասում ոչ վստահված անձ կար և ոչ էլ որևէ դիտորդ: «Դե հեռու գյուղ է, հազիվ կլինի»,-իրավիճակը մեկնաբանում է հանձնաժողովի քարոտուղարը:

Նման տնավարի ընտրություններում էլ համայնքի գործող գյուղապետը ստացավ ընտրությանը մասնակցած 162 ընտրողների 148 քվեն:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.