Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ուսուցիչների տրանսպորտային ծախսը փոխհատուցելու հստակ մեխանիզմներ չկան

by mediapoint
Մարտ 16, 2015
0

Շուշան Օհանյան
Որոտան գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդող տասնինը ուսուցիչներից միայն երեքն են գյուղից: Դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն ասում է, որ ոչ տեղացի ուսուցիչներ միշտ էլ եղել են, բայց վերջին տարիներին իրենց աշխատանքն ավելի է դժվարացել է՝ պայմանավորված տեղացի կադրերի պակասով:

Պետական բյուջեից մանկավարժների եւ դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար 2014թ.-ին Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 19 մլն 732 հազար 900 դրամ: Որոտանի միջնակարգ դպրոցի երթեւեկող ուսուցիչների ճանապարհածախսը վճարելու նպատակով 2014թ.-ին այդ գումարից փոխանցվել է 724 հազար  դրամ, չնայած  դպրոցը 1մլն 229 հազար դրամի նախահաշիվ է ներկայացրել:

«Որոտանում, ինչպես Գորիսի մի շարք այլ համայնքներում, հանրային տրանսպորտ չի գործում: Ճիշտ է, ուսուցիչները որոշակի փոխհատուցում ստանում են, բայց եթե դա համեմատենք այն գումարի հետ, որն իրականում անհրաժեշտ է ապահով երթեւեկության համար, չնչին թիվ է կազմում»,- մեզ հետ զրույցում նշում է Որոտանի միջնակարգ դպրոց տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքով` դպրոցի ուսուցչին  լավագույն դեպքում տրվում է ամսական 8 հազար դրամ, այն դեպքում, երբ Գորիս-Որոտան-Գորիս միակ տրանսպորտային միջոցի՝ տաքսու ուղեվարձը երեք հազար  դրամ է:«Մեր միակ փրկությունը Որոտան հէկ-ի աշխատողներին փոխադրող ավտոբուսն է: Առավոտյան դպրոց հասնում ենք դրանով: Իհարկե, դա էլ իր անհարմարություններն ունի. պատահում է՝ ավտոբուսը ճանապարհին փչանում է եւ մինչեւ տաքսի ենք պատվիրում ու դպրոց հասնում, դասապրոցեսն զգալիորեն տուժում է,- նշում է Որոտանի միջնակարդ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը, եւ ավելացնում,- հասկանում ենք, որ իրատեսական չէ պահանջել այնքան գումար, որ հնարավոր լինի տաքսիով երթեւեկել, ուղղակի կարելի է լուծել գոնե երթուղային տաքսու խնդիրը»:

Դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել է Սյունիքի մարզպետարան՝ առաջարկելով դպրոցում գոյացած խնայողություններով գնել երթուղային տաքսի, իսկ երթեւեկության համար փոխհատուցվող գումարներն էլ օգտագործել վառելիքի համար, բայց այդպես էլ որեւէ պատասխան չի ստացել:

«Դա կլիներ հարցը լուծելու ամենաարդյունավետ տարբերակը, եւ այդ դեպքում դպրոցը կարող է վարորդ ունենալ եւ նրան վարձատրել մեկ դրույքի համար նախատեսված աշխատավարձով»,- նշում է Արա Գրիգորյանը:

Դպրոցի տնօրենի, ուսուցիչների եւ մարզպետարանի աշխատակիցների հետ զրույցներից պարզ է դառնում, որ ուսուցիչների տրանսպորտային ծախսը փոխհատուցելու հարցում պակասում են հստակ, հիմնավորված մեխանիզմները: Հենց այս հստակության պակասն էլ դժգոհություն է առաջացնում ուսուցիչների մոտ: Նրանցից եւ ոչ մեկը չի կարողանում նշել գումարի հստակ չափ, որն ստանում է որպես փոխհատուցում, քանի որ այս թիվը, մարզպետարանի որոշումով պայմանավորված, ամեն ամիս կարող է փոխվել: Ինչպես նշում է Որոտանի միջնակարգ դպրոցի հաշվապահ Գայանե Կարապետյանը` ամեն անգամ նա ստիպված է լինում զանգահարել մարզպետարան եւ ճշտել, թե որ ուսուցչին ինչքան գումար պետք է փոխանցվի:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշախատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատակից Գալյա Հարությունյանը եւս կիսում է այն կարծիքը, որ փոխանցվող գումարները քիչ են, բայց փորձում են հնարավորինս «արդար» բաժանում կատարել: Նրանից փորձեցինք ստանալ նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու վարչական աշխատողները (տնօրեն, ուսմասվար, օպերատոր, գրադարանավար) տրանսպորտային ծախսերի փոխհատուցում չեն ստանում: «Գումարները քիչ են եւ քանի որ դրանք փոխանցվում են մարզպետարան՝ մանկավարժների ու աշակերտների ծախսերը փոխհատուցելու համար, ուստի վարչական աշխատողները փոխհատուցում չեն ստանում»,- ասում է Գ. Հարությունյանը:

Մյուս հարցն այն է, որ տրանսպորտային փոխհատուցում տրվում է առավելագույնը 16 օրվա համար, այն դեպքում, երբ որոշ ուսուցիչներ 20-22 օր դասաժամ ունեն: Ստացվում է այնպես, որ օրինակ, 10 օր դպրոց գնացող ուսուցիչն ստանում է ամբողջական փոխհատուցում (ամբողջական փոխհատուցումն այս պարագայում հարաբերական է), իսկ 22 օր գնացողը՝ մասնակի: Ուսուցիչները փոխհատուցում չեն ստանում նաեւ, այսպես ասած, կիսատ ամիսների համար. դրանք այն ամիսներն են, երբ դպրոցում արձակուրդներ են, եւ եթե անգամ այդ արձակուրդը տեւել է մեկ կամ երկու շաբաթ, միեւնույնն է, ուսուցիչները չեն ստանում ամբողջ ամսվա համար նախատեսված գումարը:

«Մեզ հետաքրքրող հարցերը շատ են, բայց հիմնականը դպրոցից տուն հասնելն է: Կամ պետք է դասի ավարտից հետո մոտ երեք ժամ սպասենք ու Գորիս հասնենք Որոտան հէկ-ի աշխատողներին փոխադրող ավտոբուսով, կամ էլ` պատահական մեքենաներով, իսկ դա, մեղմ ասած, ամենացանկալի տարբերակներից չէ»,- նշում է Որոտանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Բակունցը:

hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.