Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Շանթ Հովհաննիսյան. «Թատրոնը ճշմարտությունը գտնելու, կատարելագործվելու ճանապարհն է»

by mediapoint
Մարտ 27, 2015
0

59291Շուշան Օհանյան

Թատրոնի միջազգային օրվա առիթով զրուցել ենք Գորիսի թատրոնի դեմքն ու ձեռագիրը մեծապես գծագրող մարդկանց հետ:

Համլետ Հարությունյան-Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

Այս տարիներին թատրոնը, լինելով տարբեր կառույցների ենթակայության տակ, իրականում շատ բան կորցրեց: Թատրոնի գործունեությունը քիչ թե շատ սկսեց կարգավորվել այն ժամանակ, երբ այն, որպես ՊՈԱԿ, 2005թ. ընդգրկվեց Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում: Մի օրինակ. մինչ այդ, երբ թատրոնը համայնքային ենթակայության էր, նրա ստեղծագործական կազմում… դերասաններ չկային: Այո: Պատկերացնո՞ւմ եք՝ թատրոն՝ առանց դերասանների: Դա, ուղղակի, գոյատևման շրջան էր:Hamlet-HarutyunyanՉնայած նրան, որ թատրոնի վիճակն այսօր շատ հարցերում զգալիորեն բարելավվել է, այնուհանդերձ, որ ամենակարևորն է՝ մենք խիստ կարիք ունենք դերասանական կազմի համալրման: Նշեմ՝ հատկապես աղջիկների:

Որպես վերջին մտքիս հավաստում նշեմ, որ վերջերս մենք «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգի համար՝ «Զգուշացեք, կանայք են» ներկայացումով, պետք է մասնակցեինք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մինչ մրցանակաբաշխությունը`  մարտի 24-ին, պետք է խաղայինք Երևանում, որպեսզի փորձագետները գնահատեին մեր ներկայացրած աշխատանքը, բայց չկարողացանք ներկայանալ միայն այն պատճառով, որ դերասանուհիներից մեկը վիրահատություն էր տարել  և չէր կարող բեմ բարձրանալ, իսկ մենք փոխարինող դերասանուհի չունենք:

Մենք ստիպված ենք բեմադրել փոքրամասշտաբ ներկայացումներ, քանի որ ունենք դերասանների փոքր կազմ: Ամեն տարի դիմում եմ նախարարություն՝ նույն խնդրանքով, որ հաստիքացուցակում փոփոխություններ կատարվեն, բայց առայժմ արձագանք չկա: 

Այսօր երիտասարդներին առաջին հերթին պակասում է արհեստավարժությունը, նաև՝ էներգիան ու խանդավառությունը: Թատրոնը չի սիրում պլան ու կաղապար, թատրոնին մշտապես պետք են համարձակ ու ստեղծագործական մոտեցումներ: Ցավոք, դրա պակասը մեր դերասանների մոտ շատ է զգացնել տալիս: 

Gor-MargaryanԳոռ Մարգարյան–Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական աշխատանքների համակարգող

Երկու տարի է, ինչ աշխատում եմ Գորիսի թատրոնում: Առաջին խնդիրը, որին բախվեցի այստեղ, դերասանների մասնագիտական հմտությունների պակասն էր: Չնայած նրան, որ թատրոնում կան օժտված ու շնորհալի մարդիկ, միևնույն է, ստեղծագործական խնդիրների առաջ հաճախ ենք կանգնում: Համեմատության համար ասեմ, որ Երևանում աշխատելիս, բացի ֆինանսական, նյութական դժվարություններից,  այսօրինակ՝ դերասանական կազմի հետ կապված մեծ խնդիրների հիմնականում չես բախվում: Այնտեղ, բնականաբար, ընրության հնարավորությունն այլ է:
Եվ ցավալի է, որ երիտասարդների մոտ թատրոնի նկատմամբ չկա այն խելագար սերը, որն ապրեցնում է թատրոնին, որին ես սովոր էի:
Գորիսը, ընդունենք դա, թե ոչ, հենց այս բառով ասեմ, ամենակրիտիկականն է հանդիսատեսի առումով: Ես եկել եմ այն կարծիքին, որ սա մենթալիտետի հարց է: Այստեղ երեկոյան ժամերին դատարկ են անգամ այգիներն ու սրճարանները, փողոցները…Մարդիկ չեն կարողանում իրենց ժամանցը կազմակերպել, իսկ այս առումով թատրոնը ժամանց կազմակերպելու ամենաորակյալ տեղն է: Գուցե պատճառները նաև սոցիալական են, ես դա էլ հասկանում և ընդունում եմ, բայց այսչափ իներտությունը, ինձ համար, խոստովանեմ, անհասկանալի է:

Մի նկատառում էլ. ես երբեք չեմ հանդուրժի, որ իմ հանդիսատեստը, ժպիտի ու ծիծաղի փոխարեն, հռհռա, որ դերասանը բեմին գռեհկանա. դա էժան թատրոնի ախտանիշն է:

Թատրոնի միջազգային օրն իմ ամենասիրելի տոներից  է:

Չնայած առկա խնդիրներին՝ Գորիսն ունի լավ թատրոն, ուսանելի թատերական տարեգրություն, հրաշալի, սիրված դերասաններ, ու ես բոլորիս հաջողություն եմ մաղթում ու սեր՝ առ թատրոն:

Շանթ Հովհաննիսյան– ՀՀ Վաստակավոր արտիստ,Երևանի Թատրոնի ու կինոյի պետական իստիտուտի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան 

SHant-HovhannisyanՍովետական տարիներին ուշադրությունը թատրոնի նկատմամբ շատ ավելի մեծ էր, թատրոնը որպես մշակութային գաղափարախոսության տարածման հզոր զենք էր դիտարկվում:

Անկախացումից հետո սկսվեցին դժվարությունները՝ հիմնականում կապված ֆինանսավորման հետ: Սակայն, չնայած դրան, որոշ թատրոններում ստեղծագործական խմբերը, այն ցուրտ ու մութ տարիներին անգամ, տոկալով մնացին, մնացին ու ստեղծագործեցին՝ ամիսներով աշխատավարձ չստանալով:

Այսօր լրջագույն խնդիր է հանդիսատես-թատրոն խաթարված կապի ամրապնդումը, իսկ դա մի ողջ նախապատմության հետևանք է: Ցավոք, թատրոնն այսօր հանդիսատեսին չի գրավում: Ճշմարիտ արվեստի հետ առնչության մշակույթը մեզանում տեղի է տվել: Այս խնդիրն ամբողջ հանրապետությունում է առկա, պարզապես, ինչքան հեռանում ենք մայրաքաղաքից, այնքան այն ավելի ակնառու է դառնում:

Պլանային համակարգով գործող թատրոնը՝ սովետմիությունից մեզ ժառանգված, պետք է, ժամանակների բերումով, էական փոփոխություններ կրի: Նոր մտածողություն է պետք, նոր մատուցման ոճ, ինչու չէ՝ նաև էքսպերիմենտներ, որովհետև, ի վերջո, սխալների վրա են սովորում, կատարելագործվում: Նոր շնչով արված մի քանի ներկայացներ ունենք, որոնք հանդիսատեսը ընդունեց: Կարծում եմ, եթե նույն ոգով շարունակենք,  հանդիսատեսը կրկին կսիրի թատրոնը, կկարոտի:
Շատ կարևոր են համագործակցություններն այլ քաղաքների, մայրաքաղաքի թատրոնների հետ. անընդհատ պետք է կարողանաս զգալ ժամանակի ու մշակույթի զարկերակը: Հանդիսատեսը սիրում ու գնահատում է ազնվությունը, անկեղծությունը: 

Ստեղծագործող մարդը պետք է  հետաքրքիր լինի նախ կյանքում, որպեսզի բեմին նրան տեսնելու ցանկություն առաջանա: Թատրոնը հաջողություն կունենա այն դեպքում, երբ բոլոր օղակներում աշխատեն պրոֆեսիոնալ մարդիկ:  

Հենց այս խնդիրներին էին, որ հասունացրել էին տեղում կադրեր պատրաստելու հարցը: Այդ նպատակով էլ 2004թ. ստեղծվեց Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, որը, համարում եմ, մեծ ձեռքբերում էր մեր քաղաքի համար:

Ես ուզում եմ շնորհավորել թատերասեր հասարակությանը, իմ գործընկերներին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թող մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են թատրոն կոչվող հեքիաթը, երբեք չհուսալքվեն և շարունակեն ստեղծել այն առողջ միջավայրը, որի մասին մենք շարունակում ենք երազել: Ի վերջո, թատրոնը ճշմարտությունը գտնելու, կատարելագործվելու ճանապարհն է:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.