Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մայիսի 17-ին Սյունիքի մարզի ութ համայնքում տեղի կունենա խոշորացման հարցով հանրաքվե

by mediapoint
Մարտ 31, 2015
0

11110378_926077327413629_4499610963684026284_oՍուսաննա Շահնազարյան
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզի Հարժիս, Շինուհայր, Հալիձոր, Տաթև համայնքներում, նպատակ ունենալով համայնքների խոշորացման հանրաքվեից առաջ ծանոթանալ համայնքային խնդիրներին, լսել թիրախ համայնքների բնակիչների կարծիքները հանրաքվեի մասին: Հանդիպումների ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրեց խոշորացման ծրագիրը, անդրադարձավ խոշորացման առավելություններին: Հանդիպումների ընթացքում բնակիչները մտահոգություն հայտնեցին իրենց բնակավայրերի անվանումների փոփոխության, աշխատատեղերի կրճատման, ինչպես նաև համայնքային կենտրոնի չհավակնող համայնքի խնդիրների նկատմամբ հնարավոր անտարբերության մասին:
Պատասխանելով հարցերին, Արմեն Երիցյանը նշեց, որ խոշորացման արդյունքում միջազգային մի շարք կառույցներ լուրջ ներդրումներ կկատարեն մասնավորապես համայնքների ներհամայնքային ենթակառուցվածների բարեկարգման նպատակով, ինչպես նաև ավելի հասցեական կուղղվեն պետական բյուջեից համայնքներին ուղղվող ֆինանսական միջոցները:
Այցի ընթացքում ՏԿԱԻ նախարարին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:11071011_926077550746940_1806318923075873076_oՀՀ կառավարությունը 2006թ. ծրագրել էր իրականացնել համայնքների խոշորացման ծրագիր: Այն նպատակ ունի խոշորացման ճանապարհով Հայաստանի համայնքների թիվը 915-ից հասցնել 300-ի: Կառավարության հիմնավորմամբ համայնքների խոշորացման արդյունքում հնարավոր կլինի հասնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապակենտրոնացման:

Կառավարությունը համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին հավանություն էր տվել 2011թ. նոյեմբերին: Տարածքային կառավարման նախարարությունը քննարկել էր համայնքների խոշորացման ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել էր 14 համայնքային փունջ: Նպատակահարմար էր գտնվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե: ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում որոշում է ընդունվել Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունի համայնքներում մայիսի 17-ին անցկացվնել տեղական հանրաքվե համայնքների խոշորացման հարցով:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.