Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի ավագանու հերթական նիստին 14 ավագանու անդամից ներկա էր 9-ը

by mediapoint
Ապրիլ 22, 2015
0

11026593_665724143533886_534521614916980694_nՔրիստինե Հայրապետյան
Ավագանու նիստի քննարկանն էր ներկայացված տեղական բյուջեի 2015թ. եռամսյակային կատարողականը:

Գորիսի քաղաքապետարանի ֆինանանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Էդիկ Ադունցն իր ելույթում նշեց, որ հարկերը և տուրքերը կատարվել են 42%-ով, տեղական տուքերը՝48%, համայնքի բյուջեով վճարվող տուրքերը՝24, իսկ հողի հարկերը 26% :

Է. Ադունցը նշեց, որ  սեփական եկամուտները կազմել են 74 մլն.800 հազար 200 դրամ, սակայն փաստացի կատարվել է 28 մլն, 525 հազար 807 դրամ, այսինքն 38%, դոտացիան կազմել է 356մլն 58 հազար 400 դրամ, սակայն  փաստացի ունեցել են 89 մլն 9 հազար 200 դրամ՝25%:   Բաժնի պետը  նշեց նաև, որ սեփական եկամուտների մեջ արձանագրել են  ամենացածր ցուցանիշը 5%, դրանք  տեղական վճարներն են , որոնց մեջ մտնում են շինարարության, հողի հատկացման, չափագրման կամ մրցույթների, աճուրդների կազմակերպան վճարները,իսկ ցածր ցուցանիշի ապահովումը պայմանավորված է նրանով, որ այն սեզոնային բնույթ է կրում:Քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետը նշեց նաև, որ ընդհանուր ծախսային մասը պատվիրակված լիազորությունները և ընդհանուրը կազմել է 22%, նախատեսված 25%-ի փոխարեն:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցը վերաբերում էր Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի  հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի փոփոխություն կատարելուն:

Նիստում ընդգրգկած հարցերը վերաբերում էին նաև հողատարածքի և շինությունների օտարումներին՝ վաճառքի և աճուրդի ձևով: Ավագանու անդամների միաձայն որոշմամբ՝ 16,1քմ մակերեսով հողատարածքը վաճառքի ձևով՝ 1քմ հողի գինը` 810 դրամով օտարվեց Լարիսա Բաղդասարյանին:

Աճուրդային կարգով օտարման էր ներկայացվել նաև Գորիս  քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ 7/11 հասցեի 122.2 քմ  հասարակական շինությունը, որի մեկնարկային գինը սահմանվել է 599000 դրամ և Ավանգարդ փողոցի թիվ 5/1  հասցեի 236.8քմ  հասարակական կառուցապատման հողատարածքը, հողատարածքում  ամրակայված 166.2քմ մակերեսով հասարակական շինությունը, որը կայացած աճուրդում և կրկնաճուրդում չի վաճառվել:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.