Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ռոբեր Քոփթաշ. «Եթե նույնիսկ ողջ Թուրքիայում մնա միայն մեկ հայ ընթերցող, կշարունակենք հայերեն գրքեր հրատարակել »

by mediapoint
Մայիս 6, 2015
0

DSC_0664Անահիտ Բաղդասարյան
Ստամբուլ քաղաքի կենտրոնական պողոտայում՝ Իստիկլալում է  գտնվում հայկական  «Արաս» հրատարակչությունը: Բազմաթիվ  հայերեն և թուրքերեն գրքերով «Արաս»-ը դասվում է երկլեզու հրատարակչությունների շարքին:  «Արաս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշի խոսքով՝ հրատարակչության գործունեության հիմնական նպատակը Թուրքիայում բնակվող հայերի գրականությունը, պատմությունը, մշակույթը թուրք ժողովրդին ծանոթացնելն է, նույն տարածաշրջանում  ապրող  տարբեր մշակույթներ կրող ժողովուրդների միջև գրականության միջոցով կամուրջ ստեղծելը:

1993թ. հիմնադրված հրատարակչությունը առաջին մի քանի տարիներին փորձություններ է  կրել. դժվար էր այդ տարիներին գիրք հրատարակելը, հատկապես հայերենով, նշում է Ռ. Քոփթաշը: «Վախենում էինք նույնիսկ պայուսակներում հայերեն գրքեր պահել, քանի որ ոստիկաններն ամեն պահ կարող էին բռնել ու խուզարկել: Այդ պատճառով սկզբնական շրջանում, մի քանի տարի շարունակ քաղաքական հարցերից հեռու ենք մնացել, նույնիսկ մեր գրքերում չէինք օգտագործում ցեղասպանություն բառը»,-հիշում է խմբագիրը և ուրախությամբ ավելացնում, որ « մթնոլորտը փոխվել է. արդեն 20 տարի առաջվա Թուրքիան չէ »:Վերջին 8 տարիների ընթացքում «Արաս»-ը ակտիվ անդրադառնում է  հայկական հարցին, ցեղասպանությանը: «Կարծում եմ գրականությունը և մշակույթն ավելի ազնիվ պաշտպանություն տանելու միտք ու գաղափար ունի », -նշում է Ռոբեր Քոփթաշը:  Վերջին հրատարակված գրքերից մեկը Ադանայի կոտորածի մասին էր, որն այժմ էլ  վաճառվում է Ստամբուլի գրախանութներում:

Խմբագիրը շեշտում է, որ «Ակոս» շաբաթաթերթն ու  «Արաս» հրատարակչությունը, զուգահեռ գործունեություն տանելով նույն հարցի, նույն պայքարի տարբեր երեսներն են ներկայացնում:

DSC_0673Թուրքիայում «օրինական » է  դարձել այն տեսակետը, որ եթե փորձում ես գրչով ինչ որ բան փոխել, ապա անխուսափելի են ճնշումները, որոնք միայն հայերի հանդեպ չէ. նույն կերպ կարող են վարվել նաև թուրք և քուրդ լրագրողների նկատմամբ: «Որոշակի ահմաններում պիտի գործես, եթե մի քիչ անցնես, դատեր կբացվեն, խնդիրներ կառաջանան: Այս 22 տարիների ընթացքում  որևէ գրքի դեմ դատ չի բացվել, որևէ ոստիկանական խուզարկում չի եղել, ավելի ազատ ենք: Պիտի նշեմ, որ այդ սահմանները մեզ համար արդեն կարևոր չեն. Օրինակ բանակի, իսլամի, Աթաթուրքի մասին բան գրելը դժվար է, բայց քանի որ երկիրը փոխվում է, պայքար է  մղվում , մենք էլ, եթե պետք է անցնենք, երբեմն անցնում ենք այդ սահմանները. եթե դատ պիտի բացվի թող բացվի »,- ավելցնում է Ռ. Քոփթաշը:

Մինչ այժմ Արասը հրատարակել է մոտ 150 գիրք. 100-ը՝  թուրքերեն, իսկ 50-ը՝ հայերեն: Հայերեն գրքերի քիչ հրատարակվելու միակ պատճառն այն է, որ Ստամբուլում հայերեն կարդացողներ քիչ են մնացել. հայերի 10-20%-ը, սակայն խմբագիրը վստահեցնում է, որ Թուրիայում բնակվող հայերը այնքանով են հետաքրքրվում իրենք պատմությամբ, որքան Հայաստանում: «Ունենք բազմաթիվ հայեր, որ հայերեն չգիտեն, բայց հայի գիտակցություն ունեն, ցեղասպանություն ապրած են, չեն մոռանում իրենց հայութունը և միայն լեզվով, գրականությամբ ու մշակույթով չի չափվում դա »,- վստահեցնում է Ռոբեր Քոփթաշը: Թուրքերենով հրատարակած գրքերը ավելի մեծ մասսայի համար են, շատերը հնարավորություն ունեն հայերի պատմությանը ծանոթանալ թուրքերենով, բայց «եթե նույնիսկ ողջ Թուրքիայում մնա միայն մեկ հայ ընթերցող, կշարունակենք հայերեն գրքեր հրատարակել», – ասում է «Արաս» հրատարակչության խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.