Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում հաշմանդամություն ունեցող կանայք աշխատանք կունենան

by mediapoint
Նոյեմբեր 11, 2014
0

57428Շուշան Օհանյան
Այսօր Գորիսում, «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց «ԼԱՅՖ» կաշվե իրերի կարի արտադրամաս: Նորաստեղծ արտադրամասում կաշխատեն հաշմանդամություն ունեցող այն կանայք, ովքեր համապատասխան ուսուցում են ստացել ՀՀ Զբաղվածության պետական գործակալության Գորիսի տարածքային կենտրոնի աջակցությամբ:

«Ուրախ եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նման հնարավորություն է ընձեռել, որպեսզի զբաղվածության բարձր մակարդակ ունեցող համայնքում որոշակի աշխատատեղեր ստեղծվեն, բայց առավել ողջունելի է, որ աշխատանքով կապահովվեն կանայք, ովքեր հաշմանդամություն ունեն և նրանց համար դժվար է աշխատաշուկայում մրցունակ հայտեր ներկայացնել»,- բացման արարողության ժամանակ հայտնեց ԳՈՒՄ հ/կ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը:88Արտադրամասը հիմվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ողջունելով արտադրամասի բացման մասնակիցներին ԱՄՆ-ի ՄԶԳ ծրագրերի ղեկավարման փորձագետ Տաճատ Ստեփանյանը եւ «Սեյվ դը չիլդրեն» ՄԲԿ-ի ներկայացուցիչ, LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեցին, որ կարեւորում են մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման հնարավորությունների ստեղծումը եւ դրա լավագույն վկայությունն այն է, որ նույն ծրագրի շրջանակներում եւս մեկ կարի արտադրամաս հիմնադրվել է մարզկենտրոն Կապանում:

«Հանդիպելով ու զրուցելով այս կանանց հետ, ես հասկացա, որ նրանց ավելի շատ մտահոգում է ոչ թե իրենց առողջական վիճակը, այլ այն, որ չեն կարողանում աշխատել, ապահովել իրենց սոցիալական կայունությունը, զգալ իրենց հասարակության լիարժեք անդամ»,- ասաց արտադրամասի վարպետ-ուսուցանող Արսեն Հակոբյանը, ով նաեւ ներկայացրեց առաջին արտադրատեսակները:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.