Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ույծում գարին չեն կարողացել հավաքել

by mediapoint
Հուլիս 27, 2015
0

Անահիտ Բաղդասարյան
Մտահոգ գյուղացիներն սպասում են կառավարական հանձնաժողովի պատասխանին

Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղում տասն օր է, ինչ սկսվել է գարու բերքահավաքը: Արդյունքները հուսադրող չեն. երկու ամսից ավելի տեղումներ չեն եղել, որի պատճառով հասկը չի հասցրել բարձրանալ, կոմբայնն էլ չի կարողացել հատիկը հավաքել: Սա է  Ույծ համայնքի բնակիչների ներկայիս մտատանջող թեման. մեծից փոքր մտածում են, թե ինչպես են գոյատեւելու տարվա ընթացքում, քանի որ եկամտի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է:  

«Գարին հնձել ենք. լավ չէր էս տարի, նույնն էլ ցորենը կլինի: Ապրուստի հիմնական միջոցը հացահատիկն ա, բայց էդ էլ … երաշտ էր. երկու ամիս ա մի կաթ անձրեւ չեկավ»,- մտահոգված պատմում է Նվեր Հովակիմյանը:Համայնքի ղեկավար Արտակ Ավետյանի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է մարզխորդի նիստում, որից հետո Կառավարության ստեղծած հանձնաժողովը եկել ու տեղում ծանոթացել է իրավիճակին: «Տեսնենք, թե ինչ արձագանք կստանա: Հուսանք խնդրին լուծում կտան»,- նշում է համայնքապետը:

Դաշտավարության, մասնավորապես հացահատիկի արտադրության արդյունավետությանը խոչընդոտում է նաեւ գյուղտեխնիկա չունենալը: «1200 հա վարելահող ունենք, բայց մի հացահատիկահավաք մեքենա չունենք: Ուրիշ համայնքներից են գալիս, դե, բնականաբար ուշացումով, որի պատճառով բերքի մեծ կորուստներ ենք ունենում»,- ասում  է Ա. Ավետյանը:

Զարիկ Գրիգորյանն արդեն մի քանի տարի դաշտերն անմշակ է թողնում: «Գյուղատնտեսությունից օգուտ չկա. ողջ տարին չարչարվում ես, էն էլ կամ երաշտ է լինում` դաշտերն են չորանում, կամ էլ կարկուտն է բերքը փչացնում»,- ասում է նա` դժգոհելով,  որ նույնիսկ վարձակալությամբ չեն վերցնում դաշտերը, որ գոնե հողի հարկը ինքը չվճարի:

Ի տարբերություն հացահատիկային կուլտուրաների, բանջարաբոստանային մշակաբույսերն այս տարի բարձր բերքատվություն են ապահովել, սակայն իրացման խնդիրը շարունակում է մտահոգել մարդկանց, ստիպված են ավելի քիչ ցանել:  «էնքան ենք մշակում, որ մեզ հերիքի. միեւնույն ա վաճառել չի ստացվում»,- ասում է Սարո Թովմասյանը եւ ցույց տալով տան հարակից այգին՝ ասում է, որ անցած տարի այդ այգուց 5 տոննա կարտոֆիլ է հավաքել, բայց չի կարողացել իրացնել, դարձել է հավերի կեր: Նույնը նաեւ խնձորը, կաղամբը: Այս տարի այդ տարածքում միայն խոտ էր աճել… 

«Իրացման շատ մեծ խնդիր ունենք. գյուղացին անասուն ա պահում կաթը, պանիրը չի կարողանում վաճառել, կարտոֆիլ ա մշակում, փչանում, թափում ա»,- մեզ հետ զրուցելիս պատմում է Ալվարդ Նիկողոսյանը:

Համայնքի ղեկավարի կարծիքով` այս տարի դժվարություններ կառաջանան նաեւ հարկերի հավաքագրման հարցում: «Եթե տարին բարեհաջող է լինում, հարկերն էլ նորմալ տալիս են, բայց էս տարվա բերքին նայելիս վստահ չեմ, որ հարկերը ժամանակին կվճարեն»,- ասում է համայնքապետը:

Համայնքի 16 մլն դրամ բյուջեից 6,5  մլն-ը սեփական եկամուտներն են: Համայնքը նաեւ շուրջ 5 մլն ապառք ունի հավաքագրելու, որից ամեն տարի նախատեսվում է հավաքագրել 1 մլն 115 հազարը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ եթե հարկերը ժամանակին չեն վճարում` օրենքով սահմանված կարգով ապառքներին նաեւ տույժեր են ավելանում: Հաշվապահ Ժանետա Մուրադյանի ասելով` 2014 թ.-ին տույժերից հավաքագրել են ընդամենը 10 հազար դրամ: «Տույժերը չենք կարողանում գանձել. ժողովուրդն ի վիճակի չի վճարելու. հազիվ հարկերն ու ապառնքներն են վճարում, ամենքից էլ 300-500 դրամ ենք գանձում՝ որպես տույժ»:

Ույծ համայնքի ղեկավարը նշում է, որ նախորդ համայնքապետից 34 մլն դրամ պարտք է «ժառանգել»` համայնքապետարանի եւ մանկապարտեզի աշխատակիցների  աշխատավարձերն ու սոցհարկը չէր վճարվել: Կառավարությունը փախհատուցել է 22 մլն 671  հազարը, իսկ մոտ 4,5 մլնն արդեն հինգերորդ տարին է վճարվում է համայնքի բյուջեից: Հուլիսի 1-ի դրությամբ չվճարված գումարը կազմում է 6 մլն 680 հազար դրամ: Համայնքի ղեկավարի խոսքով` այս փաստը եւս խոչընդոտում է, որպեսզի կարողանան համայնքի բյուջեն ուղղել համայնքային որեւէ հարցի լուծմանը: 

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.