Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում տեղի ունեցավ «COMUS» ծրագրի տեղական շահառուների խմբի քննարկումը

by mediapoint
Նոյեմբեր 13, 2015
0

Անահիտ Բաղդասարյան1 (1)
Նոյեմբերի 13-ին Գորիսում տեղի ունեցավ «Համայնքի  կողմից  իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ» COMUS ծրագրի շրջանակներում տեղական շահառուների խմբի անդրանիկ հանդիպում-քննարկումը:

Տեղական շահառուների խմբի (ՏՇԽ) ստեղծման գլխավոր նպատակներից մեկը քաղաքային վերականգնման միասնական մոտեցման ամրապնդումն է՝  ծրագիրն ավելի ստեղծագործ,  հասցեական ու երկարաժամկետ կայունությամբ մշակելու ու զարգացնելու համար:ՏՇԽ-ի հիմնական նպատակն է պիլոտային քաղաքի ելակետային պլանը համատեղ թողարկելու, նախագծելու և եզրակացություններ անելու համար, որոնք կարող են հանգեցնել համապատասխան գործողությունների պլանավորմանն ու ժառանգության վերականգնման նախագծերի ընտրության կարևորմանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում   ապահովել հասարակության  առավել լայն շրջանակների ներգրավվածությունն ու իրազեկությունը:

Հանդիպման սկզբում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ, COMUS Հայաստանի ծրագրի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ու Մշակույթի նախարարության մասնագետ,  ծրագրի ազգային համակարգող Գոհար Գրիգորյանը ներկայացրին ծրագրի հիմնական նպատակները, վերջնական ակնկալվող արդյունքները և տեղական շահառուների խմբի դերակատարությունը ծրագրի իրականացման գործընթացում:

Քանի որ նաև փոփոխություններ են կատարվում Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում, հատակագծի հեղինակ Նունե Պետրոսյանը ներկայացրեց հատակագծի նախնական տարբերակը:

3 (1)Հանդիպմանը մասնակցում էր նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, ով կարևորեց  Գորիսի հետագա զարգացման համար  COMUS ծրագրի իրականացումն ու նման խմբի ստեղծումը:

Հանդիպման ներկաները խոսեցին Գորիս քաղաքում առկա  քաղաքաշինության ռազմավարության մշակման ոլորտում առկա խնդիրների , դրանց լուծման համար եղած խոչընդոտների, ինչպես նաև հետագա քայլերի վերավերյալ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ  COMUS ծրագիրն իրականացվում է  5 երկրներում  (Ադրբեջանը հրաժարվել է) ՝ Հայաստանում, Վրաստանում , Ուկրաինայում , Բելառուսում , Մոլդովայում: Յուրաքանչյուր երկրից ընտրվել են պիլոտային քաղաքներ նախագծին մասնակցելու համար: Հայաստանում ընտրված պիլոտային քաղաքներն են  Գորիսն ու Գյումրին:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական զարգացումը՝ ուժեղացնելով մշակութային ժառանգության ռեսուրսները պատմական քաղաքներում: Նախագիծը ներառում է ժառանգության պահպանության և կառավարման ավելի լավ ինտեգրում քաղաքային (և տարածաշրջանային) տնտեսական զարգացման քաղաքականություններին՝ միաժամանակ ուղղորդելով պլանավորման, զբոսաշրջության, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ քաղաքականությունների ոլորտների միջև փոխազդեցությունը:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.