Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի հեռավոր թաղամասերից աղբը նաև տաքսիով են տեղափոխում

by mediapoint
Հուլիս 9, 2013
0

axbՄարիամ Մաթևոսյան

Գորիս քաղաքի Այգեստան թաղամասում տարիներ շարունակ աղբահանություն չի կատարվում: Բնակիչներն ստիպված աղբն այրում են տնամերձ հողամասում: Այգեստան թաղամասի բնակչուհի Սաիդա Սարգսյանը պատմում է, որ աղբն այրելու օրը մի քանի ժամ տնից դուրս չեն գալիս: «Տնից դուրս գալ չի լինում. ծխի հոտից խելքի չենք գալիս»,- ասում է նա: «Ինչ եկել եմ էս տուն հարս, աղբը վառում ենք: Գոնե մի աղբաման լինի, տանենք աղբը թափենք: Փողն էլ կտանք, դրան էլ ենք համաձայն»,- ավելացնում է Սաիդան:

Այգեստանում, աղբն այրելուց բացի, լցնում են նաև թաղամասի տարածքով հոսող Վարարակն գետը: «Ոչ միայն գետը, նաև սելավատարն ենք լցնում: Էդ էլ չի ճիշտ, բայց ինչ անենք»,- նշում է նույն թաղամասի բնակիչ, 80-ամյա Ռաֆիկը: Բնակիչները երբեմն աղբը նետում են իրենց հարակից տարածքում գտնվող դպրոցի աղբարկղը, բայց տնօրինությունն արգելում է: Նրանց խոսքով՝ նախկինում իրենց թաղամասում գործող բարեգործական ճաշարանի աղբամանն էին լցնում, բայց հիմա այն չի գործում:

Aygestan

Այս թաղամասում թե ինչու աղբահանություն չի կատարվում, պարզաբանում է «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ի տնօրեն Սեյրան Գևորգյանը: «Պատմության մեջ երբևէ այդ թաղամասում աղբահնություն չի կատարվել, ավելին՝ առաջին անգամ դուք եք այս խնդիրը բարձրաձայնում»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Գևորգյանը՝ պատճառաբանելով, որ այն աղբահանություն իրականացնելու համար նախապես կազմված ժամանակացույցի մեջ չի մտել: «Մինչ այժմ բնակիչներից բողոք չի եկել, բայց մենք պատրաստ ենք այդ թաղամասում ևս աղբահանություն կատարել, եթե նրանք վճարունակ են»,- ավելացնում է նա:

Ս. Գևորգյանն իր խոսքում նշեց, որ Գորիս քաղաքի գլխավոր փողոցներում աղբահանություն կատարվում է ամեն օր, իսկ երկրորդական փողոցներում՝ երկու-երեք օրը մեկ անգամ: Կան փողոցներ էլ, որտեղ աղբահանությունն իրականացվում է շաբաթական մեկ անգամ:

Ընդհանուր առմամբ քաղաքում տեղադրված է 150 աղբաման, իսկ աղբահանության կազմակերպումն ու հեռացումը իրականացվում են 5 աղբատար մեքենայով: Բավար՞ր է այս քանակությունը Գորիս քաղաքի համար, թե՞ ոչ, դժվարանում ենք ասել, սակայն պետք է փաստել, որ Այգեստան թաղամասից բացի՝ աբահանություն չի կատարվում նաև Արտաշեսյան փողոցում, ինչպես նաև Արևշատ թաղամասի որոշակի հատվածներում:

Ծայրամասային թաղամասի բնակիչներից մեկն ասում է, որ ցանկացած առիթ օգտագործում են աղբը տնից հանելու համար: «Եթե տաքսիով մի տեղ ենք գնում, առիթից օգտվելով, աղբը հետներս վերցնում ենք ու առաջին պատահած աղբարկղը լցնում: Ամոթ էլ ենք անում, որ աղբը մեքենա ենք մտցնում, բայց ամոթն էլ ենք մի կողմ դրել»,- ասում է զրուցակիցս:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.