Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գերմանական ճշտապահությունը, ժողովրդավարությունն ու նրբերշիկները

by mediapoint
Դեկտեմբեր 14, 2015
0

068A8277Դավիթ Դադալյան
Վայրկյանների ճշտությամբ աշխատող հասարակական տրանսպորտ, ամենուրեք շտապող մարդիկ և սկզբունքորեն չուշանալու բնավորություն. մենք Բեռլինում ենք: Գերմանական «Deutsche Gessellschaft» կազմակերպության և Երևանի մամուլի ակումբի համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում հայ լրագրողների խումբը մեկշաբաթյա ուսումնական այց կատարեց Գերմանիա՝ Բեռլին և Լեյպցիգ քաղաքներ, ծանոթանալու գերմանական մեդիային, կառավարական և ոչ կառավարական կառուցներին և իհարկե՝ մշակույթին:


Առաջին պաշտոնական հանդիպումը Գերմանիայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ էր, ով ներկայացրեց դեսպանատան և տեղի հայ համայնքի գործունեությունը, խնդիրներն ու խոչընդոտները, համագործակցությունը տարբեր ոլորտներում:
12358444_1080182295365811_1526508520_nՀաջորդ օրվա հանդիպումների շարքը սկսվեց կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակի «Մշակույթ և մեդիա» բաժնի աշխատակից Կորնելիա Զոպկեի հետ: Օր ու գիշեր հետևել լրատվական դաշտի հոսքին, դրանից առանձնացնել կարևորը, համառոտագրել և համապատասխանաբար ուղարկել պաշտոնյաների՝ ոլորտային ղեկավարներից մինչ կանցլեր Անգելա Մերկել. այսպես է աշխատում նրանց գրասենյակը: Տիկին Զոպկեն նշեց, որ նախկինում օրվա ընթացքում ուղարկում էին առավելագույնը 40-50 հաղորդագրություն, իսկ ահա հանդիպման ժամանակ նրա ձեռքում 101 էջանոց թղթապանակ էր՝ նախորդող օրերից մեկի լրատվական անցուդարձի «հակիրճ» տեղեկատվությունը:

068A8487 (1)Հետո այցելեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից սպանված մոտ 6 միլիոն հրեաների հիշատակի հուշահամալիր: Պիտեր Էիսենմանի կողմից նախագծված հուշահամալիրը զբաղեցնում է 19000 քառ. մետր տարածք և բաղկացած է 0.2-4.8 մ բարձրությամբ  2711 քարե խորանարդներից: Լինել մի երկրում, որի առաջնորդները տասնամյակներ առաջ Ցեղասպանություն իրականացնողներ են եղել,  և տեսնել մի սերնդի, որը ոչ միայն դատապարտում է այդ արարքը, այլև բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործում է իր նախնիների իրականացրած ոճրագործությունը դատապարտելու համար:

Օրակարգային հաջորդ հանդիպումը Տանյա Կասիշկեի հետ էր, ով աշխատում է գերմանական թերթում, որի ընթերցողները երեխաներ են: «Քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն…բոլոր թեմաներն էլ դժվարանում են, երբ պետք է գրել երեխաների համար»,-զրույցի ժամանակ ասաց Տանյան:

12394768_947657121981396_157360037_oՀաջորդ օրն ականատես եղանք «գերմանական ճշտապահությանը». հայկական արմատներ ունեցող պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ պլանավորված հանդիպումը տեղի չունեցավ, որովհետև փոքր-ինչ ուշացման պատճառով պատգամավորը չսպասեց մեզ: Նրա գրասենյակի ղեկավար Տրիստան Մարտենսի հետ ճանաչողական այցի ընթացքում ծանոթացանք Գերմանիայի կառավարության (Բունդերսթագ) շենքի կառուցվածքին, աշխատանքին, թանգարանային մասին, որտեղ պահվում է Բունդերսթագի շենքի հիմքերը փորած բահը, թունելի մի կտոր, որով ժամանակին անցել են հակառակորդները և հրկիզել շենքը: 

12380100_1080182348699139_1578006075_nԲեռլինյան այցը եզրափակեցինք քաղաքական կրթության ֆեդերալ կենտրոն, երգիծական թերթի խմբագրություն այցով և հյուրընկալվեցինք բնակարանների վարձավճարների թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության փայտե տնակում: Երգիծական թերթի հերթական համարներից մեկի շապիկը զարդարում էր Մերկելի մերկ լուսանկարը (աշխատակիցների խոսքով երբևէ ճնշումների չեն ենթարկվել նմանօրինակ երգիծանկարներ օգտագործելով):

Պաշտոնական օրակարգային հանդիպումներից  բացի հասցրեցինք վայելել Բեռլինյան երեկոները, ամանորյա տոնավաճառները, որտեղ խորոված նրբերշիկի հոտ էր բուրում… և, իհարկե, գերմանական գարեջուրը:

Առավոտյան կրկին տուժեցինք «գերմանական ճշտապահությունից», երբ ընդամենը 1 րոպե ուշ ավտոբուսների կանգառ հասնելու պատճառով բաց թողեցինք Լեյպցիգ մեկնող ավտոբուսը:

Իսկ ահա Լեյպցիգյան արկածների մասին՝ շուտով:


mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.