Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Կին առաջնորդը սխալվելու իրավունք չունի

by mediapoint
Մարտ 18, 2016
0

DSC_0527Անչափ գեղեցիկ ու հարթ ճանապարհը մեզ տանում է դեպի Քարահունջի գյուղապետարան: Կանաչ շենք է: Մաքուր աստիճաններով բարձրանում ենք գյուղապետի գրասենյակ, չափազանց խնամված ու լուսավոր սենյակ՝ զարդարված կանաչ, փարթամ բույսերով: Թվում է՝ տաքուկ տուն ես մտել:

42-ամյա Լուսինե Ավետյանը Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Քարահունջ գյուղը ղեկավարում է 14 տարի: Գյուղապետ ընտրվել է 2002թ., 7 թեկնածուներից միակ կինն է եղել: Այդ ժամանակ նա ընդամենը 28 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ 3 փոքր երեխա՝ 8 և 6 տարեկան 2 դուստր և մեկամյա որդի: Չնայած դրան՝ Լուսինեին հաջողվել է իր համայնքի կյանքը փոխել դեպի լավը:

Սյունիքի մարզում գտնվող Քարահունջ գյուղն ունի 1376 բնակիչ: Խորհրդային Միության փլուզումից հետո գյուղի ենթակառուցվածքները երկար տարիներ անբարեկարգ վիճակում են եղել: Արդյունքում գյուղի մանկապարտեզը և դպրոցը գրեթե ավերված էին, չկար խմելու ջրի համակարգ և կոյուղի, ճանապարհներ չկային, գործազրկության մակարդակը բարձր էր, իսկ աղքատության մեջ ապրող շատ գյուղացիներ մտածում էին երկիրը լքելու մասին:«Իմ առաջին նպատակն էր հնարավորություն տալ մարդկանց ունենալ սեփական եկամուտ»,- պատմում է Լուսինեն: «Երկար ժամանակ գյուղի ավագանին վիճում էր՝ վերանորոգել գյուղի մանկապարտեզի՞ շենքը, թե՞՝ դպրոցի: Մենք շատ սուղ միջոցներ ունեինք, ինչը բավարար չէր դպրոցի համար, ուստի ընտրեցինք մանկապարտեզը: Արդյունքում նախադպրոցական տարիքի երեխաների համար լուծվեց  ցերեկային խնամքի հարցը, իսկ նրանց ծնողները հնարավորություն ստացան աշխատել գյուղատնտեսությունում»,- հպարտորեն շարունակում է Լուսինեն: Այնուամենայնիվ, դպրոցը նույնպես աստիճանաբար վերանորոգվեց: Բացի այդ, գյուղի երիտասարդների ջանքերով մաքրվեց տեղի հին հայկական եկեղեցին, հետո ճանապարհները  բարեկարգվեցին, փողոցները լուսավորվեցին, գյուղում կոյուղի անցկացվեց:

Լուսինեն ցույց է տալիս Քարահունջի գեղեցիկ բնապատկերներ՝ շուրջբոլորը աղբ: «Ահա թե ինչ տեսք ուներ գյուղը, նախքան աղբահանության կազմակերպումը»,- շարունակում է գյուղապետը: Մինչ նա խոսում է, էկրանին ձայնը անջատած ֆիլմ է միացված: «Փոփոխությունների բանալի» ֆիլմը նրա գյուղի մասին է, նկարահանվել է ԱՄՆ-ի ՄԶԳ-կողմից ֆինանսավորվող «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից: Գյուղի բնակիչների բազմաթիվ աշխատանքներ ֆինանսավորել են տարբեր դոնորներ, իսկ գյուղապետարանի կողմից յուրաքանչյուր ծրագրում ներդրվել է ընդհանուր գումարի 20 տոկոսը:

Շվեյցարական ֆինանսավորմամբ Քարահունջում իրականացվող «Անասնապահության զարգացման ծրագրի» աջակցությամբ (ծրագիրն իրականացվում է հայկական «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից)  բարելավված անասնաբուժական ծառայությունները մարդկանց խրախուսել են ավելացնել կենդանիների գլխաքանակը, իսկ կենդանիները դարձել են ավելի առողջ: Հիմնվել է կաթի մթերման կետ, որպեսզի գյուղացիները կարողանան առանց հեռու գնալու իրացնել իրենց արտադրանքը: Դեգրադացված արոտավայրերը բարեկարգվել են և ապահովվել ջրով, ինչի արդյունքում բարձրացել է կաթի և մսի որակը: «Մարդիկ սկսել են հավատալ իրենց ուժերին, հավատալ, որ իրենք կարող են գումար վաստակել, որ կարող են լուծել իրենց խնդիրները՝ առանց ինչ-որ մեկի օգնությանը սպասելու»,- հպարտորեն նշում է տիկին Ավետյանը: Այսօր Քարահունջի բնակչության 80 տոկոսն իր ապրուստը վաստակում է անասնապահությամբ: Վերջին 5-6 տարվա ընթացքում գյուղից արտագաղթ չի եղել, ինչը, ի դեպ, լուրջ խնդիր է մնում Հայաստանի մյուս գյուղերի համար:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) Լուսինեի ամենասիրելի նախագծերից մեկն է: «Այն շատ թափանցիկ և արդյունավետ համակարգ է,- ասում է գյուղապետը: -Նախկինում, երբ մարդկանց շրջանում անվստահություն կար, մենք մեր բյուջեն կախում էինք պատից: Այսօր յուրաքանչյուր ոք ցանկացած ժամի, առանց գյուղապետարան գալու, տանը նստած, կարող է տեսնել մեր համակարգը»:

2002թ. ի վեր Լուսինեին հաջողվել է իր համայնքի համար մի շարք խնդիրներ լուծել, ինչպիսիք են ենթակառուցվածքների բարեկարգումը, բնակչության շրջանում գործազրկության հարցը: Այսօր նա ցանկանում է անգլերեն սովորել, որպեսզի կարողանա այդ լեզվով առաջարկ-նախագծեր գրել: Նրա հաջորդ նախագիծն է օգնել կին ֆերմերներին ֆինանսավորում գտնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: «Մեր գյուղը հատապտուղ և խոտաբույսեր աճեցնելու հսկայական ներուժ ունի»,- ոգևորությամբ նշում է Լուսինեն:

Այսօր Լուսինեն Հայաստանի շատ քիչ կին քաղաքական գործիչներից մեկն է: Հայաստանի 2015թ. Մարդկային զարգացման ազգային զեկույցի համաձայն՝ կին գործիչները կազմում են տեղական խորհուրդների 9, իսկ խորհրդարանի՝ 11 տոկոսը, ցուցանիշ, որ կարող է անհանգստության տեղիք տալ: Լուսինեն «Հայաստանի համայնքների միության» վարչության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հայկական պատվիրակության անդամ է: 

Հայաստանում առաջնորդ կանանց ուղին այնքան էլ հարթ չէ, որքան Քարահունջի գյուղապետարան տանող ճանապարհը: «Կին առաջնորդը սխալվելու իրավունք չունի, մեր սխալները չափազանց շուտ են աչքի ընկնում, մեզ շատ արագ կարող են նկատողություն անել»,- շեշտում է Լուսինեն: Լուսինեն անհանգստանում է մարդկանց համար: Դա ստիպում է նրան լուծումներ փնտրել: Լուծումներ, որ կյանքը փոխում են դեպի լավը:

Շվեյցարիայի Համադաշնության զարգացման և համագործակցության գործակալություն (ՇՀԶԳ)

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.