Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է

by mediapoint
Մարտ 27, 2016
0

IMG_2854Էտյուդ
Անահիտ Գրիգորյան

Թատրոնի դահլիճն  է. ծանր լռությամբ բացվում են թավշյա վարագույրները, և հանդիսատեսը հազիվ նշմարում է բեմի խորքում մտախոհ նստածին. Չի արձագանքում անգամ ծափահարություններին: Քիչ անց դանդաղ շարժումներով վեր է կենում տեղից և մորուքը շոյելով`  քթի տակ ինչ-որ բան քրթմնջում: Դահլիճում լռությունն ավելի է խտանում: Սպասումն արդեն խորհրդանշանական է, հանդիսատեսը կարծես լսում է բեմի Մարդուն, նրա դեմքի արտահայտությունը, շարժումները, անգամ շնչառությունը… Դրանք կարծես թե վերացնում են բեմի և դահլիճի անջրպետը, և հանդիսատեսի առաջ սկսվում է մեր կյանքի մի պատմություն, որի հերոսը դերասան-մարդն է` Սեյրան Մկրտչյանը:

Չի թաքցնում, որ երբեք չի մտածել դերասան դառնալու մասին: 25 տարի առաջ կորցնելով մանկավարժի աշխատանքը, և աշխատանք  գտնելու որոնումները նրան տարել են Գորիսի պետական դրամատիկական թատրոն . «Բացեցի դուռը, մտա ներս,  միանգամիվ առաջարկեցին բեմադրական բաժնի վարիչի աշխատանքը: Չխոսեցինք այդ աշխատանքի մասին, միանգամից տեղափոխվեցինք դերասանական  հետո արդեն սկսվեց  դերասանի կարիերան»,- պատմում է Սեյրանը:Առաջին ներկայացումը «Մեծ լռությունն» էր: Հարցին, թե ինչ զգացողություններ ունեիք, պատասխանում է, թե  մինչև այսօր էլ ամեն անգամ բեմում միշտ վախ ունի, հուզմունք: Հետո կարծես արդարանում է` չէ որ մարդկանց հետ է շփվում, նրանք ամեն վայրկյան սպասում են,  ամեն պահ քեզ հետ սկսում են հսկել  դադարը, պահը, լացը, ընթացքում սկսում որսալ հայացքդ:

Վախը կամաց-կամաց տեղի է տալիս, և  հետո արդեն մոռանում է և…չի խաղում, ապրում է բեմին ծավալվող իրադարձություններով և չի թաքցնում, որ իր համար յուրաքանչյուր բեմադրություն ապրում է այնպես, ասես իր կյանքի մի կտորի մասին է պատմությունը: Էդպիսին է, երբեք չի կեղծում, ոչ բեմում, ոչ էլ իրական կյանքում:

DSC04960Երբեք չի զղջացել բեմ բարձրանալու որոշման համար, բայց հաճախ կարծես թե խառնվում են իրականության և բեմի սահմանները, ու երևակայականը զգացնել է տալիս այնքան, որ մտածում է փողոցն ավլողի մասին, բայց, որ հնարավոր լիներ մաքրել իրական աղբը, որը երբեմն  աննկարագրելի շատ է:

Դերասանին բնորոշ հանգստություն և պահի պոռթկում …հետո վայրկյանի ընթացքում հանդարտվում է և շարունակվում է մեր կցկտուր զրույցը:

Խոսելով կերպարների մասին, թե որն է ավելի հարազատ ասում է, որ չունի սիրելի կերպարներ, ուղղակի կան հաջողված և չստացված ներկայացումներ, որովհետև յուրաքանչյուր կերպար ինքնին կյանքից է և հնարավոր չէ դրանք բաժանել իրականությունից: Նրա խոսքով երբեմն անգամ թատրոնը հնարավորություն է տալիս խոսել այն մասին, ինչը չես կարող արտահայտել բեմից դուրս:

Իսկ բեմից դուրս ընտանիքն է և իր…այգին, որտեղ յուրաքանչյուր  ծառ, թուփ  իր պատմությունն ունի, և ինքն իրեն պատասխանատու է զգում հանդիսատես- բնության համար:

Չի կարող առանձնացնել՝ բեմն է իր համար թանկ, թե` այգին, որովհետև երկուսն էլ իր կյանքի անբաժանելի պատմություններն են, իրական և երևակայական, որոնք երբեմն-երբեմն ընդհատվում են կնոջ երգեցիկ ձայնով. «Սեյրաաան, ճոպանը քաշի»: Եվ քիչ անց, երբ վայելում է տունն այգուն կապող  ինքնաշեն «ճոպանուղու» միջոցով կնոջ ուղարկած սուրճը, ասես փառավորվում է հոգին: Կյանքը  գեղեցիկ է անգամ դժվարություններով:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.