Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Խոշորացվող Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու

by mediapoint
Օգոստոս 19, 2016
0

70141Սուսաննա Շահնազարյան
Ավարտվել է սեպտեմբերի 18-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնին  հավակնում է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն է ներկայացրել նաև Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

«Բնական է, որ պիտի առաջադրվեի, – «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ադունցը, – քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ  համայնքի ղեկավար եմ ընտրվել, և մինչև այժմ բազմաթիվ ծրագրեր են մշակվել, որոնց իրականացման  ժամանակաշրջանը նոր է սկսվում»:Նրա խոսքով, այն հանգամանքը, որ խոշորացման արդյունքում Գորիս համայնքում կմիավորվի ևս ինը բնակավայր, մեծ պատասխանատվություն է, բայց կառավարման առումով ինքը դժվարություններ չի տեսնում:

Քաղաքապետը թերահավատությամբ է վերաբերվում շրջանառվող լուրերին, թե Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի  առաջադրումը մրցակցություն ստեղծելու «իմիտացիայի» համար է, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով կարող է հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին:

Թե որքանով է իրատեսական մրցակցությունը գործող համայնքի ղեկավարի հետ, և ինչպես է գնահատում իր հնարավորությունները` խոշորացվող 10 համայնքներում բավարար քվե ստանալու համար հարցին Սուրեն Օհանջանյանը պատասխանում է, որ ինքը պայքարելու է, և չի պատրաստվում «գետ չհասած փողքերը վերև բարձրացնել»:

Խոշորացման արդյունքում ձևավորվող Գորիս համայնքում ընդգրկվող Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ համայնքների բնակչության թիվը կազմում է 31338 մարդ: Նշված բնակավայրերն ունեն 25,391 հա գյուղատնտեսական նշանակության հող, համայնքի կենտրոնին ամենահեռու գտնվող  գյուղը Բարձրավանն է (33 կմ):  Միավորվող համայնքների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 650 միլիոն դրամ, որի 75 տոկոսը կազմում է Գորիս քաղաքի բյուջեն:

Նշված համայնքներում ավագանու նախկին 62 անդամների փոխարեն նախատեսվող 15 տեղի համար սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է 26 թեկնածու:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    «Արավուսում խմելու ջրի անկանոն մատակարարումները մեծացնում են գյուղացիների հոգսերը»

    «Արավուսում խմելու ջրի անկանոն մատակարարումները մեծացնում են գյուղացիների հոգսերը»

    Սեպտեմբեր 23, 2026
    Arush Arushanyan

    Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցի երկու դաշինք

    Սեպտեմբեր 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.