Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Համայնքների խոշորացման արդյունքները դեռևս տեսանելի չեն

by mediapoint
Փետրվար 1, 2017
0

Скриншот 2017-02-01 12.53.22Անահիտ Բաղդասարյան
Համայնքների խոշորացման արդյունքում  Սյունիքի մարզի նախկին Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Գորայք համայնքներից ձևավորվել է Գորայք համայնք, որտեղ 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի  ունեցած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել  Առուստամ Առուստամյանը:

Մինչ խոշորացումը, բազմաբնակավայր համայնքի մաս կազմող Ծղուկի, Սառնակունքի, Սպանդարյանի, Գորայքի համայնքապետարանների աշխատակազմում ընդգրկված էր 44 հոգի, այժմ` 24: Ներկայումս բնակավայրերից յուրաքանչյուրում պահպանվել է 3 հաստիք՝ համայնքի ղեկավարի վարչական ներկայացուցիչ, օպերատոր և օժանդակ բանվոր:

Մեզ հատկապես  հետաքրքրում է, թե ինչու են  կրճատվել բնակավայրերի ակումբավարները. համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանի խոսքով՝ տարիներ շարունակ այդ բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել. «Նախ մշակույթի տների շենքերն գտնվում են անմխիթար վիճակում, իսկ աշխատակիցները , թոշակառուի նման փող էին ստանում և ոչինչ չէին  անում»:

Ինչ վերաբերում է առհասարակ, կադրային քաղաքականությանը, ապա համայնքի ղեկավարը նշում է, որ վարչական կենտրոնի աշխատակազմը համալվել է բնակավայրերի աշխատակազմի աշխատակիցներով, իսկ որոշ հաստիքներ, ինչպես օրինակ, իրավաբանը, սոցաշխատողը սիսիանաբնակներ են, արհեստավարժ, մասնագետներ:

Скриншот 2017-02-01 12.55.47«Հեշտ չէ մարդկանց աշխատանքից զրկելը,  բայց եթե բոլորին պահեինք, համայնքային բյուջեն միայն աշխատավարձին կհերիքեր»,- ասում է համայնքի ղեկավարը:

1874 բնակիչ ունեցող Գորայք համայնքի տարեկան  բյուջեն շուրջ 157 մլն է , որի մոտ 27% -ը կուղղվի  աշխատավարձին:

Նախկին Գորայք համայնքը Սյունիքի մարզի ամենամեծ բյուջե ունեցող գյուղական համայնքներից էր՝ Ամուլ սարի վարձակալական գումարներից տարեկան համայնքի բյուջե է մուտքագրվում մոտ 120 միլիոն դրամ: Արդյոք այդ գումարները կուղղվեն նաև մյուս բնակավայրերի զարգացմանը, համայնքի ղեկավարը նշում է, որ Գորայքի համայնքային զարգացման ծրագիրը կազմելիս առավել ուշադրություն են դարձրել մյուս երեք բնակավայրերին: «Ուզում եմ մյուս համայնքները հասցնեմ նախկին Գորայք համայնքի մակարդակին, որպեսզի հետո բնակավայրերը համաչափ զարգացնենք»,- ասաց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս տարի առաջնահերթ կլուծվի 3 բնակավայրերի լուսավորության հարցն ու բնակավայրեր տանող  ճանապարհների սկզբնական հատվածի ասֆալտապատումը:

Թե արդյոք անհրաժեշտ էր խոշորացնել այս 4 նախկին համայնքները, թե ոչ, համայնքապետը դժվարացավ պատասխանել, քանի որ, ըստ նրա, ամեն ինչ նախնական փուլում է:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.