Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հանրային քննարկումների արդյունավետությունը բազմաբնակավայր համայնքներում

by mediapoint
Դեկտեմբեր 26, 2017
0

84622_bՍուսաննա Շահնազարյան
Գորիս համայնքի ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ, ընդունվել է համայնքում հանրային բաց լսումների, քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ, որով ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունների, կարգավորվում են նաև համայնքի տարեկան բյուջեի ընդունումից առաջ հանրային քննարկումների կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման և համայնքի ավագանուն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Գրեթե նույն ժամանակահատվածում նման որոշումներ են ընդունվել նաև խոշորացված Տեղ, Տաթև համայնքների ավագանիների կողմից՝ որոշումների մեջ ամրագրելով, որ հանրային լսումների մասին տեղեկատվությունը տարածվում է հանրային քննարկումների իրականացման օրվանից «առնվազն 15 օր առաջ. բացի պաշտոնական կայքում տեղադրելուց, նաև համայնքի ՏԻՄ-երի նստավայրում դա փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք հասանելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ՝ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար»:

Բյուջեի հանրային քննարկումների մասին իրազեկման այս մեխանիզմը, սակայն, ինչպես նախորդ տարում, չի կիրառվել նաև ընթացիկ 2017թ.-ին, նախ այն պատճառով, որ նշված թվով ցուցատախտակներ չկան և ոչ մի բնակավայրում, քանի որ տեղական բյուջեի հանրային քննարկումների մասին տեղեկատվությունը, բացի այլ միջոցներից, ավագանու կողմից հաստատված կարգի համաձայն, պետք է տարածվեր նաև Գորիսի բնակավայրերում` 70, Տեղ համայնքում՝ 18 և  Տաթևում՝ 20 ցուցատախտակների /կամ կախելու/ միջոցով, որով կապահովվեր նաև հանրային լսումների, քննարկումների կազմակերպման, իրականացման հիմնական սկզբունքները՝ մատչելիությունը, հրապարակայնությունը, թափանցիկությունը:

Երկրորդ, բացի Գորիս համայնքից /չնայած ոչ սահմանված ժամկետում/ բյուջեի նախագծի հանրային քննարկումների մասին տեղեկատվություն չի տարածվել ո´չ Տեղ, և ո´չ էլ Տաթև համայնքի անգամ պաշտոնական կայքէջում: 

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով  նախատեսվում է, որ «Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից  հետո՝ մեկամսյա ժամկետում  կամ մինչեւ պետական բյուջեի հաստատումը: Եվ, քանի որ ՀՀ Ազգային ժողովը «2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ընդունել է դեռևս դեկտեմբերի 8-ին, նշանակում  է մինչև ընթացիկ տարեվերջ ավագանին պարտավոր է քննարկել 2018 թվականի տեղական բյուջեի նախագիծը:

Այդ պատճառով նշված համայնքների կայքէջերում արդեն իսկ հայտարարություններ են տարածվել  ավագանու նիստ հրավիրելու մասին, որի օրակարգում ընդգրկված է «Համայնքի 2018թ. բյուջեի ընդունման մասին» հարցը՝ առանց մասնակցային քննարկումներ կազմակերպելու Տեղ, Տաթև համայնքներում, անգամ առանց  բյուջեի նախնական նախագիծը տարածելու:

Սա միայն համայնքային բյուջեի այս տարվա հանրային քննարկումների կազմակերպման մասին, սակայն, ուսումնասիրությունները փաստում են, որ հանրային քննարկումներն առհասարակ, որպես համայնքում մասնակցության ապահովման միջոց, հիմնականում չեն կիրառվում:

Թերթելով համայնքների պաշտոնական էջերի արխիվը՝ հազվադեպ հնարավոր է կցկտուր տեղեկություններ գտնել այս կամ այն հարցի վերաբերյալ հանրային քննարկում, լսումներ կազմակերպելու մասին, որոնց մասնակիցները, դատելով նաև լուսանկարներից, հիմնականում համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներն են: Լավագույն դեպքում` բյուջեի մշակման աշխատանքներում մասամբ ներգրավվում են ավագանու որոշ անդամներ:

Նույն աղբյուրների վկայությամբ, խոշորացված Գորիս համայնքի համար երեք կարևորագույն հարցերը՝ 2017թ. բյուջեն, համայնքի 2017-21թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, Գորիս քաղաքի լրամշակված գլխավոր հատակագիծը, նախորդ տարի հաստատվել են ոչ աշխատանքային օրը հրավիրված ավագանու արտահերթ նիստում, որի նախորդ օրը ևս ոչ աշխատանքային էր, և կազմակերպված հանրային քննարկմանը մասնակցել էր մեկ տասնյակից պակաս մարդ:

Հանրային քննարկումների կազմակերպման հարցում համայնքային իշխանությունների պակաս շահագրգռվածության համար հիմք է տալիս ենթադրելու և այն հանգամանքը, որ չնայած սահմանված կարգով դրանց իրականացման համար թույլատրելի է  համայնքի տվյալ տարվա բյուջեից համապատասխան ֆինանսավորումը, սակայն երբևէ տեղական բյուջեում այդ նպատակով հատկացում չի նախատեսվում:

Արդարության համար պիտի նշել, որ ինչ-որ առումով խնդրահարույց է հանրային բաց լսումների կազմակերպման և անցկացման կարգի, օրինակ, այն դրույթը, որ հանրային քննարկումների իրականացման օրվանից առնվազն 15 օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է հանրային քննարկումների հրավեր, ինչը ենթադրում է, որ օրինակ, վերադառնալով բյուջեի ընդունման օրինակին, դեռևս նոյեմբերի վերջին արդեն իսկ պետք է մեկնարկեր դրա նախագծի մշակման գործընթացը, դեկտեմբերից նախնական տարբերակը ներկայացվեր հանրային քննարկման: Եվ, ենթադրելով, որ  խոշորացված  համայնքների տարբեր բնակավայրերում անհրաժեշտ կլիներ քննարկումներ կազմակերպել, պարզ հաշվարկով նվազագույնը 7-9 բնակավայր ունեցող համայնքում, անգամ տեղական իշխանությունների բարի կամքի դրսևորման դեպքում անհրաժեշտ կլիներ ևս մեկ շաբաթ: Բացի այդ, սահմանված կարգի համաձայն, հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ՏԻՄ-երի և համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերում փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում պետք է տեղադրվեն հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթերը:

Եթե դրան հավելենք նաև ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ հանրային իրազեկում ապահովելու՝ օրենքով ամրագրված պահանջը, ապա դրանք ապահովելու դեպքում միայն, հնարավոր կլիներ սահմանված ժամկետում հաստատել բյուջեն և գնահատել  մասնակցության ապահովման մեխանիզմի արդյունավետությունը: Իսկ այլ դեպքում, համայնքի համար կարևոր փաստաթուղթը՝ բյուջեն, ոտքի վրա հապճեպ ընդունելու տեղական իշխանությունների շտապողականությունը հակասում է իրենց իսկ կողմից ընդունված կարգին:

Մյուս կողմից անհասկանալի է նաև, որ բնակչության կողմից տեղական բյուջեի ձևավորման կամ համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի կառավարմանն ու զարգացմանն առնչվող կարևորագույն հարցերի քննարկման հանրային պահանջարկ դեռևս չի ձևավորվում, և թեկուզ ոչ պատշաճ իրազեկված կամ  նախատեսված կարգով կազմակերպված քննարկումներին հանրությունը հետաքրքրություն չի ցուցաբերում:

Աղբյուրը՝  hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.