Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Խորհրդակցություն՝ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր շրջանակներում

by mediapoint
Հուլիս 12, 2013
0

«Մաքուր էներգիա և ջուր»Շուշան Օհանյան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում հուլիսի 11-ին Գորիսի Օրհուս տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ խորհրդակցություն: Խորհրդակցության նպատակն էր ներկայացնել Որոտանի գետավազանային կառավարման պլանի մշակման գործընթացում գետավազանի ջրային ռեսուրսների վրա բնական և մարդածին ճնշում-ազդեցությունները, ինչպես նաև լսել շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները խնդրի վերաբերյալ:

«Մաքուր էներգիա և ջուր» Սկզբում ծրագրի մասնագետ Լիլիթ Հարութունյանը ներկայացրեց գետավազանային կառավարման պլանավորման գործընթացը՝ խոսելով պլանավորման հիմքերի, փուլերի մասին: Արտյոմ Մխիթարյանը, շարունակելով ներկայացնել ծրագիրը, ասաց. «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը մեզ օգնեց երկու մեծ հարցում. առաջինը՝ Արարատյան հարթավայրի ստորեկրյա ջրային ռեսուրսների գնահատումն է, երկրոդը՝ 2011թ կառավարությունը արձանագրային որոշմամբ հավանություն է տվել մեր կողմից ստեղծված ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը, և ասեմ, որ բոլոր կառավարման պլանները պետք է մշակվեն այդ բոցվանդակության գլուխներին համապատասխան»:

Այնուհետև ԵՏՀ փորձագետ Արամ Գևորգյանը ներկայացրեց գետավազանային կառավարմման պլանների մշակման սկզբունքները: Արամը խոսեց ԵՄ Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին համահունչ գետավազանային կառավարման պլանավորման գործընթացի, ՀՀ օրենսդրությանը համահունչ գետավազանային կառավարման պլանի մշակման հիմնական փուլերի, գետավազանային մարդածին գործունեության ճնշում-ազդեցությունների վերլուծության մասին:

Որոտանի գետավազանային բնութագրման և ջրօգտագործման մասին խոսելիս` հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը ներկայացրեց գետավազանի սոցիալ-տնտեսական վիճակը: Ըստ այդ տվյալների գետավազանում բնակվում է 79 706 մարդ, որոնց 49.7%-ը տղամարդիկ են, 51.3%-ը՝ կանայք, բնակչության միջին խտությունը կազմում է 32 մարդ/քառ.կմ, բնական աճը տարեկան 0.21% է, որը ցածր է ՀՀ միջինից, կյանքի միջին տևողությունը մոտ է հանրապետության ցուցանիշին՝ 74.3 տարի և այլն: Թեմայի մասին իր դիտարկումները ներկայացրեց նաև «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կլիմայի փոփոխության մասնագետ Նաիրա Ասլանյանը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.