Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մարդամեջ 2018 սոցիալական նորարարության հավաք. մասնակցության հրավեր

by mediapoint
Ապրիլ 5, 2018
0

Рисунок1Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ 2018» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։

Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող գործընթացներին և բարեփոխումներին:

Մասնակցության կարգը

«Մարդամեջ» ՍՆ հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը և ուղարկել ինքնակենսագրական (CV) Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով նամակը «Մարդամեջ սոցիալական նորարարության հավաք․Անուն Ազգանուն»։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 14-ը։

Մասնակցությունը Մարդամեջին  անվճար է, մասնակիցների կեցության սննդի, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Միջոցառմանը ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:

Միջոցառման ընթացքը

2018 թվականի ապրիլի 25-ից 27-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ 8 ինֆոտներից (Արմավիր, Արարատ, Գյումրի, Իջևան, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք) հրավիրված մասնակիցները տեղում կձևակերպեն և կմշակեն նորարարական գաղափարներ և 3 օր կաշխատեն այդ գաղափարները ծրագրեր դարձնելու շուրջ։

Հանդիպման  ավարտին մասնակիցները  կներկայացնեն խմբային աշխատանքի արդյունքները: Քննարկումների արդյունքում ժյուրին կընտրի լավագույն ծրագրերը, որոնք կստանան համեստ ֆինանսական աջակցություն՝ գաղափարներն իրականացնելու համար:

***

Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Ինտերնյուսի հետ համատեղ։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Սեպտեմբերի 1-ը սարերի հետևում չէ

    Սեպտեմբերի 1-ը սարերի հետևում չէ

    Օգոստոս 20, 2026
    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.