Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մարդամեջ սոցիալ նորարարության հավաք

by mediapoint
Հուլիս 4, 2018
0

Հունիսի վերջին օրերին Աղվերանում էին հավաքվել Հայաստանի տարբեր մարզերի 70 երիտասարդներ: Նրանց բոլորին միավորել էր Մարդամեջ 2018 սոցիալ-նորարարության հավաքը, որի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության, մարդու իրավունքների) գործընթացների մասին տեղեկատվության, հանրային իրազեկության և մասնակցության բարձրացմանը:

Երիտասարդները հնարավորություն ունեցան չորս հագեցած օրերի ընթացքում դուրս բերել գաղափարներ, որոնք հետագայում վերածվեցին իրագործելի ծրագրերի: Մարդամեջի մեթոդաբանության հիմքում ընկած է նորարարության խթանումը և բարեկեցիկ համայնքներ ունենալու մղումը: Եվ հենց այս երկու շարժառիթներով ոգևորված երիտասարդները ստեղծեցին ինը ծրագիր, որոնցից հինգը իրագործվելու հնարավորություն ստացավ:

Ծրագրերից մեկը Ուստախցանն էր, որը նորարար լուծումներով փորձելու է վերաիմաստավորել աղբի օգտագործումը: Աղբի վերաիմաստավորումն իր հերթին կլուծի բնապահպանական, ինչպես նաև համայնքին բնորոշ որոշ խնդիրներ:

Գյուղամեջ ծրագրով ստեղծելու են էլեկտրոնային հարթակ, որը կնպաստի գյուղատնտեական շուկայի ընդլայմանն ու առաջխաղացմանը, կազմակերպելու է և հեշտացնելու  արտադրողի և վաճառողի միջև կապը։ 

Ամենաբարի ծրագրերից մեկը Երազանքների կատարման կյանքի կոչման startup լաբորատորիան է: Ծրագրի հեղինակները առողջական լուրջ խնդիր ունեցող մարդկանց պատմությունների ներկայացման միջոցով ստեղծելու են երազանքների կատարման հարթակ, որի օգնությամբ ցանկացած մարդ կկարողանա կատարել ինչ-որ մեկի երազանքը:

Խմբերից մեկը մշակել էր «խելացի աղբամանի» ծրագիրը:  կայքը, որի միջոցով  բնակիչները հնարավորություն կունենան նախօրոք գրանցվելու և ստանալու անհատական կոդ, որը թույլ կտա հավաքելով այն աղբամանի վրա, կուտակել միավորներ գցած աղբի քանակին համապատասխան։

Կորած մոլորված Հայաստան ծրագրի նպատակն է ուշադրություն բևեռել Հայաստանի լքված և լքվող բնակավայրերի ցավոտ հարցերի շուրջ։ Ծրագրի մասնակիցներն ստեղծելու են օնլայն հարթակ, որտեղ ոչ միայն կզետեղեն այդ համայնքների պատմությունն ու տեսարժան վայրերը, այլ կառաջարկեն դրանց ռեաբիլիտացիայի ալտերնատիվ և ստեղծագործ մոտեցումները։

Մարդամեջի մասնակիցներին մաղթում ենք հաջողություն, իսկ ծրագրերի իրականցման մասին ավելի մանրամասն կգրենք:

Սոցիալ նորարարության ճամբարն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»  և «Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակում:

celog.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.