Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Լրագրողների կարծիքով հանրային պաշտպանի նկատմամբ վստահությունը միանշանակ չէ

by mediapoint
Օգոստոս 20, 2018
0

Բելլա Պետրոսյան
Սյունիքի մարզային լրատվական դաշտի ներկայացուցիչներից փորձել ենք պարզել, թե ինչ խոչընդոտների են հանդիպել դատական նիստերը լուսաբանելիս, որքան հաճախ են անդրադառնում արդար դատավարության խնդիրներին, և թե ինչ դիտարկումներ ունեն հանրային պաշտպանների մասնակցությամբ նիստերը լուսաբանելուց հետո:

«Չէի ասի, որ դրանք դժվարություններ են, դատական նիստ լուսաբանելու համար անպայման պետք է պատկերացնել ամբողջ գործը, զուգահեռ տեղեկություններ հավաքագրել, հետաքննել, որպեսզի դատական  նիստի ընթացքը միանշանակ, միակողմանի չգնահատվի ու չլուսաբանվի»- նշեց լրագրող Սուսաննա Շահնազարյանը:

Հեռուստալրագրող Իրինա Յոլյանը համանման կարծիք է արտահայտել, նշելով, որ եթե դու լավ ես տիրապետում քո իրավունքներին, պրոֆեսիոնալ ես աշխատում, հիմնականում հաղթահարելի են խնդիրները:  Նաև հավելել է, որ այնուամենայինիվ, սպառնալիքներ ու խոչընդոտներ ունեցել է:

«Ես լուսաբանել եմ  Ավետիք Բուդաղյանի սպանության բոլոր դատական նիստերն առանց բացառության, ավտովթարների, զինվորական սպանությունների վերաբերյալ մի շարք  դատական նիստեր: Քանի որ մշտապես քրեական և այդ ժամանակի համար աղմակահարույց դատական նիստեր եմ լուսաբանել՝ խոչընդոտներ միշտ եմ ունեցել: Եղել են նաև սպառնալիքներ, բայց հիմնականում գործում ներգրավված անձանց կողմից: Միայն մեկ անգամ է դատավորն առանց հիմնավորման արգելել տեսանկարահանել և խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությանը: Ես հաղորդման ընթացքում բարձրաձայնել եմ, և հաջորդ նիստին որևէ արգելք չեմ ունեցել»:

Հարցին, թե ինչ կարծիք ու տպավորություն ունի հանրային պաշտպանների աշխատանքից, Ի. Յոլյանը նշեց. «Մի քանի անգամ եմ մասնակցել հանրային պաշտպանների ներգրավվածությամբ նիստերի, որոնք հիմնականում եղել են քաղաքացիական գործեր: Հանրային պաշտպան չեմ տեսել, որ քրեական գործում ներգրավված լինի, հիմնականում թեթև ու արագացված զինվորական գործեր են եղել: Այն, որ հանրային պաշտպանները գրեթե  ներգրավված չեն քրեական գործերում, խոսում է այն մասին, որ քիչ են վստահում իրենց: Բայց նաև փաստ է, որ իրենք ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում, և ֆիզիկապես հնարավոր չէ արդյունավետ աշխատել: Եթե բարդ գործերում փաստաբան են ներգրավում և հանրային պաշտպաններ չեն լինում, սա խոսում է այն մասին, որ վստահության պակաս կա։ Նախընտրում են վճարել՝ հրաժարվելով հանրային պաշտպանի անվճար ծառայությունից:

«Այն տպավորությունն ունեմ, որ հանրային պաշտպանների ներգրավումը պակաս արդյունավետ է:  Գաղափարը շատ կարևոր է, սակայն կիրարկման առումով շատ խնդիրեր կան: Հանրային պաշտպանի ներգրավումը պետք է արդար դատավարության ապահովման մի մասը լինի, բայց այն նիստերը, որոնց մասնակցել եմ, տպավորություն ունեմ, որ հանրային պաշտպանը պակաս հետաքրքրված  է պաշտպանյալի ճակատագրով»-  ասում է Ս. Շահնազարյանը:

Զանգեզուր TV-ի լրագրող Հերմինե Միքայելյանն ասում է, որ դատական նիստերի ժամանակ նկատել է, որ հանրային պաշտպանները ավելի անտարբեր են պաշտպանում մեղադրյալների շահերը: Իր կարծիքով հանրային պաշտպանների նման վերաբերմունքը պայմանավորված է գումարի բացակայությամբ: Հերմինեի խոսքով  դատական նիստերի ժամանակ խոչընդոտները հիմնակում լուսաբանման հետ են կապված: Այսինքն, երբ կողմերից մեկը հրաժարվում է տեսախցիկի առջև երևալ, ու դատավորը որոշում է չթույլատրել լուսաբանել:

Լրագրող Արևիկ Աբելյանի կարծիքով  դատական նիստերի ընթացքում երբևէ որևէ խոչընդոտի չի  հանդիպել։ Խոսելով այն մասին, թե  իր կարծիքով հասարակության կողմից ինչպես է ընկալվում հանրային պաշպտանի աշխատանքը, Ա. Աբելյանը ասել է. «Կարծում եմ անվստահության խնդիր կա հասարակության մեջ, անգամ մի քանի դեպքերի եմ առնչվել, երբ մարդիկ չունենալով հնարավորություն, վարկ են վերցրել, փաստաբանին վճարել, իմանալով հանդերձ, որ կարող են դիմել հանրային պաշտպանի»:

Անդրադառնալով արդար դատավարության խնդիրներին, Գորիսի մամուլի ակումբի նախագահ Ս․ Շահնազարյանն ասում է․ «Նախկինում ավելի հաճախ էի անդրադառնում արդար դատավորության խնդիրներին։ Ցավոք, հազվադեպ եմ հետևել, թե ինչպես է իրականացվում նախաքննական գործընթացը, և ավելի հաճախ լուսաբանել եմ կատարված դեպքը, այնուհետև նույն գործով ընթացող դատական նիստը: Մեծ թիվ չեն կազմում այն նյութերը, որոնք ներկայացնում են գործի ամբողջական պատմությունը: Արդար դատավարության թեմային մարզային լրատվամիջոցները անդրադառնում են հիմնականում կախված նրանից, թե որքան հնչեղ է կամ ովքեր են ներգրավված գործում: Սակայն ունեցել եմ հրապարակումներ, որոնց հիմքի վրա քրեական գործեր են հարուցվել, բայց  ընդհանուր առմամաբ, արդար դատավարության ապահովումը մեր օրերում ամենակարևոր խնդիրներից մեկն է, բայց կարծես թե առանձնապես մեծ հնչեղություն չի ստանում մեր տարածաշրջանում»:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.