Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Երաշխավորները՝ որպես բանկերի ու վարկային կազմակերպությունների թիրախ

by mediapoint
Սեպտեմբեր 10, 2018
0

Վարկառուների համար երաշխավորող տաասնյակ քաղաքացիներ վճարում են նրանց փոխարեն, քանի որ դատարանը սնանկ է ճանաչում վարկառուին, իսկ վարկատու կազմակերպությունը պարտավորությունը փոխանցում է երաշխավորներին

Գորիս համայնքի բնակիչ Արմենը/ անունը փոխված է/ ծանոթ-բարեկամին  լավություն անելու պատճառով 2016 թվականից դարձել է  իր «խղճի զոհը»:

2014թ. բարեկամի խնդրանքով  Արմենը «ՎՏԲ-Հայաստան» բանկից 2 տարի ժամկետով 200 հազար վարկ է վերցրել ու փոխանցել բարեկամին: «Բարեկամս ծանր վիճակում էր հայտնվել. խնդրեց օգնել, ես էլ, ակնկալելով, որ պարտաճանաչ կմարի, չմերժեցի»,- ասում է նա:

Երկու տարի անց այդ վարկից վճարված էր ընդամենը 20 հազարը, որին ավելացել էին նաև տույժ-տուգանքները:  Արմենի խոսքով՝ բանկից անընդհատ ծանուցումներ, զանգեր էր ստանում, որն էլ փոխանցում է բարեկամին: Վերջինս  հույս էր տալիս, որ կվճարի, բայց զգուշացումները չէին դադարում: Արդեն 2017թ. բանկը դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: «Մի քանի անգամ դատարանից ծանուցում եմ ստացել, սակայն անուշադրության եմ մատնել ու դատական նիստերին չեմ ներկայացել: Դատարանն էլ առանց ինձ քննել է գործը և բավարարել պահանջը»,- պատմում է Արմենը:

2017 թ. մայիսից  ԴԱՀԿ-ն սկսել է բռնագանձել քաղաքացու աշխատավարձից՝ Արմենի նվազագույն աշխատավարձի մոտ 30%-ը:

Տույժ-տուգանքների համաներման մասին իմանալով` Արմենը դիմել է  բանկին,  հասկանալու համար, թե արդյոք կարող է ազատվել տույժ-տուգանքներից, սակայն պատասխանել են, որ մինչև հիմա վճարված գումարը հանվել է տույժ-տուգանքներից և այս ամսից սկսվել է մարվել  մայր գումարը:

Արմենը «Կամուրջ» ՈՒՎԿ-ից  մեկ միլիոն 300 հազար դրամ վարկ ստանալու համար երաշխավորել է նաև այլ քաղաքացու, ով 2 տարի անց վարկային պարտականությունը դեռևս ամբողջովին չէր կատարել: Տվյալ ժամանակահատվածի համար վճարելիք 900 հազար մայր գումարին ավելացել էին նաև տույժ-տուգանքները:  Հերթական դատական նիստն է տեղի ունեցել, որի պահանջը նույնն էր. գումարի բռնագանձումը: Այդ ընթացքում վարկառուն դիմել է դատարան ու սնանկ ճանաչվել, որի արդյունքում վարկառուն համարվել է անվճարունակ և վարկային պարտավորությունները փոխանցվել են նրան երաշխավորողները, որոնցից մեկը հաշմանդամության կարգ ուներ, և օրենքով նախատեսված կարգով, ազատվել է պարտականությունից՝ ամբողջ մարումը թողնելով Արմենի վրա։ «Երբեք չէի մտածել , որ նման իրավիճակում կհայտվեմ: Ինձ դիմողը գործարար էր , ում նախկինում էլ մի քանի անգամ երաշխավոր եմ կանգնել ու պարտաճանաչ  մարել ա էդ վարկերը , վստահություն կար նրա հանդեպ:  Հիմա իմ վերցրած վարկն եմ մարում, որի ավարտից հետո, ստիպված եմ մյուսը սկսել մարել անորոշ ժամկետով: Գոնե տույժ-տուգանքների համաներումը գործեր  նաև վարկային կազմակերպություններում  ու անընդհատ չավելանար տույժերը»,- ասում է Արմենը:

Երաշխավորի վարկային պարտավորությունների պատճառով ԴԱՀԿ-ն արգելանք է դրել նաև նրա ծնողներին պատկանող առանձնատան վրա:

«Տան, հողատարածքի հետ կապված ոչ մի գործարք չենք կարողանում անել. ամեն ինչ կալանքի տակ ա»,-պատմում է Արմենը և ավելացնում, որ երաշխավոր կանգնելիս բանկում իրեն նույնիսկ  չեն ծանոթացրել ինչպիսի պարտավորություններ է ունենում, ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե վարկառուն չվճարի: «Ստացվում է՝ կարևոր չէ քաղաքացին որքանով է տեղյակ, թե ինչ փաստաթղթի տակ է ստորագրում, կարևորը վարկային կազմակերպությունները շատ քաղաքացիների վարկ տան, որից իրենք էլ տոկոսներ կստանան»,- նշում է նա:

Վերջին 3 տարիների ընթացքում Արմենը բանկում ոչ մի գործարք չի կարողանում կատարել. Իր հաշվեհամարին փոխանցված ցանկացած գումար բռնագանձվում է և ստիպված ուրիշների հաշվեհամարից է օգտվում, որը երբեմն դժվարություններ է առաջացնում: 

Արմենին անհանգստացնում է այն փաստը, որ չնայած վարկառուն սնանկ է ճանաչվել, բայց գոնե վարկը չեն սառեցնում, որ տույժ-տուգանքները չավելանան: «Գոնե տեսնեն, որ խնդրահարույց վիճակ ա, սառեցնեն այդ վարկը, որ տույժերը չավելանան: Եթե սառեցնեն, հստակ կիմանաս, թե ինչքան ունես վճարելու, պարտավորագիր կգրես ու ավելի արագացված կարգով կվճարես»,- նշում է նա:

 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  երաշխավորությամբ ապահովված վարկային պայմանագրերով նախատեսված քաղաքացիական գործերը մեծ մաս են կազմում: Դատական գործերում ներգրավված  երաշխավորները հիմնականում դատարանին հայտնում են, որ չեն պատկերացրել երաշխավորության էությունը,  իրենց պայմանագիրը վստահել են վարկառուին, իսկ վարկառուն վստահեցրել է իրենց, որ ընդամենը պետք է ստորագրեն:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.