Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Անհասկանալի նվիրատվություն Գորիսի համալսարանին

by mediapoint
Հունիս 10, 2019
0

 

ՀՀ կառավարության՝ 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Գորիս քաղաքի Արզումանյան 6 հասցեում գտնվող շենք-շինություններից 988 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, հասարակական կառուցապատման հողամասերից 0,2 հեկտար մակերեսով սպասարկման հողատարածքը հետ է վերցվել «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Գորիսի պետական համալսարանին:
Հետաքրքրական է, երբ տարեցտարի նվազում է համալսարանի դիմորդների թիվը, երբ բազմիցս քննարկվում է համալսարանի շրջանավարտների մեծ մասի ցածր գիտելիքների, ոչ մրցունակ կադրեր պատրաստելու, համալսարանն օպտիմալացնելու, անգամ փակելու հարցը, ինչ արտոնության համար է տարածաշրջանում ներառական կրթություն ապահովող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գուքը հանձնվում համալսարանին։ Արդյոք դա նպաստելու է, որպեսզի հարյուրից ավելի իրավագետ շրջանավարտներից գոնե երկու-երեքը պահանջված մասնագետներ դառնան ու լրացնեն տարածաշրջանում իրավաբանների մեծ պահանջարկը կամ բարձրագույն տնտեսագիտական կրթություն ստացած տասնյակ ուսանողներ, առանց ինքնակրթության այնպիսի կարողություններ ունենան, որ պահանջված մասնագետներ դառնան։
Չթերագնահատելով բուհի ներդրումը Գորիսի, հարակից համայնքներում բարձրագույն կրթության ապահովման գործում կամ առանձին ուղղություններով հետազոտական, գիտական գործունեության ավանդույթներն, այնուամենայնիվ, փաստ է, որ այսօր համալսարանի լսարանները կիսադատարկ են, և տարեցտարի նվազում է դիմորդների թիվը և համալսարանը գոյատևում է հիմնականում հեռակա ուսուցման հաշվին։
Բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ համընդհանուր ներառական կրթության ապահովման համար Գորիսի, Տեղի, Տաթևի դպրոցների մեծ մասը նվազագույն պայմաններ չունեն, և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ուսւմնառության հարցը լուծվում է նաև կենտրոնի շնորհիվ։ Հետաքրքրական է, ինչու այս, ինչպես նաև համալսարանի շուրջ դատական թնջուկների հարցերն անպատասխան են մնում կրթության գիտության նախարարության կողմից, իսկ Համալսարանի նկատմամբ այսօրինակ շռայլություն է ցուցաբերվում։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Arush Arushanyan

    Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցի երկու դաշինք

    Սեպտեմբեր 22, 2026
    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Սեպտեմբեր 17, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.