Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Պահածոյացված ձիթապտղի արտադրություն Մեղրիում

by mediapoint
Հուլիս 17, 2013
0

2244_69068Սուսաննա Շահնազարյան
Մեղրեցի Կարո Կարապետյանի զեյթունի այգու մասին գիտեն գրեթե ամբողջ Հայաստանում: «Բան ու գործը» քանիցս ընթերցողներին է ներկայացրել նրա այգու անհավանական պատմությունն այն մասին, թե ինչպես է Կարոն, վաճառելով մայրաքաղաքում, Աբովյանում գտնվող իր բնակարանները, զեյթունի արմատակալներ ներկրում Հունաստանից և 2002թ. Մեղրիում առաջին անգամ հիմնում ձիթապտղի այգի: Ձիթենու պտղի առաջին բերքը ստանում է 2011 թվականին` 5.5 տոննա, իսկ 2012 թվականին` արդեն 10 տոննա: Տարիների հետ Կարոն ավելի ու ավելի է ընդլայնում իր գործը, ստացված բերքը տնային պայմաններում պահածոյացնում,  այգում ոռոգման ցանց կառուցում: Տարիների հետո, ըստ Կարոյի, այգուց ստացվող բերքի ծավալներն ավելանում են, և օրախնդիր է դառնում մասնագիտացված արտադրության կզմակերպումը:
Խնդրի լուծման համար Կարոն 2012թ. դիմում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» կողմից հայտարարված մրցակցային դրամաշնորհների ծրագրի մրցույթին:
Նրա կողմից ներկայացված «Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պահածոյած ձիթապտղի արտադրության հիմնում Մեղրիի տարածաշրջանում» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստանում:
«Դրամաշնորհային ծրագրի իրականացման համար որպես ֆերմեր ես բավական ներդրում եմ կատարել, մասնավորապես, վերանորոգել եմ 160 քառակուսի մետր օգտակար մակերեսով արտադրամաս, ինչպես նաև ձեռքբերել անհրաժեշտ սարքավորումներ: Սակայն ձիթապտղի արտադրության կազմակերպման, բնական պահածոյի արտադրման հիմնական և կարևոր տեխնիկան գնվել է դրամաշնորհի միջոցներով», -ներկայացնում է Կարոն« թվարկելով« որ դրանց թվում են չժանգոտվող կաթսաները« վակուում մակափակող մեքենան« օլեոտրոպեին դառնահամ նյութի հեռացման համար անհրաժեշտ սարքը և այլն: Ընդանուր առմամբ, նշված դրամաշնորհով Կարոն հնարավորություն է ստացել օրական մոտ մեկ տոննա ձիթապտուղ պահածոյացնելու արտադրողականություն ունեցող արտադրություն կազմակերպել: Դրամաշնորհի իրականացման արդյունավետության մեջ Կարոն կարևորում է ծրագրի ծառայություն մատուցող, տեխնիկական գիտությունների թեկնածու Ժիրայր Աղաջանյանի ներդրումը, ով ոչ միայն խորհրդատվություն է տրամադրել դրամաշնորհառուին, այլև աջակցել է ձեռքբերված սարքավորուների գործարկմանը:
Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պահածոյած ձիթապտղի արտադրության հիմնումը, ըստ Կարոյի, կարևոր է նաև այն առումով, որ տարվա ընթացքում հնարավորություն է ստեղծվում 10-40 աշխատատեղի ստեղծման համար:
Կարոն ակնկալում է, որ դրամաշնորհային այս ծրագրի աջակցության արդյունքում անպայման կհաջողվի իրականացնել իր նպատակը. Մեղրիում ոչ միայն մրցունակ միրգ աճեցնել, այլև համային բարձր հատկանիշերով և պահանջարկ ունեցող վերամշակման արտադրություն կազմակերպել` տարեկան ստանալով ոչ պակաս, քան 150 տոննա ձիթապտուղ:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.