Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորտերի “սերենադա” քաղաքի կենտրոնում

by mediapoint
Հուլիս 17, 2013
0

շատրվանՀամլետ Բալասանյան
Խոսքս 80-ական թվականներին կառուցված, Սյունիքի փողոցից Մաշտոցի փողոց ձգվող  /Գորիսի քաղաքային պատկերասրահի մուտքի դիմացով/ շատրվանների և ծաղկանոցների մասին է: Ավելի ստույգ` դրա հետքերի, ավագների պատմածներից ունեցածս դրա պատրանքի մասին է: 

Ասում են` երբևէ գեղեցիկ ու խնամված տեսք է ունեցել, ծնողները երեխաներին զբոսանքի են տարել, տարեցները ցածրիկ պատերին նստել, տաք-տաք զրույցի են բռնվել, տատիկներն էլ արագ-արագ գուլպա են գործել: Մի խոսքով` քաղաքային զբոսայգու երկայնքով ձգվող գեղեցիկ վայր է եղել, ուր մարդիկ համատեղել են հաճելին ու օգտակարը:

Վաղուց, արդեն տարիներ շարունակ, գոնե այնքան, ինչքան ես եմ տեսել, այդ շատրվանները չեն գործում:  Դրանցից մեկն ամբողջությամբ լցված է անձրևաջրերով, ավելի ճիշտ`ցեխակույտերով, և վերածվել է ճահճանման ու…ճահճաբույր ինչ-որ բանի, ուր, դատելով շուրջօրյա “սերենադայից”, իրենց…հիասքանչ են զգում գորտերը, իսկ ծաղկանոցները լքյալ արոտավայր են հիշեցնում` փարթամ մոլախոտերվ, խառն ու անխամ:
Գորիսի  քաղաքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ  Խիկար Միրզոյանի խոսքով՝ շատրվանը չի մաքրվում, քանի որ այն ենթակա է քանդման` այլևս ենթակա չէ շահագործման, իսկ ծաղկանոցների առանձին հատվածներում  ծաղիկների աճեցման և խնամքի հարցերով  զբաղվում են շատրվանների հարևանությամբ գտնվող  քաղաքային պատկերասրահի ու թիվ 2 նախակրթարանի աշխատակիցները: Իսկ “Գորիս ՏՆՏ,, ՓԲԸ-ն  շատրվանների մաքրման աշխատանքներով չի զբաղվում՝  պատճառաբանությամբ, որ աշխատողները քիչ են, ֆինանսական  միջոցներն էլ՝ սուղ: Այսքանը` “հավաքական” վերաբերմունքի մասին հավաքածս տեղեկատվությունից:

Այս առումով, թիվ 2 նախադպրոցական հաստատության տնօրեն Ժասմենա Խաչատրյանը նշեց, որ   մանկապարտեզի շրջակայքում գտնվող աղտոտված ու լքյալ տարածքը մաքրելու, կարգի բերելու պահանջով  իրենք չէ, որ պիտի անվերջ դիմեն համապատասխան մարմիններին. դա քաղաքի, քաղաքային իշխանության լուծելիք խնդիրն է: Նա հավելեց, որ իրենք իրենց չափով ու աշխատողների ուժերով էլի ինչ-որ բան անում են. ամեն դեպքում, բանուկ հատված լինելուց զատ, այն մանկապարտեզի…շեմն է:

Իսկապես, քաղաքի կենտրոնում` քաղաքապետարանի շենքի հենց քթի տակ, պատկերասրահից դուրս եկող, դեռ արվեստի աշխարհից…դուրս չեկած այցելուն միանգամից դեմ է առնում անփութության գարշահոտ “կտավին”…

Շատրվանի  սանիտարական վիճակի  վտանգավորության, աղտոտվածության  մասին  մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Լենա Մալինցյանը մասնավորաբար ասաց, որ իրենց աշխատակիցները պարբերաբար զննում, ստուգում են  երբեմնի շատրվանի տարածքը և անհանգստանալու առիթ չկա` մանկապարտեզ հաճախող երեխաների և, ընդհանրապես, քաղաքացիներին այդտեղից սպառնացող վտանգ չկա:

Քաղաքապետարանը մի…արդարացում ունի`  մոտ ապագայում շատրվանները  քանդելու են: Իսկ “մոտ ապագա”-ները մեր քաղաքում անորոշ ապագայում են:

Գորիսի մասին խոսելիք սիրում ենք շուտասելուկի պես կրկնել, որ Գորիսը բաց թանգարան է երկնքի տակ: Նշածս էդ թանգարանի անհաջող “նմուշներից” է, որովհետև ասեմ նորից` ինչ խելքս կտրել է` այնտեղ գորտերի “սերենադա” է…

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.