Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Նույն սցենարով անցկացվող աճուրդները չեն նպաստում համայնքների բյուջեի եկամուտների ավելացմանը

by mediapoint
Հունիս 27, 2020
0

ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում տեղի ունեցավ Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք՝ երեք լոտով, որին մասնակցության համար հայտ էին ներկայացրել 6 մասնակից:

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «Արդյունաբերության, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության» նպատակային նշանակության «Արդյունաբերական օբյեկտների»  գործառնական նշանակության հողամասը բազմաթիվ դիմումների պատճառով բաժանվել է երեք մասի, որի պատճառով կայացած աճուրդի երեք լոտերի թե՛ մեկնարկային գինը, թե՛ հողամասի մակերսը նույնն էին:

Երեք հողակտորների մեկնարկային գինը նույնն էր՝ 120 հազար դրամ, վաճառվեցին 140-152հազար դրամով՝ կատարելով ընդամենը 3-4 քայլ:

Մինչև աճուրդի կայանալը Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Մարատ Գերասիմյանը աճուրդի մասնակիցներին  ներկայացներց մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները նաև աճուրդի ավարտից հետո, որով աճուրդի անցկացման կանոնակարգի 6-րդ կետի համաձայն հաղթող ճանաչված անձը արձանագրությունը ստորագրելու օրվանից տաս օրացույցային օրավա ընթացքում պարտավոր է վճարել լոտի համար իրենց կողմից նշված գումարը: Չվճարվելու դեպքում լոտին մասնակից երկրորդ կողմը կարող է իր կողմից նշված գումարով ձեռք բերել հողամասը, իսկ չցանականալու դեպքում կհայտարարվի նոր աճուրդ- վաճառք: Ըստ Մ. Գերասիմյանի աճուրդ-վաճառքների ժամանակ հիմնականում այդպիսի դեքեր չեն գրանցվում:

Իսկ հարցին, թե ինչպես են բնակիչները տեղեկանում աճուրդների մասին ու արդյոք չեն լինում դեպքեր, երբ աճուրդից հետո բնակիչները բողոքում են, որ իրենք տեղյակ չեն եղել, Գերասիմյանը պատասխանում է, որ համայնքապետարանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազեկում է բնակիչներին. Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք, azdarar.am, ինչպես նաև թղթային տարբերակով փակցնում են բնակավայրի մարդաշատ վայրերում:

Ուսումնասիրելով  համայնքային իշխանությունների կողմից անցկացվող աճուրդների վիճակագրությունը` արդյունքները, ակնհայտ է, որ դրանք հիմնականում ձևական բնույթ են կրում այն առումով, որ նախապես կանխորոշված են հաղթողների անունները և աճուրդներն իրականացվում են ընդամենը ընթացակարգն ապահովելու համար։ Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր  լոտի համար առավել դիմումատուների թիվը գրեթե միշտ երկուսն է, ինչն աճուրդի կայացման համար նվազագույն պարտադիր շեմ է համարվում։ Եվ առավել հաճախ, գրեթե հիմնականում, երկու դիմումատուները նախնական պայմանավորվածություն են ունենում. կա’մ ազգականներ են, կա’մ «փոխօգնության» մեխանիզմ է գործում։ Թերևս դա է պատճառը, որ աճուրդի՝ որպես համայնքային սեփականության օտարման մեխանիզմն, այնուամենայնիվ, վստահություն չի ներշնչում համայնքների բնակիչների համար։ Եվ, որ ոչ պակաս կարևոր է՝ համայնքի բյուջեի եկամուտների ավելացման առումով աճուրդներն էական դեր  չունեն։

mediapoint
mediapoint
Share22TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.